Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԻ «ՀԱՅՐԸ»

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մոսկվայում նշվեց 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանցից մեկիՙ Սամվել Քոչարյանցի ծննդյան 110-ամյակը

Ապրիլի 18-ին Մոսկովայի Կիեւյան փողոցում գտնվող «Vnukovo Village Park Hotel & Spa 4*» բարձրակարգ եւ շքեղ բանկետային համալիրի նույնքան շքեղ «Surikov hall» դահլիճում հանդիսավորությամբ նշվեց 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանցից մեկիՙ հայազգի ականավոր գիտնական, ԽՍՀՄ միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի 6 շքանշանների եւ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի ասպետ, Ռուսաստանի Սարով եւ Հայաստանի Նոր Բայազետ (այժմՙ Գավառ) քաղաքների պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորի Քոչարյանցի ծննդյան 110-ամյակը:

Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , ՌԴ հասարակական, քաղաքական եւ ռազմական գործիչներ, պատվիրակություններ ԽՍՀՄ տարիներին գերգաղտնի համարվող Արզամաս-16 գիտավանից (այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք), հայրենի Գավառից, Սամվել Քոչարյանցի որդին, թոռնուհին, հյուրեր եւ լրագրողներՙ Հայաստանից ու Ռուսաստանից:

Հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով կազմակերպված մեծարանքի եւ գնահատանքի հուշ-երեկոն, ինչպես նաեւ միջոցառման ընթացքում ներկայացված Էմանուել Դոլբակյանի «Ամենագաղտնի Կ-նՙ Սամվել Քոչարյանց» գրքի տպագրությունը հովանավորել էր ծնունդով Գավառից, «ՌԴ վաստակավոր շինարար» կոչման դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանում հայտնի գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Սուրեն Ներսեսի Նաջարյանը , ով մեկ անգամ չէ, որ սիրահոժար հովանավորել է հայազգի նշանավոր մարդկանց մեծարանքի եւ հիշատակի միջոցառումները:

Միջոցառմանն իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որն, ի դեպ, բաց չի թողնում Ռուսաստանում կազմակերպված ոչ մի «հայկական» միջոցառում եւ իր պարտաճանաչ աշխատանքով հասցրել է ձեռք բերել իր հազարավոր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը, հիացմունքի եւ հպարտության խոսքերով անդրադառնալով Սամվել Քոչարյանց մեծանուն հայի ու գիտնականի անցած ուղուն եւ գործունեությանըՙ բարձր գնահատեց նաեւ նման հիշատակի երեկոներ կազմակերպելու եւ լայն հանրությանը մեր մեծերին ճանաչելի դարձնելու փաստն ու այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց երեկոյի հովանավոր Սուրեն Նաջարյանին:

– Քյավառըՙ իմ հայրենի Գավառը, գիտնականներ շատ է տվել ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին,-իր ելույթում նշեց Սուրեն Ներսեսի Նաջարյանը: Այդ աստղաբույլում կա վառ շողացող մի աստղՙ Սամվել Քոչարյանցը, հզոր մի մարդ, որի հեղինակած «աշխարհակործան» գյուտերը սթափեցրել են երկրագնդի գերտերություններին, եւ ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդ նշանավոր հայի ծննդավայրում, նույն քաղաքում, եւ խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ :

Սամվել Քոչարյանցը, ով վեցերորդ երեխան էր ընտանիքում, ծնվել է 1909 թ. Նոր Բայազետում (Գավառ): Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եւ ուսանել է Երեւանի պետական համալսարանում, սակայն նրան հեռացրել են զրպարտության հետեւանքով, եւ 1930 թ. Քոչարյանցը ստիպված է եղել մեկնել Մոսկվա: Երեք տարի աշխատել է գործարանում, որը չուներ անուն եւ միայն 24 համարն էր կրում, որից կարելի էր եզրակացնել, որ դրա արտադրությունն ամենեւին սպառողական չէր: Այդ տարիները, հավանաբար, դարձան նրա ապագա գաղտնի կյանքի սկիզբը:

Այնուհետեւ նա չորս տարի սովորել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում, ավարտել է ասպիրանտուրանՙ զուգահեռ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում, եւ պատերազմի առաջին ամռանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Քոչարյանցը կարող էր դասախոս դառնալ եւ ոչ թե «պետական գաղտնիք», բայց նրա համար այլ ճակատագիր էր սահմանված: Երիտասարդ գիտնականի կտրուկ շրջադարձը կյանքում վրա հասավ 1947 թ. սեպտեմբերին, երբ երկրում ծայրաստիճան գաղտնիության պայմաններում սկսվեցին միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: Խիտ անտառում գտնվող Սարով փոքրիկ գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ ամենագաղտնի օբյեկտըՙ միջուկային կենտրոնը: Գյուղը բացակայում էր բոլոր քարտեզներում: Տարբեր տարիների փաստաթղթերում այն կոչվել է տարբեր կերպ: Ամենից շատ հայտնի է եղել որպես «Արզամաս-16»: Քոչարյանցը գրեթե կես դար ապրել եւ կառուցել է այս գիտական քաղաքը: Նա դարձել է Խորհրդային Միության ամենագաղտնի մարդկանցից մեկը: 1959 թ. Քոչարյանցի գլխավորությամբ ստեղծվել է Կոնստրուկտորական բյուրո, որը նա ղեկավարել է երեք տասնամյակ: Գիտնականի ղեկավարությամբ ստեղծվել են միջուկային ռումբեր, պայթուցիկներ, ռազմական հրթիռների գլխիկներ եւ այլն: Շնորհիվ իր եզակի գաղափարների եւ հսկայածավալ աշխատանքիՙ ստեղծվեցին միջուկային զենքի մի քանի սերունդներ, որոնք հիմք դարձան ԽՍՀՄ միջուկային ողջ զինանոցի համար: Քոչարյանցը մեկն է այն մարդկանցից, ովքեր Խորհրդային Միությունը մեծ ատոմային տերություն դարձրեցին: Նրա շնորհիվ հնարավոր դարձավ շատ արագ կիսել ԱՄՆ-ի միջուկային մենաշնորհը: Խորհրդային Միությունում ընդամենը 205 հոգու է շնորհվել Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի տիտղոս: Նրանցից միայն 57 հոգի են ստացել այն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, եւ նրանց մեջ են մեր երեք հայրենակիցներըՙ Արտեմ Միկոյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Սամվել Քոչարյանցը:

Քոչարյանցը կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է կրել իր բոլոր պարգեւները, երբ եկել է Հայաստանՙ հայրենի Գավառ: Եվ երբ նա հանել է վերարկուն, բոլորը ապշահար են եղել. Հայաստանում ոչ ոք չի էլ իմացել, որ իրենց հայրենակիցն այդքան արժանավոր մարդ է եղել: Քոչարյանցը երբեք չի մոռացել Հայաստանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզ կարճ ժամանակով, փորձել է գալ հայրենիք, թեեւ նրա յուրաքանչյուր քայլը մշտապես եղել է անվտանգության ծառայողների ուղեկցությամբ ու հսկողության ներքո: Նա շատ մտահոգված էր ղարաբաղյան հակամարտության հարցով. նախնիները Ղարաբաղի մելիքներ են եղել:

1985 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով Քոչարյանցը ժամանել է Ս. Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել ջերմ ընդունելություն: Վազգեն Առաջինը գիտնականին է նվիրել իր դիմանկարը, անվան առաջին տառերով թաշկինակը եւ հայոց այբուբենի փորագրությունը: Քոչարյանցը պահել է սրբազան նվերները, կաթողիկոսի դիմանկարը միշտ կախված է եղել գլխավերեւում, իսկ այբուբենի փորագրությունըՙ նրա գրասենյակի պատին:

Սամվել Քոչարյանցը կյանքից հեռացել է 1993 թ. օգոստոսի 4-ին, եւ թաղվել է Սարովում:

1993 թ. սեպտեմբերյան համարում «Օգոնյոկ» ամսագիրը «Մեծ կոնստրուկտորի գաղտնի մահը» մահախոսականում գուժում էր, որ մահացել է 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկըՙ Սամվել Գրիգորի Քոչարյանցը: Այս անունը լսել էին ֆիզիկոսներն ու հրթիռագետները, պետության բարձրագույն ղեկավարությունն ու ԿՀՎ աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե որտեղ է նա ապրում, ինչ է մտածում, որտեղ է լինում: Նրա անձնագրում նշված էր, որ բնակվում է Մոսկվայում, սակայն հասցեն կեղծ էրՙ ոչ փողոցը, ոչ տունն իրականում գոյություն չունեին: Սակայն, անձնագրում հատուկ նշան կար, ըստ որի ոստիկանության աշխատակիցներն անձնագրի սեփականատիրոջ հետ կարող էին համագործակցել եւ ամենաբարձր հարգանքը ցուցաբերել վերջինիս հանդեպ:

Իր անչափ բովանդակալից կյանքը լայն հանրության համար աննկատ ապրած մեր նշանավոր հայրենակցի մասին մեծագույն հարգանքով են խոսել ոչ միայն «անձամբ ընկեր Ստալինը», այլեւ տվյալ ժամանակաշրջանում աշխարհի շատ մեծեր եւ անգամ Խորհրդային Միություն-Ամերիկա սառը պատերազմի տարիներինՙ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության երեւելի դեմքեր:

Սամվել Քոչարյանցի մասին դեռ շատ ստեղծագործություններ կգրվեն, եւ ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ ամբողջովին կգաղտնազերծվեն այդ առեղծվածային մարդու կյանքի բոլոր մութ, սակայն սերունդների համար լուսավոր եւ հերոսական էջերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ

Հաջորդ գրառումը

Նորություն 1

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Նորություն 1

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական