Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայի և Բաքվի Սոյուզը

26/09/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները  հաջող են զարգանում մեծ հաշվով մեր երկու երկրների ղեկավարների ճիգերի շնորհիվ», – ասել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ռուսական պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որպեսզի մեկնարկ տրվի 2022 թվականի փետրվարի 22 – ին Պուտինի և Ալիևի կողմից ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Դաշնակցային համագործակցության հռչակագիրը երկրների օրենսդրության հետ համաձայնեցնելու գործընթացին։

Ինչպես հաղորդում է Պետդումայի մամլո բաժինը, Վյաչեսլավ Վոլոդինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Իլհամ Ալիևին։

Վոլոդինը կարևորել է Պետդումայի և Միլի Մեջլիսի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, որպեսզի երկու երկրների միջև Դաշնային համագործակցության հռչակագրի իրագործումն ապահովվի օրենսդրորեն։ «Կփնտրենք նոր ձևաչափեր, որպեսզի առաջարկենք երկու երկրների համար ռազմավարական խնդիրների  լուծումներ», – ասել է Վոլոդինը՝ շեշտելով միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը։ Ադրբեջանի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները ՌԴ-ի հետ, այդ թվում՝ միջազգային հարթակներում, կլինեն շարունակական։

Դաշնային համագործակցության, կամ Մոսկվայի հռչակագիրը կնքվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, Մոսկվայում, այն նույն օրը, երբ Ռուսաստանը սկսեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը։ Հռչակագրով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են հարգել միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Այսինքն փաստաթուղթը պարտավորեցնում է երկու երկրներին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բաքվի համար դա նշանակում է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք։ Նախկինում Ռուսաստանը պաշտոնապես չէր հայտարարել այդ մասին։ Ավելին, ըստ այդ Հռչակագրի, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ռազմական աջակցություն ցուցաբերել միմյանց և անհապաղ խորհրդակցություններ ունենալ, եթե որևիցե կողմի անվտանգությանը դրսից սպառնալիք լինի։

Սակայն Հռչակագրի օրենսդրական մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեռ չի ապահովվել։ Այդ բացը լրացնելու համար է Մոսկվան Վոլոդինի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Բաքու։

Նարինե Կիրակոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիեւ

Հաջորդ գրառումը

13 օր է Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ ու դիեր. Նիկոլ Փաշինյան, զինվորի ծնողի աչքերով նայեք ժողովրդին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

13 օր է Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ ու դիեր. Նիկոլ Փաշինյան, զինվորի ծնողի աչքերով նայեք ժողովրդին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական