Պրահայում այսօր կայանալիք հանդիպումը լիովին նոր ֆորմատով է, որից շատ ավելի մեծ սպասումներ ունենք, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե բանակցությունները բերեն որևէ փաստաթղթի, կստացվի, որ ավելի բարձր մանդատ ունի այս ֆորմատը»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքն անքննելի է, և բոլոր հայտարարությունները, որ խաղաղության հնարավոր բանակցություններն ինչ-որ բանի դիմաց են, որևէ հիմք չունեն։