Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին ՝ Տարոն Մանուկյանը, հեռացվել է ԵՊՀ-ից

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը չի ստորագրել որոշումը, և հիմա նրանից պահանջում են բացատրագիր գրել:

Ընտանիքն անօրինական է համարում Տարոն Մանուկյանի հեռացման որոշումը։ Բուհի ց մեկնաբանություն դեռ չի հաջողվել ստանալ։

Հիշեցնենք` «Դիմադրություն» շարժման Երևան – Գյումրի ավտոերթի ժամանակ տարեցների վրա հարձակման գործով արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Տարոն Մանուկյանին թույլ չեն տվել ավարտական քննությունները հանձնել հեռակա կարգով: