Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի իշխանությունները բացառում են գունավոր հեղափոխությունների հեռանկարը

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հնարավոր չէ այս օրերին հետեւել  Իրանի շուրջ  ընթացող իրադարձություններին ու մտահոգությամբ չանդրադառնալ   մեր հարեւան  երկրում տիրող  օրավուր  շիկացող ներքաղաքական իրավիճակին:

Սեպտեմբերի 13-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում  22-ամյա Մահսա Ամինիի մահվան լուրը ցնցեց բոլորին: 

Իրանցի քուրդ աղջիկը ձերբակալվել էր իսլամական հանդերձանքի  կանոնները չպահպանելու  համար: Իրավապաշտպանները պնդում են, որ Մահսան ոստիկանությունում կտտանքների է ենթարկվել, իսկ պաշտոնական տվյալներով,  աղջիկա մահը վրա է հասել  սրտի կաթվածի հետեւանքով:

Նրա հուղարկավորության ժամանակ կանայք ցուցադրաբար հանել էին  իրենց գլխաշորերն ու  հակակառավարական կարգախոսներ վանկարկելով պահանջում էին վերջ դնել   իսլամական հեղափոխությունից  հետո Իրանում ներդրված  հիջաբ կրելու  պարտադրանքին:

Բողոքի ցույցերը կայծակնային արագությամբ տարածվեցին նաեւ երկրի տարբեր շրջաններ եւ   վերածվեցին  ոստիկանության հետ արյունալի բախումների, ու դրանց հետեւանքով ցուցարարների մեջ արձանագրվեցին մահվան բազմաթիվ դեպքեր:

ԻԻՀ նախագահ Ռայիսին,  Մահսայի ողբերգական մահը շահարկումների առարկա չդարձնելու համար երկրի իրավապահ մարմիններին  խստագույնս հանձնարարել է հետաքննել նրա   մահվան  հանգամանքներն ու ծնողներին խոստացել, հանգամանքների բացահայտումից հետո, մեղավորներ ի հայտ գալու դեպքում, օրենքի   ողջ  ուժով  պատժել նրանց: Իրանի նախագահը Մահսա Ամինիի ծնողների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իր  վշտակցությունն է հայտնել, եւ Մահսայի մահը հավասարազոր համարել իր հարազատ դստեր  մահվանը:

Այս իրադարձություններին նախ արձագանքեց Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը  համակարգող Ժոզեպ Բորելը,  դատապարտելով  Իրանի իշխանություններին  ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար:

ԱՄՆ նախագահ Բայդենն էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի  ամբիոնից իր ելույթի ընձեռած առիթն օգտագործեց  անդրադառնալու  Իրանում ընթացող բողոքի ակցիաներին,  հայտարարելով,  որ Ամերիկան  սատարելու է իրենց տարրական իրավունքները երաշխավորելու   նպատակով  ցույցերին  մասնակցող իրանցի խիզախ  կանանց: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր թվիթերյան էջում գրեց, որ Մահսա Ամինիի ձերբակալության պատասխանատու Իրանի  բարքերի ոստիկանությունն  ու ԻԻՀ անվտանգության ծառայության 7 ներկայացուցիչներ   ներառվելու  են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում:  Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն էլ  հանդես եկավ Իրանում ցուցարարների բողոքի ակցիաների ճնշման համար ուժի  գործադրումը դատապարտելու հայտարարությամբ:

Գերմանիայի կանցլեր  Շոլցը  Մահսա Ամինիի մահը սահմռկեցուցիչ է  անվանել:  Իսկ Գերմանիայի  արտաքին գերատեսչությունը Իրանում կանանց իրավունքների ոտնահարման փաստերով  բողոք ներկայացնելու համար  Բեռլինում Իրանի դեսպանին ԱԳՆ է  հրավիրել: Նաեւ հայտարարվել է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու  նպատակով  Գերմանիան Եվրոմիության մյուս երկրների հետ  քննարկելու է հավելյալ  տարբերակներ:

Ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներն  առիթը բաց չէին թողնելու   Իրանում ստեղծված լարված իրավիճակը  ծառայեցնելու սեփական շահերին: Իսկ պաշտոնական Թեհրանն էլ   գործադրելու էր իր քարոզչական հնարավորությունների ողջ արսենալը՝ ապացուցելու, որ արտաքին արձագանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ Իրանի ներքին գործերին միջամտելու  փորձ:

Հակադարձելով վերը  նշված հայտարարություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին զարմանք է  հայտնել Իրանի ժողովրդի իրավունքների    պաշտպանի դերում  հանդես եկող  ԱՄՆ եւ Արեւմուտքի՝   երկակի չափանիշներ կիրառելու փորձի համար, եւ խորհուրդ տվել տուրք չտալ, իր ձեւակերպմամբ՝  կեղծ ու հնամաշ կարգախոսներին, ու հրաժարվել մի քանի տասնյակ տարի  Իրանի նկատմամբ կիրառվող անմարդկային պատժամիջոցներից:

Իսկ ԻԻՀ ԱԳ նխարար Ամիր-Աբդոլլահիանն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների ղեկավարներին վստահեցրել է, որ Իրանում առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, եւ  բացառել է «գունավոր հեղափոխությունների» միջոցով վարչակարգի փոփոխության հեռանկարը:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահամերձ հիվանդին մի բաժակ ջրով չես փրկի

Հաջորդ գրառումը

Երկու PKK-ականի հանձման խոսակցությունները չափազանց տհաճ են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Երկու PKK-ականի հանձման խոսակցությունները չափազանց տհաճ են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական