Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՆԱՍՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մի քանի ամիս առաջ տրանսպորտով տուն էի գնում ծնունդով արծվաշենցի մի մարդու հետ: Ճանապարհը երկար էր: Սկսեցինք զրուցել: Նա, որպես հայրենազրկված, ես` հայրենազրկվածի որդի, այսինքն` երկու հայրենազրկվածներ, մի բովանդակ սերունդ տարքիային անջրպետովՙ մտերմիկ զրույցի բռնվեցինքՙ կորսված հայրենիքի ու երբեւէ այնտեղ վերադառնալու` ոչ մի գարդմանցու մոտ երբեք չմեռնող հույսի մասին: Երբ անդրադարձանք նիստ ու կացին, համերկրացիս խոր հոգոց հանեց ու ջղուտ տոնով ասաց.

«Տարիներն անցնում են, շատ բան է փոխվել, բայց այդ նիստ ու կացը մեր տանը նույնն է, մենք հիմա ուրիշ տեղ ենք ապրում` Արծվաշենից ու անգամ արծվաշենցիներից հեռու, բայց կնոջս ասել եմ, որ ուրիշներից ոչինչ չընդօրինակի, եթե կարող է, թող օրինակ տա, բայց չընդօրինակի, թե չէ` կմոռանանք մեր գյուղից ժառագածը: Ես չեմ կասկածում, որ վերադառնալու ենք Արծվաշեն, եթե հիմա մոռանանք այնտեղ ժառանգածը, քանի՞ կոպեկի արժեք կունենա մեր վերադարձը. պիտի հիշենք, որ ապրենք:»

Երբ հասանք մեր գյուղ, նրան հաջողություն մաղթեցի ու իջա տրանսպորտից: Ամբողջ ճանապարհին գլխիս մեջ զնգում էր նրա ասածը` պիտի հիշենք, որ ապրենք…

Այս դեպքը չէի մոռացել, երբեւէ չէի էլ մոռանա, բայց այն դեռ թարմ հիշողությանս մեջ կրակի պես սկսեց վառվել անցած շաբաթ` խորհրդարանի նիստը նայելու ժամանակ:

Մեր նորածիլ պատգամավորներից մեկը, որ մի նախկին հեռուստահաղորդավարուհի է, հարց ուղղեց մեկ այլ պատգամավորի: Հարցը ո՛չ ավել, ո՛չ պակաս, այսպիսին էր` ինչպե՞ս եք վերաբերվում սեռական փոքրամասնությունների իրավունքներին: Թե ինչ պատասխանեց մյուս պատգամավորը` այնքան էլ էական չէ: Ավելի էականն այն է, որ Հայաստանի Ազգային ժողովից արդեն նման հարցեր են հնչումՙ իշխանության մակարդակով: Ու ես միանգամից հիշեցի համերկրացուս ասածը` պիտի հիշենք, որ ապրենք: Սկսեցի հիշել: Երանի չհիշեի, որովհետեւ առաջին հիշողությունը մեզ մոտ միշտ բացակայող պատմական հիշողության մասին էր: Ինչեւէ, փորձեցի հիշել, որ ապրեմ…

Շատ հետ գնացի, հիշեցի բոլորին` Բելին նետահարած Հայկ պապիս, Նյուքար Մադեսին Արմավիրի պարսպի աշտարակին գամած Արամ նահապետին, Շապուհի դեմ ըմբոստացած Արշակ թագավորին, պարսիկներին անվերջ պատուհասող Մամիկոնյան տոհմին: Բոլորին հերթով հիշեցի: Հիշեցի նաեւ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մեր ազգային դժբախտությունը, մեր ցեղի կոտորածը, սպանդը: Հիշեցի, տեղի նիստուկացով ապրող մարդկանց… մարմնովս սարսուռ անցավ, երբ պատկերացրի` ինչպես են հղի կնոջ փորից դուրս բերել ու մահվան դատապարտել դեռ արեւվի լույսի ոչ մի շող չտեսած մանուկներին, որոնց շատերը գուցեՙ Արեւիկ, Արփի ու Լուսինե անուններով կոչվեին: Փորձեցի մեր կորուստները հաշվել, անշուշտ, հոգեւորի մասին է խոսքը, բայց չկարողացա, եւ չեմ կարծում, թե աշխարհում կլինի այդպիսի մի խելոք գլուխ, որ այդ հարցին հստակ հաշվարկով պատասխան տա:

Հիշեցի անցյալ դարավերջի շարժումը, շարժում, հենց որի ժամանակ էլ հայրենազրկվել էինք ես ու համերկրացիս: Փորձեցի պատկերացնել գաղթի ճանապարհը, հետո դառնությամբ մտքիս եկան նրանք, ովքեր բախտ ունեցան` գաղթելու բախտին չարժանանալու` մեր քարաշխարհին հիշեցի, որտեղ թուրքերը քարը քարին չեն թողել: Ի դեպ, այն թուրքերը, որոնց հետ ոմանք փորձում են բարեկամական սերտ կապեր հաստատել:

Հիշեցի մեր ազնիվ եղբայրներին, որ զոհ գնացին մեր ապրելուն, երեկ եւ այսօր…այդ ամենով հանդերձ, շատ բան հիշեցի, հիշեցի ու զգացի, որ կոկորդումս անտաշ քարի պես մի բան է կանգնել, որին ո՛չ առաջ, ո՛չ հետ տանելն անհնար է: Հիշողությունը խեղդում էր ինձ: Բայց ավելի լավ է հիշողություններից խեղդվել, քան ամեն ինչից անտեղյակ կովի պես արածել բաց դաշտում, որի հորթին երեկ են մորթել. Աստված ողորմի քե՛զ, Հրանտ Մաթեւոսյան:

Մեր հիշողությունը մեզ լացի է բերում, ընկերներ: Եւ ինչպե՞ս լաց չլինենք, երբ արյուն-քրտինքով կառուցված պետության ազգային խորհրդարանի անդրանիկ նիստերից մեկի անդրանիկ հարցը վերաբերում է անբարոյականությանն ու անպատկառությանը: Երբ առանց ամաչելու հարցնում են, ըստ էության, հետեւվյալըՙ ինչպես եք վերաբերվում անբարոյականությանը, բնաշեղությանն ու սրբապղծությանը: Մեր դեպքում, պատասխանն, իհարկե մեկն է` չեմ վերաբերվում, առհասարակ: Գուցե վերաբերվեի, եթե դժբախտաբար անգլիացի կամ իտալացի, հոլանդացի լինեի, բայց, բարեբախտաբար հայ եմ: Եթե նիստերի դահլիճում նստածները նույնպես հայեր են, այդ դեպքում որտեղի՞ց այսքան գենետիկ ծածաղամտություն ի հայտ եկավ մեր երկրում, ո՞վ բերեց: Եվրոպա՞ն: Եվրոպա՛, Եվրոպա՛, ամեն ինչ կապում են Եվրոպայի հետ, հագուստը, ուտելիքը, ապրելակերպը… հոգին, բա Հայաստանը՞, բա հայը՞, չեղյալ գաղափարնե՞ր են, թե՞ կարիք չկա առհասարակ հիշել նրանց:

Մեզ ո՞ւր է տանելու այս ճանապարհը: Բայց ո՞ւր է այստեղ ճանապարհը, մենք շեղվել են, սիրելիներս, հիմա բոլորս կանգնած ենք անդունդի պռնկին, եւ, եթե շարունակենք այս ինքնակործանման արահետը կենաց ճանապարհ համարել… ընկնելու ենք, ա՛զգ, ընկնելու ենք եւ կտոր-կտոր լինելու, փոշի ենք դառնալու, քամուն ենք տրվելու ու մնանք… պատմական գրքերի էջերումՙ մեկ պարբերությամբ: Եւ դրա համար ոչ ոք մեղավոր չի լինելու, նույնիսկ` Եվրոպանՙ իր այդքան մեղքերով հանդերձ: Մեղավորը մենք ենք լինելու, որ այդպես էլ չկարողացանք ձեռք բերել մարդու եւ անասունի միջինը` հիշողությունը:

Ազգին վերաբերող որեւէ որոշում կայացնելուց առաջ գնացեք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈ ՉԷ, ՕՀԱ՛Ն

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈ ՉԷ, ՕՀԱ՛Ն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել,...

ԿարդալDetails

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական