Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Մոսկվան տեսանյութերի «համակողմանի վերլուծության» կոչ է արել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարության տեսանյութերի համակողմանի վերլուծություն` ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով:

«Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ այդ տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: