Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հույս ունեմ, որ մեր մասնագետները ինչ-որ տեղ, թերեւս արտգործնախարարությունում կամ բանակի կենտրոնական շտաբում, հետեւում, գրանցում եւ վերլուծում են այն բոլոր խախտումները, որոնք Թուրքիան կատարում է Նախիջեւանի հատվածում, ոտնձգություններՙ 1921 թվականի մարտին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագրի 3-րդ հոդվածի եւ նույն թվականի հոկտեմբերին վերահաստատվածՙ առավել տխրահռչակ Կարսի պայմանագրի 5-րդ կետում ամրագրված դրույթների դեմ: Հիշեցնեմ հատկապես Մոսկվայի պայմանագրի այն դրույթը, որը Ադրբեջանին արգելում է իր «խնամակալությանը» հանձնված Նախիջեւանի ինքնավար հանրապետության խնամակալությունը զիջել որեւէ երրորդ պետության:

Մինչդեռ այսօր, եւ արդեն վաղուց, Ադրբեջանը Թուրքիային է զիջել Նախիջեւանի ոչ միայն խնամակալությունը, այլ ամեն ինչը, ճանապարհներից սկսած մինչեւ առեւտրատնտեսական կառույցները, կրթական եւ առողջապահական ցանցը, եւ ամենագլխավորըՙ ռազմական պաշտպանությունըՙ հարձակողական զենքերից ու զինատեսակներից մինչեւ զինվորական մարզիչներ ու «խորհրդատուներ» մատակարարելը:

Հենց օրերս ամերիկյան նշանավոր Stratfor ռազմաքաղաքական վերլուծությունների կայքէջում հրապարակվեց հոդված, որտեղ նկարագրվում է Նախիջեւանում արդեն գործող ռազմաբազան: Հարց է առաջանում. ո՞ւմ դեմ է ստեղծված այդ ռազմակայանըՙ «իսլամական ահաբեկչությա՞ն», քրդերի՞, Իրանի՞, թե՞ ռուսների: Պարզից էլ պարզ էՙ Հայաստանի՛: Թուրք-ադրբեջանական հեռահար թնդանոթներն ու հրթիռները տեւական վտանգ են ոչ միայն սահմանամերձ հայկական բնակավայրերի ու Երեւան-Մեղրի միջազգային ավտոճանապարհի, այլեւՙ թռչնի թռիչքով ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող մեր մայրաքաղաքի համար: Եվ այս իրադրության ֆոնին առավել անմիտ են թվում նորելուկ թե հնելուկ մի շարք արեւմտամետ գործիչների նկրտումները ռուսական ռազմակայանի դեմ, իբր իրենք պաշտպանում են Հայկական պետության գերիշխանական իրավունքները: Արժե հարց տալ նմաններինՙ Գերմանիան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ նույնինքն Թուրքիան գերիշխան պետություններ չե՞ն, որ իրենց տարածքներում «հյուրընկալում են» ամերիկյան հզորագույն ռազմաբազաներ:

Անշուշտ, Նախիջեւանի նկատմամբ թուրքական «հոգատարությունը» նոր երեւույթ չէ: Դեռեւս 1994-ին հայր Ալիւեը կոչ էր անում Անկարային իր հովանու տակ վերցնել հայապատկան այդ տարածքը «ամբողջությամբ»: Իսկ քիչ ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը հենց Հայաստանի Հանրապետությունն էր հռչակում «անիծյալ սեպ» թուրք-ադրբեջանական, ավելի ճիշտՙ համաթուրանական իր նկրտումների դիմաց: Եվ զարմանալի է, որ մեր որոշ գործիչներ չեն գիտակցում, որ Հայաստանն է, ներառյալ անշուշտ Արցախը, այն թումբը, պատվարը, որն արգելում է համաթուրանականության ծավալումը մինչեւ Միջին Ասիա: Եվ բնավ պատահական չէ, որ նախորդ շաբաթվանից Բաքվում տեղի ունեցող բողոքի ցույցերում օրերս նշմարվեցին «գորշ գայլերն» իրենց համաթուրքական լոզունգներով:

Հայտնի իրողություն է, որ նախիջեւանյան ճակատը հատկապես աշխուժացավ անցյալ մայիս ամսից սկսյալ: Իմ տպավորությամբ, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնակի հայտարարություն արեց Արցախի հարցի շուրջ բանակցություններում Ստեփանակերտը որպես գլխավոր բանակցող կողմ ներգրավելու եւ, միաժամանակ, բանակցություններում պաշտոնական Երեւանի լիազորված չլինելու մասին: Հակառակորդ կողմից դա մեկնաբանվեց որպես նոր իշխանությունների ձգտում կոնֆլիկտից դուրս գալու: Եվ թեժացնելով հենց նախիջեւանյան ճակատը, Բաքուն, անշուշտ Անկարայի հետ համախորհուրդ, ուզեց շեշտել, որ իր գործը հենց Հայաստանի Հանրապետության հետ է: Եվ այնուհետեւ է, որ Իլհամ Ալիեւը, հատկապես Փաշինյանի հետ «վերելակային» հանդիպումներից հետո, սկսեց մի կողմից «ողջունել» «ղարաբաղյան կլանից» հայկական պետական իշխանության ձերբազատումը (ըստ երեւույթին չհիշելով իր ծագումնաբանությունը որպես նախիջեւանյան կլանի անդամի), իսկ մյուս կողմիցՙ շարունակեց ու շարունակում է Հայաստանը առավել եւ ավելի խիստ մեկուսացնելու սպառնալիքները, որին օրերս հետեւեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաուշօղլուինըՙ այս տարի Ղարաբաղի հարցով ավելի նպատակասլաց աշխատելու վերաբերյալ:

Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե Չաուշօղլուն դեպի ո՛ւր է ուզում սլանալ, սակայն ներկա պայմաններում, երբ, հատկապես, Մնացականյան-Մամեդյարով փարիզյան չորսժամյա հանդիսպումից հետո եռանախագահների, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաեւ, ամենից ուշագրավը, նախագահ Թրամփի «խաղաղասիրական» եւ «խաղաղապատրաստվածության» ապսպրանքները հնչեցին, որոնց վերադիր զրնգաց արտգործնախարար Լավրովիՙ հակամարտության հանգուցալուծումը շտապեցնող հայտարարությունը:

Այդ եւ նման բոլոր հայտարարությունների ենթատեքստը թերեւս պարզ կդառնա առաջիկա օրերին, եթե Փաշինյան-Ալիեւ Դավոսյան հանդիպման վերաբերյալ կոնկրետ որեւէ բան պարզվի: Մինչ այդՙ Փաշինյանի կառավարությունը պետք է գիտակցի, որ Հայաստանը գնում է դեպի քաղաքական մեկուսացում: Հաշվի առնելով Մոսկվա-Անկարա ներկայիս «մեղրամիսը», առավել հետեւողական պետք է լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները առավելագույնս սերտացնելու քայլերում: Իսկ երկրորդՙ պետք է իսկույն ընդառաջել Թեհրանից մեր վարչապետին ուղղված հրավերին. Իրանը մեր բնական դաշնակիցն է Թուրքիա-Ադրբեջան ծավալապաշտական նկրտումների դեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՔՍԻՆԳՏՈՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՇԵՇՏԵԼ Է ԼՂ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՇԵՇՏԵԼ Է ԼՂ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական