Եթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան, սուտը, մանիպուլացիաները, Ղարաբաղյան բանակցային գործընթացի նենգափոխումը, էժանագին «կրուտիտները», սեփական խայտառակ ձախողումները նախկինների վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիան և իրեն ներհատուկ այլ բաները, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ու Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն ընդառաջ՝ նա հայտարարեց, որ
1․ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
2. «լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Եվ այս ամենը հանուն «խաղաղության»,-հավելել է նա: