Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հրթիռակոծվում է Կիևը. Զելենսկին տեսանյութ է հրապարակել. (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռուսական զինուժը հրթիռակոծում Կիևը:

Նրա խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը ռուսները փորձում են ոչնչացնել ուկրաինացիներին ու ջնջել երկիրը երկրի երեսից։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում շարունակվում է օդային տագնապը, կան հրթիռային հարվածներ, զոհեր և վիրավորներ։ Նա հորդորել է չլքել ապաստարանները: Հարյուր հազարավոր ուկրաինացիներ պատսպարվել են մետրոյի կայարաններում: