Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՕՍՄԱՆՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԹԱՓՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՉԻ՛ ՄՆԱԼՈՒ»

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

100 տարի առաջ, այս օրերին, ճշգրիտՙ 1919 ապրիլի 28-ին, Կ. Պոլսում սկսվում է Թուրքիայի օրինական իշխանության սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի ֆերմանով (հրաման) կազմված Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի դատավարությունն ընդդեմ երիտթուրքերի բարձրագույն իշխանության, կոնկրետՙ «Իթթիհատ վե Թերրաքը» (Միություն եւ առաջադիմություն) կուսակցության պարագլուխների, հիմնական երկու մեղադրանքովՙ առանց օսմանյան խորհրդարանի համաձայնության երկիրը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ, երկրորդ, հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային ջարդեր կազմակերպելու, նրանց բռնի տեղահանության ենթարկելու, նրանց ինչքն ու ունեցվածքը բռնագրավելու եւ հափշտակելու համար: Վերնագրում մեջբերված խոսքը պատկանում է Ռազմական արտակարգ ատյանի գլխավոր դատախազ Մուսթաֆա Նազմի Բեյին, դատական առաջին նիստին նրա արտասանած մեղադրական ճառից: Խոսք եւ խոստումՙ որն առ այսօր մնում է չգործադրված, եթե հաշվի չառնենք հայ վրիժառուների կողմից գլխավոր մեղադրյալներիՙ Թալաաթի, Ջեմալի, Բեհաեդդինի, Նազըմի, Էնվերի եւ մյուսների գնդակահարումը, փաստորեն մասամբ ի կատար ածելով Ռազմական արտակարգ ատյանի դատավճիռը:

1919 թ. ապրիլի 28-ին սկսված դատաքննությունն ընդհատումներով շարունակվել է ողջ տարվա ընթացքում: Գլխավոր մեղադրյալները 31-ն էին, որոնցից 11-ը դատավարությունն սկսվելուց առաջ հասցրել էր ծլկել Կ. Պոլսիցՙ դեպի Գերմանիա, Իտալիա, Մալթա, Վրաստան, Միջին Ասիա: Հետեւաբար նրանց դատավարությունը դատարանի որոշմամբ, ըստ դատավարական օրենքի, ընթացել է հեռակա կարգով: Մնացյալ 20-ը մասնակցել են դատաքննությանը որպես մեղադրյալներ: Ընթացքում, գործի քննության արդյունքում, ներգրավվել են նաեւ 5 ուրիշներ, մեղադրյալների ընդհանուր թիվը հասցնելով 36-ի, չհաշված նախաքննության ժամանակ ձերբակալված 71 հոգին, որոնք անգլիական գրավման զինվորական իշխանության կողմից Մալթա էին աքսորվել, որտեղից, սակայն, նույն իշխանության մեղսակցությամբ փախուստ էին տվել տարբեր ուղղություններով, հետեւաբար չէին ներգրավվել դատական բուն գործընթացում… Վերջնական դատավճիռն արձակվեց 1920 թ. հունվարի 20-ինՙ մահվան դատապարտելով պարագլուխներին, տաժանակիր աքսորիՙ ոմանց, եւ 2-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմանՙ ուրիշների:

Դատական ամբողջ գործը, որը կազմել է 293 թղթապանակ, մեզ անհասանելի է մնում- հավանաբար գտնվում է Թուրքիայի Ռազմական առանձին եւ գաղտնի արխիվում, անշուշտ եթե ցարդ չի փչացվել: Գործի որոշ մասեր 1919-20 թթ.ին տպագրվել են պետական պաշտոնաթերթիՙ «Թաքվիմ-ի վեքայի»ի սահմանափակ տպաքանակ ունեցող արաբատառ օսմաներեն հավելվածում: Ընթերցողը դրանց հայերեն թարգմանությունը կարող է գտնել 1988 թ.ին օսմանագետ Ավետիս Փափազյանի թարգմանությամբ Երեւանում Արեւելագիտության ինստիտուտի հրատարակությամբ լույս տեսածՙ այժմ անգտանելի հատորում, որը 2005 թ.ին վերահրատարակվել է Լոս Անջելեսում, իսկ 10 տարի հետո 3-րդ անգամ լույս է տեսել կրկին Երեւանում, նախաձեռնությամբ Ռամկավար Ազատական կուսակցության եւ մեկենասությամբ Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի եւ տողերս գրողի առաջաբաններով: Սակայն այդ քիչն էլ բավարար է համոզվելու եւ ուրիշներին համոզելու, որ, այո՛, «օսմանցու կողմից թափված արյունը չի՛ կարող անհատույց մնալ»: Թուրք գլխավոր դատախազի այդ խոսքը ահավոր ոճիրներից ինքնասահմանազատվելու փորձ չէ միայն, այլեւ հանցանքը ընդունելու, արդարությունը վերականգնելու, կատարված մեղքի դիմաց հատուցում տալու պարտավորության իրավական-իրավաբանական խոստում, որից շարունակում է խուսափել Թուրքիան:

Նյուրնբերգ, Թոքիո, Դարֆուր եւ մյուս ցեղասպանությունները դատապարտող միջազգային այլ ատյանների շարքում 1919 թ.ի Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճիռը միակն է, որը մնում է պաշտոնապես չճանաչվածՙ միջազգային հանրության եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից, հակառակ փաստին, որ առայսօր թուրքական եւ այլ արդարադատական ոչ մի մարմին կամ դատարան չի փորձել հերքել, վերատեսության ենթարկել կամ առ ոչինչ համարել օսմանյան դատարանի եզրակացությունը, հաստատ գիտենալով, որ չի կարելի ժխտել անժխտելին:

Այսուհանդերձ, ինչպես կողքի սյունակներում վկայում է մեր թղթակիցը Բելգիայի մայրաքաղաքից, միջազգային հանրությունը չգիտի, հետեւաբար չի ճանաչում Օսմանյան դատարանում քննված ու վճռված գործը, հակառակ փաստին, որ դատաքննված բոլոր ցեղասպանությունների մեջ այն միակն է, որը հարուցվել եւ քննվել է ոճիրը գործած երկրի իշխանության կողմից:

Մեզ, որպես պետություն եւ ժողովուրդ, մնում է ներկա տարին հռչակել Օսմանյան ատյանի դատավճիռի 100-ամյակի տարի, վերստին եւ առավել ամբողջական լույս ընծայել դատարանի նյութերը, թարգմանել տարբեր լեզուների եւ տարածել բոլոր միջոցներով:

Երկրորդՙ հրավիրել միջազգային մասնագիտական համաժողովՙ նվիրված այդ 100-ամյակին:

Երրորդՙ հանդես գալ պետական պաշտոնական հայտարարությամբ եւ Թուրքիայի կառավարությանը հայտնել, որ մենք Ցեղասպանության ճանաչում չենք պահանջում, 100 տարի առաջ դա արել է արդեն նույնինքն թուրքական դատարանը, այլ պահանջում ենք հատուցումՙ օսմանցու թափած արյան, կազմակերպած բռնագաղթի եւ մեր հայրենազրկման դիմաց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՕՍՄԱՆ ԿԱՎԱԼԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔԻ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական