Հայաստանից դիմորդները կարող են անվճար կրթություն ստանալ ռուսական ամենահեղինակավոր բուհերում ցանկացած մասնագիտության գծով, ասել է Երևանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» ցուցահանդեսին, որին ներկայացված են 13 բուհեր։
«Բոլոր այդ ուսանողները կդառնան բարձր որակավորում ունեցող մասնագետներ ։ Կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխադարձ փոխանակումը մերձեցնում է ժողովուրդներին», – ասել է Ֆեֆելովը։
Դիմորդները կարող են ընդունվել ինչպես բակալավրիատ, այնպես էլ մագիստրատուրա և ասպիրանտուրա սովորելու համար: Այս տարվա համար հայտերի ներկայացման ժամկետները շուտով կմեկնարկի: Ընդունելությունը կտևի երկու ամիս։