Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ն ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

С-400-ը եւ թուրք-ամերիկյան հարաբերությունները

Մոսկվայում նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման նախօրեին ամերիկացիները Անկարայի թեւերը ոլորելու աննախադեպ փորձ ձեռնարկեցին: Դա տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի 70-ամյակի առթիվ Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի եւ Մարշալի գերմանական հիմնադրամի կազմակերպած նիստի ժամանակ:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարեց հետեւյալը. «Թուրքիան պետք է ընտրություն կատարի, թե ուզո՞ւմ է արդյոք մնալ պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքի անդամ, թե՞ ուզում է սպառնալիքի տակ դնել իր գործընկերության անվտանգությունըՙ ընդունելով մեր դաշինքը թուլացնող անխոհեմ որոշումներ»: Ամերիկացի փորձագետներից շատերը այդ հայտարարությունն ընկալեցին որպես Թուրքիան ՆԱՏՕ-ից վտարելու սպառնալիք: Թուրքական Yeni Ca թերթը եւս դա գնահատում է որպես սպառնալիք եւ ահաբեկում: Ի պատասխանՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանից հ-400-ի ձեռքբերումը անվիճելի է եւ որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը իր երկրին հարկավոր է հարեւան տարածաշրջաններում առկա սպառնալիքների պատճառով, իսկ «ՆԱՏՕ-ն անկարող է բավարար չափով պաշտպանել մեր օդային տարածքը», ասաց նաՙ Վաշինգտոնին մեղադրելով այն բանում, որ նա Անկարային կանգնեցնում է դժվարին երկընտրանքի առջեւ:

Իհարկե, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում խնդիրները կուտակվել են վաղուց եւ աստիճանաբար: Փորձագետներից շատերը որպես հաշվարկման ելակետ վերցնում են Սիրիայի ճգնաժամի սկիզբը, որի զարգացման ընթացքում ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը շեշտը դրել է սիրիացի քրդերի վրա, ավելի ճիշտՙ նրանց այն կառույցների վրա, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական: Անկարան տվյալ հարցում զգայուն է հենց Թուրքիայում քրդական անջատականության գոյության պատճառով: «Այն պետությունը, որին մենք դաշնակից ենք համարում, փորձում է ահաբեկչական բանակ ստեղծել մեր սահմանների մոտակայքում», հայտարարել է Էրդողանը: Անկարան ձգտել է եւ ձգտում է թույլ չտալ իր սահմանների երկայնքով քրդական միջնատարածքի ստեղծում: Բացի դրանից, Թուրքիան հիվանդագին է արձագանքում Արեւելյան Միջերկրածովքում ԱՄՆ-ի գործողություններին, որտեղ ԱՄՆ-ի դաշնակիցներն են Հունաստանն ու Իսրայելը: Բացի դրանից, Վաշինգտոնը լռելյայն խթանել է Անկարայի սահքը դեպի «մեղմ իսլամացում»: Բայց երբ հասունացան այդ քաղաքականության պտուղները, Թուրքիային սկսեցին մեղադրել միահեծան իսլամական վարչակարգի ստեղծման մեջ:

Ամերիկա-թուրքական հարաբերությունների վատացումը չէր կարող չունենալ ռազմավարական հետեւանքներ: Թուրքիային պարզապես պարփակեցին Մերձավոր Արեւելքի սահմաններում եւ դրդեցին մերձենալ Ռուսաստանի հետ: Երբ ի հայտ եկավ հ-400-ի գնման հարցը, ամերիկացիներն ունեին դրա շրջափակման բոլոր հնարավորությունները: Նրանք խափանեցին Թուրքիայի փորձերըՙ ձեռք բերելու չինական HQ-9 համակարգ, որը ռուսական հ-300 հակաօդային պաշտպանության համակարգի նմանակն է:

Այդ ժամանակ Վաշինգտոնը որոշակի բարդություններ ստեղծեց թուրք-չինական հարաբերություններում: Միեւնույն ժամանակ, ամերիկացիները թուրքերին հորդորում էին գնել ամերիկյան Patriot համակարգՙ կիրառելով ձգձգումների մարտավարություն: Այն տպավորությունն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը փորձում է Էրդողանին նեղ կացության մեջ դնել եւ մեկ հարվածով երկու նապաստակ խփելՙ կախման մեջ դնել Թուրքիայի անվտանգությունը եւ միաժամանակ փչացել Էրդողան-Պուտին վստահական քաղաքական երկխոսությունը: Սակայն, ինչպես գտնում է թուրքական Cumhuriyet թերթը, Վաշինգտոնը թույլ տվեց լուրջ վրիպում: Թերթի կարծիքով, հ-400-ը Թուրքիայի համար դարձավ ավելին, քան զենքի գնումը: Դա արդեն երկրի քաղաքականության անկախացման խորհրդանիշն է, ի տարբերություն Հունաստանի, որն ունի հ-300 համակարգեր: Բայց ո՞րն է Անկարայի հանդեպ Վաշինգտոնի այդ կոշտ դիրքրոշման պատճառը:

Խնդիրն ունի ռազմաքաղաքական կողմ, որին ուշադրություն են դարձնում շատ փորձագետներ: Եթե Թուրքիայի ստացած հ-400 համակարգերը կարողանան տեսնել F-35 ռազմօդանավերը, ապա դրանց վաճառքը կձախողվի: Մինչդեռ Վաշինգտոնն ակնկալում է միայն Եվրոմիության երկրներին դրանք վաճառելովՙ ստանալ շուրջ 650 մլրդ դոլար: Ամերիկացիները պնդում են, թե ռուսական զենիթահրթիռային համակարգերը անկարող են տեսնել F-35-ը: Անկարան պատասխանում է. «Եթե դա ճիշտ է, ապա մենք առաջինը կիմանանք այդ մասին եւ կհայտնենք»:

Կա նաեւ մեկ այլ բան: Ուժեղանալովՙ Թուրքիան վարում է անկախ արտաքին քաղաքականություն եւ դուրս է գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից: Դա ճգնաժամային երեւույթներ է առաջացնում ՆԱՏՕ-ի հարավային թեւում, որի վրա հույս են դնում ամերիկացիները, բայց նաեւ հիմք է ծառայում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կասկածի տակ դնելու համար:

Որքանո՞վ է դա լուրջ: Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի փորձագետ Դոնալդ Ջենսենի կարծիքով, որը մեջբերում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության խորացումը, այնուամենայնիվ, չի հանգեցնի ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն: Ինչո՞ւ: Ջենսենի խոսքերով, ներկայումս տեղի է ունենում շատ կարեւոր գործընթաց: Սեւ ծովը դառնում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական մրցակցության ասպարեզ, իսկ Թուրքիան դրա կենտրոնում է, քանի որ վերահսկում է կարեւորագույն նշանակություն ունեցող նեղուցները: Այնպես որ, Էրդողանը Արեւմուտքի աչքին որքան էլ սարսափելի թվա, «Թուրքիան վերջինիս պետք է մրցակցության մեջ Ռուսաստանին հաղթելու համար»: Այդ դեպքում Փենսը ինչո՞ւ է հանդես գալիս Անկարային ուղղված սպառնալիքներով:

Միանգամայն հնարավոր է, որ Սեւ ծովում Թուրքիան չպաշտպանի օտարի շահերը, թեեւ նա Ռուսաստանը չի համարում ՆԱՏՕ-ի այլընտրանք, կամ ՆԱՏՕ-ն Մոսկվայի այլընտրանք: Թուրքիան կարեւոր դիրք է գրավում տարածաշրջանում, չնայած որ խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ: Սա մեծ չափով բացատրում է, թե ինչու է Անկարան փորձում հավասարակշռություն պահպանել Արեւմուտքի եւ Արեւելքի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: հ-400-ի ձեռքբերումը Էրդողանի համար որոշ իմաստով Վաշինգտոնի ազդեցությունից ձերբազատվելու դրսեւորումն է:

Նախորդ գրառումը

ՀՐԵԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ

Հաջորդ գրառումը

ՍԵՎ ԾՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՊԱՐԵԶ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՎ ԾՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՊԱՐԵԶ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական