Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԸ. ՀՈՊԱՐԻՑՙ ՀՈՊԱՐԻՆ

21/09/2018
- 21 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը, որը ծնվել է բրիտանական մայրաքաղաքի Թութինգ թաղամասումՙ պակիստանցու ընտանիքում, այն մարդն է, որը կարող է ոչ միայն հայտարարել, որ ԱՄՆ նախագահը Լոնդոնում ցանկալի հյուր չէ, այլեւ այնպես անել, որ երբ Թրամփըՙ վարչապետ Մեյի հրավերով ժամանի Բրիտանիա, Լոնդոնից դուրս կազմակերպի իր հանդիպումները: Ավելին, եթե Թերեզա Մեյը ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը, ապա Խանըՙ Աշխատավորականների կուսակցությունից է, այսինքն Մեծ Բրիտանիայում նորմալ է, որ վարչապետը այլ կուսակցությունից լինի, մայրաքաղաքի ղեկավարըՙ այլ: Սա բրիտանացիները, չնայածՙ ինչո՞ւ միայն նրանք, անվանում են ժողովրդավարութունՙ նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ Լոնդոնի քաղաքապետը դավանում է իսլամը:

Երեւանի ավագանու ընտրություններին իսլամական թեկնածու չի մասնակցում, այսինքն կարող ենք վստահ լինել, որ Երեւանի քաղաքապետ մահմեդական չի ընտրվելու: Մեր մայրաքաղաքի ընտրություններին հաղթելու է Հայկ Մարությանը, ինչո՞ւ եմ սա վստահ ասում, քանի որ վարչապետն անձամբ է ասել, իսկ այն ինչ վարչապետն է ասումՙ անմիջապես լինում է, իրավապահների պարագայումՙ երկու ժամում, բայց դա էլ կարելի է տեղավորել անմիջապեսի մեջ: Ու հարցն ամենեւին էլ այն չէ, որ պարոն Մարությանը դերասան է, իսկ դերասանները քաղաքականության մեջ գործ չունեն, քանի որ դերասանները միշտ ու ամենուր գործ են ունեցել եւ ունեն, հարցն այն է, որ Երեւանը կրկին ունենալու է մի քաղաքապետ, որի հոպարը երկրի ղեկավարն է, ով կարող է որեւէ պահի գնալ Մաշտոցի պուրակ ու ասելՙ սիրուն չէ: Առաջ հոպարի դերում հանդես էր գալիսՙ Սերժ Սարգսյանը, եղբոր որդինՙ Տարոն Մարգարյանն էր, շուտովՙ հոպարի դերը ստանձնելու է Նիկոլ Փաշինյանը, եղբոր կարգին տղան էլ Հայկ Մարությանն է դառնալու:

Ես հասկանում եմ, որ Երեւանը Հանրապետության կեսն է, որոշ դեպքերում նույնիսկ ամբողջ երկիրն է, հետեւաբար երկրի ղեկավարին պետք է այնպիսի քաղաքապետ, որը ամբողջովին կկատարի իր բոլոր ցուցումները եւ պարզապես իր փոխարեն կղեկավարի քաղաքը, բայց Երեւանին, երկրին դա պե՞տք է: Մեղք չէ՞ այս քաղաքը, խեղճ չէ, բայց մեղք չէ՞ՙ հոպարիցՙ հոպարի, եղբոր տղայիցՙ եղբոր տղայի փոխանցվելով: Կարիք չկա՞ որ մայրաքաղաքի ղեկավարը լինի ինքնուրույն քաղաքական գործիչ, որը սիրունության մասին ունի սեփական դատողությունները, որոնք համընկնում են նույն բանի մասին երեւանցիների մեծամասնության դատողությունների հետ: Եթե չկա, եթե գաղջի Հայաստանում էլ էր երկրի ղեկավարը խրատներ տալիս մայրաքաղաքի ղեկավարին, սիրո Հայաստանում էլ է այդպես լինելու, ապա ի՞նչ տարբերություն գաղջի ու սիրո միջեւ:

Այդպես չի՞ լինելու, Փաշինյանը հանգիստ նստելու է Բաղրամյան 26-ում ու օնլայն հետեւելու է, թե ինչպես է Մարությանը Երեւանը դարձնում կարգին քաղա՞ք, ու ամենեւին չի միջամտելու քաղաքապետարանի գործունեությա՞նը, այդ պարագայում ինչո՞ւ է անձամբ մասնակցում Մարությանի, կրկնում եմՙ Մարությանի քարոզարշավին: Ինչո՞ւ արդեն հիմա չի թողնում, որ երեւանցիները Մարությանին լսեն, օրինակՙ հասկանալու, թե մարդն ինչպե՞ս է պատկերացնում տրանսպորտի խնդրի լուծումը, փոխարենն ինքը է շուրջ մեկ ժամ խոսում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանիՙ քաղաքական դիակներ լինելուց, օլիգարխներին ու նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելուց, նրանց մեքենաների ու գուլպաների գույների համընկումներից, վերջին օրերին 3 ադրբեջանցի զինվոր սպանելուց…Գուցե երեւանում հատուկ պուրա՞կ պետք է բացվիՙ շատ կոշտ ասֆալտով եւ Օլիգարխների կզարան անունով, որտեղ տարվելու են բոլոր օլիգարխները ու պառկելու են ասֆալտի՞ն: Եթե այո, ապա այդ մասին պետք է բարձրաձայնել. բավականին քվեներ կբերի, ավելինՙ քաղաքի ամենաայցելվող պուրակը կլինի, քանի որ մարդիկ ավելի շատ արյան հոտ են սիրում, քան ծաղիկների, բոլոր մարդիկ, անգամ ֆինները:

Իհարկե չի բացառվում, որ Հայկ Մարությանը չընտրվի Երեւանի քաղաքապետ… Բայց քանի որ ես, մեղմ ասած, վախենում եմ դուխով զոմբիներից, ապա բացառում եմ սա եւ պնդումՙ Հայկ Մարությանն անշուշտ ընտրվելու է Երեւանի քաղաքապետ. Նիկոլ Փաշինյանն է անձամբ ասել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԵԴ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԻՑ ԴՈՒԽՈՎԸ ՉԿԱ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԻՑ ԴՈՒԽՈՎԸ ՉԿԱ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական