Ազգային Առաջընթաց կուսակցությունը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Bloomberg-ում հրապարակված հոդվածի համաձայն, կուսակցությունն առաջադրելու է ամերիկահայ փաստաբան Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։
«Գրիգորյան» իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած է անշարժ գույքի ոլորտում, հայտարարել է, որ այսուհետ սոցիալապես խոցելի հաճախորդներին սպասարկելու է անվճար հիմունքներով: Ընկերության հիմնական նպատակը Հարավային Կալիֆորնիայի այն քաղաքացիներին օգնելն է, ում անշարժ գույքը գտնվում է բանկերի կողմից բռնագրավման վտանգի տակ:
Ըստ աղբյուրի, ընկերության գլխավոր փաստաբան Հայկ Գրիգորյանը դադար կվերցնի իրավաբանական գործունեությունից` Հայաստան վերադառնալու համար, նա կարող է լինել առաջին ամերիկահայը, ով կառաջադրվի Հայաստանում ընտրովի պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ այս պահին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին հայտնել են ՔՊ-ից Տիգրան Ավինյանը, «Ուժը հայրենյաց»-ից՝ Նատալյա Ռոտենբերգը: