Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՙ 69…

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի 18-ը բանաստեղծ, մանկագիր, արձակագիր Ղուկաս Սիրունյանի ծննդյան օրն էր:

Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 18-ինՙ Ուջանում: 1967-1971թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում եւ ավարտելուց հետո տեւական ժամանակ հայոց լեզու ու գրականություն դասավանդել Սեւանի Գեղամավան գյուղի դպրոցում: 1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին եղել է համբավավոր «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը: 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին ստանձնել է ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրի պաշտոնը: 1993-1994 թթ. աշխատել է ՀՅԴ «Ազատամարտ» թերթում: Երկու տարի անցՙ 1996թ. աշխատանքի է անցել Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, որտեղ աշխատեց մինչեւ 1997 թ.: Նույն թվականից մինչեւ 1998 թ. զբաղեցրել է «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրի աթոռը: 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը:

1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին: 2007թ. «Ուշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի եւ այլն:

Կյանք է տվել է ավելի քան 23 գրքերի…մի որոշ մասն էլՙ անտիպ, սպասում է տպարան մտնելու բաղձալի օրվան: Գրողների միության անդամ էր, գրողների տանՙ գործադիր տնօրեն, Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ:

Նա ամբողջ կյանքում ապրեց հայի ու հայ գրողի պատիվը սրտում, մի ամբողջ կյանք, որին մահն անժամանակ այցի եկավ, երբ բանստեղծն ընդամենը 67 գարուն էր ապրել, երբ չէր էլ հասցրել 67-րդ տարին մի կարգին մաշել. 2017թ. հուլիսի 2-ին նա հրաժեշտ տվեց երկրային կյանքինՙ բոլորի հուշերում հավերժ մնալով 67 տարեկան: Նա չի մահացել, նա ողջ է: Նա Գնաց երկինք, իր պապերի մոտ, որոնց չէր տեսել, բայց շատ լավ էր ճանաչում, ամեն օր բարեւում ու հետները հաց էր ուտում, մտածում ու… ապրում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍԻՐՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀՀ-Ն ԱՂՔԱՏԻ ԳԼՈՒԽ ՉԷ, ՊԱՇՏՈՆՅԱՆ ԷԼՙ ՎԱՐՍԱՎԻՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-Ն ԱՂՔԱՏԻ ԳԼՈՒԽ ՉԷ, ՊԱՇՏՈՆՅԱՆ ԷԼՙ ՎԱՐՍԱՎԻՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական