Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Արաբական երկրներն ուզում են վերականգնել կապերը Դամասկոսի հետ

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չէր կարող Թուրքիայի ղեկավարությանը չդրդել ակտիվացնելու գործողությունները Սիրիայի ուղղությամբ: Առավել եւս, որ Անկարան արդեն քանի ամիս է սպառնում է ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի վերահսկողությանը ենթակա տարածքներում: Ըստ երեւույթին, թուրքական վերնախավը որոշել է, որ Եփրատից արեւելք ընկած տարածքի վերահսկչի դերը Վաշինգտոնի հեռանալուց հետ բնականորեն կփոխանցվի Անկարային:

«Մենք ողջունում ենք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը: Այժմ չի կարելի թույլ տալ վակուումի գոյացում Սիրիայի անվտանգության համակարգում», աճապարեց հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն : Իսկ հունվարի սկզբներին Hurriyet թերթը հաղորդեց, որ Անկարայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալինը խնդրել է հենց Թուրքիային փոխանցել Սիրիայի հյուսիս-արեւելքում ազատվող ամերիկյան ռազմակայաններն ու հենակետերը:

Բոլթոնի այցը Թուրքիայում այնքան էլ հարթ չէր անցել. նախագահ Էրդողանը հրաժարվել էր ընդունել նրան: Արդեն Թուրքիա կատարած իր այցելությունից առաջ Ջոն Բոլթոնը հեռակա կարգով Անկարայից պահանջել էր երաշխավորել սիրիացի քրդերի անվտանգությունը: Էրդողանի քայլը անշուշտ զայրացրել էր պոռթկուն Թրամփին, որը իրեն բնորոշ ձեւով սպառնացել էր տնտեսապես հյուծել Թուրքիային, եթե վերջինս հարձակվի սիրիացի քրդերի վրա: Թուրք քաղաքական գործիչները հայտարարել էին իրենց երկրի տնտեսության անխորտակելիության մասին, իսկ հեռակա բանակռվի վերջակետը դրեց նախագահ Էրդողանը ՙ հայտնելով, որ ինքը, վշտացած լինելով ամերիկացի պաշտոնակցի խոսքերից, նրա հետ դրական հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը որոշել են ամրապնդել առեւտրատնտեսական համագործակցությունը, եւ, որ գլխավորն է, «պատմական համաձայնության» են հասել Սիրիայի առնչությամբ: Նկատի է առնվում Սիրիայի տարածքում թուրք-սիրիական սահմանի երկայնքով 20 մղոնանոց բուֆերային գոտու ստեղծումը, եթե ԱՄՆ-ը եւ կոալիցիան պաշտպանեն այդ նախաձեռնությունը:

Նախագահների համաձայնության օրը թուրքական մամուլը բավական հանգամանորեն պատմեց նախատեսվող անվտանգության գոտու մասին: ԶԼՄ-ների շարադրանքում շեշտը դրված էր հետեւյալ կետերի վրա:

Միջազգային օրինականության ապահովման նպատակով «անվտանգության գոտու» սահմանները պետք է որոշեն ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո անվտանգության գոտի կմտնեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերը: Անվտանգության գոտին կվերահսկեն թուրքական բանակի ստորաբաժանումները եւ Ազատ սիրիական բանակի ուժերը: Գոտու օդային տարածքը փակ կլինի ռազմօդանավերի համար, որեւէ մեկին չի թույլատրվի պաշտպանել «ահաբեկչական կազմակերպությանը» (ակներեւաբար խոսքը Սիրիայի հյուսիսում քրդերի ռազմական ու քաղաքական կազմակերպությունների մասին է): Թուրքիային իրավունք է վերապահվում պատասխանելՙ «ահաբեկչական կազմակերպության» հարձակումների դեպքում: Անվտանության գոտին պաշտպանված կլինի «Բաշար Ասադի կոշտ վարչակարգից եւ ահաբեկչական կազմակերպություններից»: Տարածքի մաքրումից հետո այնտեղ կվերաբնակեցնեն սիրիացի փախստականներին:

Թուքիայի առաջիկա նպատակների լրջության մասին պետք է վկայեր նաեւ հունվարի 12-ին թուրքական բանակի գլխավոր շտաբի հրապարակած Մամբիջի շրջանի գրավման ծրագիրը: Հատկանշական է, որ դրանից երկու շաբաթ առաջ, ռուսական զորքի եւ սիրիական բանակի Մամբիջի արվարձաններ մտնելուց բառացիորեն մի քանի ժամ անց, Էրդողանը հայտարարել էր, թե թուրք զինվորները այդ քաղաքում անելիք չեն ունենա, եթե ահաբեկիչները հեռանան այնտեղից:

Եթե Թուրքիայի առջեւ հերթական անգամ հնարավորություն է ստեղծվում դառնալու տարածաշրջանային գերտերություն, ապա քրդերի քաղաքական շարժումը Թրամփի որոշումից հետո հայտնվեց աղետալի վիճակում: Աֆրինում թուրքական զորքերի գործողություններից հետո քուրդ քաղաքական գործիչների մեծամասնությունը, ըստ երեւույթին, դասեր չառավ: Ուստի թուրքերի նոր հարձակումը կանխելու միակ եղանակն այժմ Դամասկոսի հետ հաշտվելն է, ըստ որումՙ վերջինիս պայմաններով:

Քուրդ քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները ակնհայտորեն վկայում են, որ քրդերը ակնկալում են Սիրիայի կառավարության հետ շատ լայն համագործակցություն, Դամասկոսին կոչ են անում պաշտպանել երկրի ինքնիշխան սահմանները, իսկ քրդերի զինված ջոկատները պատրաստ են միանալ սիրիական բանակին: Ընդսմին նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը: Մոսկվա այցելած քրդական պատվիրակության անդամներից մեկին վկայակոչելովՙ ֆրանսիական Figaro թերթը գրում է, որ սիրիացի քրդերի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են արտաքին վտանգներից պաշտպանվելու ընդհանուր համակարգի ստեղծման հարցը եւ ռուսական կողմին խնդրել են միջնորդ դառնալ Դամասկոսի հետ իրենց շփումներում:

Պաշտոնական Դամասկոսը պատրաստ է կատարել հանդիպական քայլեր: Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սոուսանիի խոսքերով, իր երկրի «կառավարությունը չի ընդհատել երկխոսությունը սիրիացի քրդերի հետ, որոնք Սիրիայի լիիրավ քաղաքացիներ են»: Իսկ վերջերս շփումները է՛լ ավելի են աշխուժացել Թուրքիայի հնարավոր հարձակման վտանգին դեմ-հանդիման:

Միջազգային ասպարեզում եւս աճում է Սիրիայի կառավարության հեղինակությունը, որի օրինականությունը երկար ժամանակ վիճարկվում էր տարածաշրջանի մայրաքաղաքներում: Արաբական երկրներն աստիճանաբար վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ: Խոսքը նաեւ Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնելու մասին է:

Լոնդոնում լույս տեսնող Middle East Eye հրատարակությունը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից երկրների թվում հիշատակում է Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը: Հրատարակության կարծիքով, արաբական երկրներն այդ ձեւով փորձում են Իրանին զրկել սիրիական պլացդարմից եւ սանձել Թուրքիայի ռազմական ծավալողականությունը: Այս հարցում նրանց աջակցում է Իսրայելը:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ Թուրքիան դեպի արեւելք իր ծավալողական նկրտումներում կբախվի ոչ միայն քրդական աշխարհազորին: Նախկին դիվանագետ եւ քաղաքական վերլուծաբան Այդին Սելջենի կարծիքով, այսօր Թուրքիան կանգնած է քաղաքական ճամփաբաժանում. «Մենք ինչպիսի՞ արդյունքի կհասնենք, եթե սահմանը տեղաշարժենք 30 կմ դեպի հարավ, իսկ սահմանամերձ քրդերին քշենք անապատներ: Իսկ հետո ի՞նչՙ կշարժվենք դեպի Իրաքյան Քրդստա՞ն: Հետո Պուտինին խնդրենք Եփրատից արեւելք ընկած հողերը չհանձնե՞լ Դամասկոսին: Չգիտեմ»:

Էրդողանի հետագա քայլերը ցույց կտան, թե Թուրքիան ինչպիսի դիրք է զբաղեցնում Սիրիայի հակամարտության մեջՙ որպես ՆԱՏՕ-ի անդամ կամ որպես Ռուսաստանի եւ Իրանի դաշնակից: Երկու դերերի համատեղումը ավելի ու ավելի դժվար է դառնում:

Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԵՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՆԱՍՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՆԱՍՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական