Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի խորհրդանիշն ու ուրվականը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի՞

13/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա կառավարության նիստի հիմնական հարցը, մեսիջը ի լուր աշխարհի , այդ թվում նաև՝ ադրբեջանի՝ հայտարարելն էր, որ Հայաստանը հրաժարվում է եռամսյա հավաքներից։

Ընդ որում, փաշինյանի կառավարությունն այս քայլին է գնում ներկա փուլում, երբ սեփական պետությունն ու պետականությունը պաշտպանելու և ուղղակի հայության էքզիստենցիալ խնդիրն է դրված։

«Բաժանիր, որ տիրես» հայտնի տրամաբանությամբ աշխարհաքաղաքական գլոբալ խաղացողների խաչմերուկում գտնվող Հայաստանի լինել-չլինելու հարցն ահա այս կերպ է լուծում ժամ առաջ թրքահպատակություն ընդունել փափագողների այս կառավարությունը։
ՈՒշագրավն այն է, որ հենց երեկ մի տեղեկատվություն հայտնվեց լրատվամիջոցներից մեկում, ըստ որի, 2023-ի Խաղաղության նոբելյանական մրցանակակիրները ալիևն ու նաև՝ փաշինյա՞նն է լինելու։

Մասնագիտությամբ պատմաբան և պաշտպանության ոլորտին վերաբերվող իր առաջարկություններն աչքը թղթից չկտրելով ընթերցող պաշտպանական գերատեսչության ղեկավարը և վարչապետի աթոռն զբաղեցնողը եռամսյա հավաքներից հրաժարվելը փաթեթավորել էին պաշտպանության ոլորտում իրականացվող «բարեփոխումներով» /բարձր աշխատավարձ, բնակարանային պայմանների բարելավում, անվճար բուժօգնություն և այլն/, որոնց մասին արդեն 4 տարի է խոսում են, սակայն, խոստումներից զատ այլ բան դեռ չտեսանք։

Փոխարենը՝ տեսանք Արցախի պաշտպանության բանակի կազմալուծում, ՀՀ չկահավորված, վրանային և խայտառակ վիճակում գտնվող զորամասեր, այդ զորամասերում քամուց ու ցրտից սառչող նորակոչիկներ, որոնց անզեն թշնամու դեմ էր ուղարկում ներկա իշխանությունը՝ զրկելով նրանց ինքնապաշտպանության դիմելու հնարավորությունից անգամ։ Եվ ուղղակիորեն ազերիների կողմից գերեվարվելու նախադեպեր ստեղծելով։

Այդ ամենը մենք տեսել ենք, բայց տեսել ենք նաև կամավորության սկզբունքով հայրենիքը պաշտպանելու նետվող հերոսներ, տեսել ենք տարբերակված մոտեցման պայմաններում անգամ, երբ ԱԺ-ում հայտարարում և հիմնականում ընդդիմադիրներին են ներգրավում եռամսյա հավաքներին, միշտ կազմուպատրաստ այդ հավաքներին մասնակցող հայորդիներ։

Հիմա, փաստորեն, իշխանությունը քաղաքականություն է փոխում՝ եռամսյա հավաքները դարձնելով երկշաբաթյա և ընդգրկելով պահեստազորում գտնվող բոլոր քաղաքացիներին։

Կառավարության նիստի ընթացքում անպայմանորեն շեշտվեց հայկական բանակի փաշինյանական պատկերացումների մոտիվը՝ սնունդ լավ է, սննդից դժգոհող չկա։ Դե, ելակի մասին էլ չենք խոսում, մայլկա-տռուսիկն էլ, երևի մոռացավ։

Շարունակական ատեստավորումների պայմանով՝ բարձր աշխատավարձի, բնակարաններ հատկացնելու, այսինքն, դեռ իրական բարեփոխումներ չեղած՝ խոստումների ֆոնին եռամսյա հավաքները դադարեցնելու որոշումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի բանակն ու պաշտպանության ոլորտը վերջնականապես կազմալուծելը։

Սա ալիևի ցանկության կատարումն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմալուծումից հետո փաշինյանը վերջնականապես կազմալուծում է հայկական բանակը։ ՀՀ քաղաքացիների ուղեղները լվանալով, սին խոստումներով։ Երկիրը անպաշտպան թողնելով։ Որ հետո իր տերերին հայտարարի, տեսեք՝ Հայաստանը զինված ուժեր չունի, մենք անզեն ենք։ Ինչպես թավշյա գարշելիության ժամանակ էր բաց ափերն օդում ի տես իրեն ֆինանսավորողների պարզում։

Պատերազմի խորհրդանիշն ու ուրվականը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի՞․․․

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է անցկացվում

Հաջորդ գրառումը

Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ շփումներ սկսելու նախադրյալներ չկան. Արտաքին գործերի փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ շփումներ սկսելու նախադրյալներ չկան. Արտաքին գործերի փոխնախարար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է․ «Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում,...

ԿարդալDetails

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական