Իսրայելական The Times of Israel լրատվականը հղում անելով երկրի ՊՆ-ին, հայտնում է, որ Իսրայելի ՊՆ-ն վերացրել է հայկական դիրքերի ուղղությամբ 2017թ. Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronanutics Defense Systems Lfd. (ADC) ընկերության վրա դրված Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը:
Հիշեցնեմ, որ 2017թ. իսրայելական մամուլը գրել էր, որ հայկական դիրքերի ուղղությամբ հիշյալ ընկերության ներկայացուցիչներն են ԱԹՍ կիրառել: Դեպքի առթիվ Իսրայելի ՊՆ-ն սկսել էր հետաքննություն, որից անմիջապես հետո երկրի դեպարտամենտը ADC ընկերությանը զրկել էր Ադրբեջան տվյալ մոդելի զենք (Orbiter 1K մահապարտ ԱԹՍ) արտահանելու արտոնագրից:
Ինչպես հայտնի է, մինչեւ 2018թ. ավարտն ընկերությունը պատվիրատուին պետք է վաճառեր 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ:
Վերացված արգելքից հետո ընկերությունը կրկին կարող է Orbiter 1K մոդելի ԱԹՍ վաճառել Ադրբեջանին եւ իրացնել վերոհիշյալ` երկու տասնյակ միլիոն դոլար արժողությամբ պատվերը: