Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԵՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

«Նյու Յորք Թայմսում» Շարլոտա Գոլը ընդարձակ հոդվածով անդրադարձել է Թուրքիայից զանգվածային արտագաղթի երեւույթին: Ստորեւ թարգմանաբար հոդվածի հակիրճ բովանդակությունը:

Տասնյոթը տարի շարունակ նախագահ Էրդողանը ընտրություններում հաղթանակ էր տանում Օսմանյան անցյալի փառքը վերականգնելու իր տեսլականով: Նա իր երկրի ազդեցությունը ընդարձակեց տարբեր երկրների հետ առեւտրի ծավալները մեծացնելով, ռազմաբազաներ տեղակայելով եւ ժողովրդի կենսամակարդակը բարելավելով: Բայց 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո երկիրը սրընթաց հետքայլ է կատարում: Տնտեսությունը տատանվում է, լիրան արժեքազրկվում, բռնություններն ու հովանավորչությունը ավելանում են, եւ ժողովուրդն այս անգամ այլ կերպ է «քվեարկում»ՙ նախընտրելով արտագաղթել:

Վերջին 2-3 տարում ոչ միայն ուսանողներ եւ գիտնականներ են թողնում երկիրը, այլեւ ձեռնարկատերեր, գործարարներ եւ հազարավոր հարուստներ, որոնք ամեն ինչ վաճառելով իրենց ընտանիքների հետ ընդմիշտ լքում են Թուրքիան: 2017-ին ավելի քան քառորդ միլիոն թուրքեր արտագաղթել են, ըստ թուրքական վիճակագրական վարչության տվյալների, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2016-ի տվյալները, որի ընթացքում երկիրը թողել էր 178 հազար քաղաքացի:

Մարդիկ փախչում են քաղաքական հետապնդումների, ահաբեկչությունների վախից եւ իրավական կառույցների հանդեպ խորացող անվստահությունից:

Ստամբուլի նորաձեւության Նիշանդաշի շրջանում գործող գլխարկավաճառ Մերվե Բայընդիրի (38 տարեկան) նման հազարավորներ «բիզնես-վիզայով» Լոնդոն են տեղափոխվում, կամ «ոսկյա վիզա ծրագրով» Հունաստան, Պորտուգալիա եւ Իսպանիա են մեկնում: Եվրոպայում քաղաքական ապաստան որոնողների թիվը բազմապատկվել է: Ըստ Լոնդոնի Ռիջենտ համալսարանի անդրազգային ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Իբրահիմ Սիրքեչիի , վերջին մի քանի տարիների ընթացքում 10 հազար թուրքեր «բիզնես վիզայով» Լոնդոն են տեղափոխվել, որը կրկնակի ավելի է քան 2004-15-ի ընթացքում տեղափոխվածների թիվը: Վեց անգամ ավելացել է Գերմանիայում ապաստան որոնողների թիվը: Ըստ ՄԱԿ-ի փախստականների վարչության տվյալների, աշխարհով մեկ թուրք ապաստան որոնողների թիվը 2017-ի 10 հազարից հասել է ավելի քան 33 հազարի:

Թուրքիայի միլիոնատերերից առնվազն 12 հազարը 2016-17 տարեթվերին երկրից դուրս են տեղափոխել իրենց ակտիվները, ըստ «Global Wealth Migration Review» հանդեսի: Դրանց թվում է սննդարդյունաբերության հսկաներից մեկըՙ «Յըլդըզ հոլդինգը», որն իր «Ուլկեր» բիսկվիտների արտադրության բաժնետոմսերը վաճառելով, ընտանիքի ունեցվածքը տեղափոխել է Անգլիա:

«Կյանքն անտանելի լարված է դարձել Թուրքիայում եւ վախ կա, որ քաղաքացիական պատերազմ առաջանա Էրդողանի պաշտպանների եւ նրանց հակառակորդների միջեւ», նշել է դիզայներ տիկին Բայընդիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՊՆԻ ՇՐՋԱՆԸՙ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական