ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ. հայտնում են ԵԱՀԿ-ից։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խմբի անդամները կայցելեն հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնեն համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների հետ: ԵԱՀԿ ներկայացուցիչները կգնահատեն սահմանամերձ շրջանների իրավիճակը։