Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման․ անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում

Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։

Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-գրել է նա։