Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հերթական ուղերձով դիմել էր իր երկրի Դաշնային ժողովին: Ուղիղ հեռարձակվող ելույթի ճնշող մասը նվիրված էր բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Կային նաեւ միջազգային իրադրության, ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին նվիրված հարցադրումներ, որոնք, ի վերջո, իրե՛նց խնդիրներն էին: Բայց Պուտինի ուղերձի մեջ կային նաեւ այնպիսի մոտեցումներ, որոնք, վատ չէր լինի, Հայաստանի ղեկավարությունը նույնպես հաշվի առներ:

Օրինակ, ինձ հատկապես դուր եկավ Պուտինի այն մոտեցումը, որով նա ամենեւին իրենից ու պետական մյուս չինովնիկներից չվանեց սեփական քաղաքացիների հսկայական զանգվածի վատ ապրելու պատասխանատվությունը: Ընդհակառակը, նշելով, թե 2000 թվականին երկրում կար ծայրահեղ աղքատ 40 միլիոն մարդ, իսկ այժմՙ 19 միլիոն, Պուտինը շեշտեց, թե դա նույնպես ահռելի թիվ է, եւ պետությունը պարտավո՛ր է այնպես անել, որ այդ թիվը նվազի: Պուտինը Փաշինյանի պես չասաց, թե սեփական աղքատության համար առաջին հերթին քաղաքացիներն իրե՛նք են պատասխանատու, որովհետեւ աղքատությունը նրանց գլխում է: Նա աղքատությունը հաղթահարելու համար ժողովրդին քայլ անելու հորդորով չդիմեց, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանըՙ Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ Դսեղում կայացած հանդիսության ժամանակ ունեցած ելույթում: ՀՀ վարչապետի այդ հորդորը նշանակում էր ծուլության ու վախկոտության մեջ մեղադրել այդպիսի քայլից խուսափող սեփական քաղաքացիներին: Մինչդեռ Պուտինն ընդգծում էր, թե աղքատության երեւույթը նկատվում է ամբո՛ղջ աշխարհում: Նա դատապարտեց իրենց այն մարմիններին, որոնք բավարար քայլեր չեն ձեռնարկում պահանջվող քանակի աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Ընդգծեց մասնագիտական որակավորման բարձրացման եւ նոր մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով ամենուրեք անհրաժեշտ դասընթացներ բացելու կարեւորությունը, խոսեց սեփական գործ սկսելու համար մարդկանց նպաստ տրամադրելու մասին: Դատափետե՛ց քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով մարդկանց նախաձեռնությունը կաշկանդելու երեւույթը, ձերբակալվածներին մինչեւ դատը տեւականորեն կալանքի տակ պահելը, երբ բանտարկվածներին ամիսներով նույնիսկ չեն հասցնում հարցաքննել: Դա նշանակում էր ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններինՙ ոչ-շատ ծանր մեղքերի դեպքում վերջ տալու նախնական կալանք կիրառելու պրակտիկային, երբ ակնհայտ է, որ չբացակայելու ստորագրություն տված մարդը չի փախչի: Մինչդեռ մեզանում շարունակվում է նույնիսկ ակնհայտ հիվանդ մարդկանց նախնական կալանքի տակ պահելը: Օրինակ, Սամվել Մայրապետյանին միայն Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումով թույլ տվեցին արտասահմանում բուժվելու մեկնել:

Պուտինը իր ուղերձում խոսեց նաեւ հաշմանդամության նպաստները մեծացնելու, աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու, հեռավոր գյուղերում աշխատանքի մեկնող ուսուցիչներին 1 միլիոն ռուբլով խրախուսելու մասին, խնդիր դրեց արդեն եկող տարի 25 տոկոսով մեծացնել յուրաքանչյուր քաղաքացու կենսապահովման զամբյուղի պարունակությունը:

Անիմա՛ստ է երկու երկրների տնտեսական հնարավորությունները համեմատելը: Խոսքը պետությունների ղեկավարների մտածողությունները համեմատելու մասին է: Համաշխարհային մարտահրավերներին ազգովին դիմակայելու կոչ անելովՙ Պուտինը իր ժողովրդին հորդորում էր համախմբվել հնարավոր վտանգների դեմ: Մինչդեռ համանման իրավիճակում մեր վարչապետը… շարունակում էր մարդկանց բաժանել սեւերի ու սպիտակների, ստեղծված վիճակի պատասխանատվությունից խուսափելու պատճառներ էր որոնում: Իսկ նրան հավատացողները… իրե՛նք էին (եւՙ ե՛ն) Փաշինյանի վարչակազմի համար արդարացումներ հորինում: Մինչդեռ հարկավոր է իշխանավորների համար ոչ թե վերից վար արդարացումներ գտնել կամ հորինել, այլ ստիպել, որ… լա՛վ աշխատեն: Իրե՛նք են ասում, թե ժողովրդի ծառա՛ն են: Ուրեմն, թող բարի լինեն… լա՛վ ծառայել:

Այդ առումով Փաշինյանը թողնում էր ոչ այնքան վստահ մարդու, Պուտինըՙ հակառա՛կ տպավորությունը: Դա այդ երկուսի հիմնական տարբերությունն էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԵՂԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական