Վերջերս Իրանի Զահեդան քաղաքում իրանցի զինվորականներ սպանած ահաբեկիչների վերաբերյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել էր, որ զոհերի արյան վրեժն առնելը Կորպուսի գործողությունների օրակարգում է, Տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իսկ մի՞թե մեզանում ինչ-որ մեկն արդար վրեժի ինստիտուտը չեղարկե՞լ է։ Իհարկե, ո՛չ։
Հետևաբար գերեվարված մեր տղաներին ստորությամբ սպանող բարբարոսներից մեր վրեժն առնելը սուրբ գործ է, քանի որ դա է պահանջում ոչ միայն արդարությունը, այլ նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելումը»,- հավելել է Վարդանյանը։