Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆՙ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՀԱՊԱՆԸ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Փետրվարի 25-ինՙ Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը, նրա շիրմաքարի մոտ սգո հիշատակի մասնակիցների շարքում չկար ԻլյիչԲեգլարյանըՙ մարդ, որն իր սեփական միջոցներով Երեւանում, Պանթեոնի անմիջապես կողքին, կառուցեց եւ հիմնադրեց Անդրանիկ Զորավարի թանգարանը: Նա հեռացավ կյանքից 2019 թ. հունվարի 17-ին: Ակամա մտածում ես թվերի միստիկ զուգադիպության մասինՙ Իլյիչ Բեգլարյանի մահվան 40 օրը լրանում է հենց Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, եւ մենք հավատում ենք, որ հունվարի 17-ին հենց Զորավար Անդրանիկի հոգին եկավ նրա հետեւից, որպեսզի ազատի նրան երկրային կապանքներից, ինչպես այն ծանր օրերին, երբ լուսաբացի առաջին իսկ շողերով իր Ասլանի վրա հայտնվեց Իլյիչ Բեգլարյանի առջեւ եւ ասաց. «Սա քո տեղը չի, վեր կաց եւ դուրս արի այստեղից»: Նույն օրը Իլյիչ Բեգլարյանը ազատվեց նախնական կալանքից:

Իլյիչ Բեգլարյանը սովետական ժամանակաշրջանի կոփվածության մարդ էրՙ դնում էր դժվար հաղթահարելի խնդիրներ եւ փնտրում դրանք իրականացնելու ճանապարհները: Այդպես ստեղծվեց «Անդրանիկ» ջոկատը, որը մյուս հազարավոր հայորդիների հետ միասին մասնակցում էր Արցախի ազատագրման պայքարին: Այդպես մի քանի հարյուր փախստական ընտանիքներ ստանում էին ամեն անհրաժեշտըՙ շնորհիվ Իլյիչ Բեգլարյանի կազմակերպչական կարողությունների եւ, իհարկե, նրա մեծ եւ զգայուն, բարի սրտի: Իսկ Իլյիչ Բեգլարյանի սիրտը իսկապես մեծ էր: Դեռ սովետական կարգերի օրոք, համաձայն զբաղեցրած պաշտոնի, օգտվելով օրինական իրավունքիցՙ զվաղվել բարեգործությամբ, նա ակտիվորեն օգնում էր արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներին: Նրանց թվում էին Գոհար Գասպարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Պարույր Սեւակը եւ մեր ժողովրդի շատ ուրիշներ լուսավոր անուններ:

Այսօր այն օրն է, երբ մեր լուսավոր անունների Պանթեոնում պետք է գրանցել եւս մեկ անունՙ Իլյիչ Գուրգենի Բեգլարյան մարդՙազգային եւ պետական մտածելակերպով, ով մնաց այդպիսին մինչեւ իր կյանքի վերջին օրերը: Պետական կարեւորագույն գործերի հետ մեկտեղ, չսպառվող էներգիայով լեցունանխոնջ այս մարդը հասցնում էր կազմակերպել հոբելյաններ, ցուցահանդեսներ, օգնել կարիքավորներին եւ տարբեր ֆոնդերին: Բազմակողմանի զարգացած եւ կրթված, Հայաստանի Գրողների Միության անդամ Իլյիչ Բեգլարյանը թողել է մեծ հոգեւոր ժառանգությունՙ իր գրքերը: Զարմանալիորեն դիպուկ են նրա առակները, իմաստուն են քառյակները, իսկ նրա ֆիդայական շարժման մասին գրքերը հանդիսանում են զարմանալի բացահայտումների եւ գիտելիքների աղբույր: Բացառիկ ուշադրության են արժանի մեր մեծ հայդուկապետերի մասին գրած նրա աշխատություններըՙ Զորավար Անդրանիկ, Սեւքարեցի Սաքո, առանձին հատորով լույս տեսած հավաքածուն, ուր ընթերցողը կարող է քաղել տվյալներ Նժդեհի, Մախլուտոյի, Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Գեւորգ Չաուշի եւ շատ ու շատ ուրիշների կյանքի ու գործունեության մասին, իսկ ինքը թանգարանը դարձել է մշակույթի, կրթության, պաշտպանության նախարարությունների մի կարեւոր հավելված, քանզի սա ոչ միայն մի վայր է, ուր ցուցադրված են մեծ Զորավարի անձնական իրերը, այլ մի կենտրոն, որտեղ աճող սերունդը անմիջականորեն հպվում է իր պատմությանը, ընթերցում մեր մեծերի բանաստեղծությունները, նվագում ժողովրդական գործիքներով, երգում իր նախնիների երգերը, իսկ տոնական օրերին պարումՙ քաջ պապերի պեսՙ ուս ուսի:

Մի փոքրիկ տղա, որ ծնվել էր Տաուշի մարզի Թալա գյուղում, կլանեց հայրենի բնաշխարհի ողջ ուժն ու գեղեցկությունը, մեծացավ, կայացավ եւ դարձավ Իլյիչ Գուրգենի Բեգլարյան, որին ճանաչում էին հայոց սփյուռքի գրեթե բոլոր անկյուններում:

Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՈՉԻՆՉ ՉՍՏԱՑԱՎ, ՄԻԱՅՆ ՏՎԵՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՉԻՆՉ ՉՍՏԱՑԱՎ, ՄԻԱՅՆ ՏՎԵՑ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական