Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ֆեյսբուքի օգտատեր Ալեն Ղուլյանն իր էջում տարածել էր մի լուսանկար, որը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի ֆեյսբուքյան գրառման լուսապատճենն էր։ Երգչախմբի ղեկավար, պատասխանատու պաշտոն է, թվում էՙ ղեկավարն էլ պետք է, որ խելքը գլխին, բանիմաց մարդ լինի, բայց արի ու տես, որ գրառման բովանդակությունը հետեւյալն էրՙ. «Ապրիլյան քառօրյա պատերազմի 100 զոհերի թվում կան 2 Արցախցի զինծառայող, մնացածը Հայաստանից են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Ես զերծ կմնամ ուղիղ մեկնաբանություն անելուց, քանի որ սա գրավոր խոսք է, մամուլ, որտեղ հայհոյել չի կարելի, բայց, այնուհանդերձ, մեկ-երկու պարբերությունՙ ուղեղի հարթաթաթությամբ տառապող այդ մարդուն։

Նախՙ ամենասկզբի համար, հարկավոր է իմանալ, որ զոհերը ոչ թե հարյուրն են, այլ, ցավոք սրտի, ավելի շատ։ Իսկ այդ զոհերի թվում ոչ թե երկու, այլՙ ավելի շատ արցախցիներ են զոհվել, որոնց մասին այսքան ժամանակ ոչ ոք ոչինչ չի թաքցրել, նրանց անունները հայտնի են եղել եւ հայտնի են, հետեւաբարՙ կարելի է ենթադրել, որ Արմեն Արաբյանի արարքը ոչ թե անտեղյակության հետեւանք է, որը եւս չի արդարացնում արարքի հիմարություն լինելը, այլ հստակ միտումՙ «հայաստանցի-ղարաբաղցի» անջրպետը հնարավորինս խորացնելու։

Արմեն Արաբյանին բավականին կարեւոր պաշտոն է վստահված, եւ չեմ կարծում, թե նա չի գիտակցում, որ Արցախի տարածքը, Հայաստանի մյուս մարզերի տարածքից (ամբողջըՙ միասինՙ Երեւան քաղաքով) մոտ 20 անգամ փոքր է, եւ տրամաբանական է, որ բոլոր զոհերն այնտեղից լինել չէին կարող։ Ավելին, եթե մարզերով նայենք, յուրաքանչյուր մարզից, մոտավոր, տվել ենք այնքան զոհ, որնքանՙ Արցախից։

Անկեղծ ասած, ինձ նաեւ հետաքրքրեցՙ Արմեն Արաբյանն Ապրիլյան պատերազմի ժամանակ որտե՞ղ է եղել, մասնակցե՞լ է, գոնե 1000 դրամով աջակցե՞լ է, որ հիմա նման նուրբ թեմայի է անդրադառնումՙ խաղալով մեր հազարավոր հայրենակիցների զգացմունքների հետ։ Նա պետք է գիտակցեր, որ նման բանն անելը, առավել եւս նման տոնով գրառում անելն արդեն իսկ դավաճանություն է, մտավոր դավաճանություն, որ այս կամ այն կերպ ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին։ Բաքվում հաստատ կողջունեն նրա արարքն ու կնստեցնեն այնպիսի մի սեղանի գլխի, որ նման մեկն էլ նախատեսված էր Սարգիս Վեստի համար… գլխատվելուց առաջ։

Հուսով եմ, որ պատկան մարմիններն այնպայման նկատի կունենա այս մարդու արարքն ու հնարավորինս արագ այնպես կանեն, որ նա թողնի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Իսկ ԱԱԾ-ն, պետք է, որ արդեն զբաղվի սրանով. ազգային անվտանգությանն սպառնալը հո պոզով-պոչով չի՞ լինում։

Վերջում բոլորի, նաեւ արմենարաբյանաբորո մարդկանց համար բերում եմ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված արցախցիների անուն ազգանունները.

Սպաներ ՙ

1. Օնիկ Կարոյի Գիգորյա, փոխգնդապետ, 1978թ. Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան

2. Ռոման Վլադիմիրի Պողոսյան, փոխգնդապետ, 1979թ., Հադրութի շրջան, գյուղ Դուդուկչի

3. Հովսեփ Ռաֆայելի Մայիլյան, մայոր, 1978թ., քաղաք Հադրութ

4. Սուրեն Գրիշայի Մելքումյան, մայոր, 1979թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

5. Ռուդիկ Բախշիի Մովսեսյան, մայոր, 1976թ,. քաղաք Ստեփանակերտ

6. Մաքսիմ Վագիֆի Գրիգորյան, ավագ լեյտենանտ, 1986թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

7. Հայ Ռուդիկի Գրիգորյան, լեյտենանտ, 1993թ., Մարտունու շրջան, գյուղ Գիշի

Ենթասպա ՙ

8. Դավիթ Յուրիի Գասպարյան, ավագ ենթասպա, 1979թ., քաղաք Ստեփանակերտ

Պայմանագրայիններ ՙ

9. Ազնավուր Ռաֆիկի Բալայան, շարքային, 1987թ., Հադրութի շրջան, գյուղ Մոխրենես

10. Անդրանիկ Մարատի Գրիգորյան, շարքային, 1986թ.,Հադրութի շրջան, գյուղ Հայկավան

11. Վարդան Սուրիկի Թադեւոսյան, շարքային, 1990թ., Հադրութի շրջան, գյուղ Հայկավան

12. Հրանտ Սամվելի Ղարիբյան, շարքային, 1947թ., քաղաք Ստեփանակերտ

13. Նոդարիկ Արտաշի Մարգարյան, եֆրեյտոր, 1963թ., Մարտակերտի շրջան, գյուղ Մատաղիս

14. Գեղամ Ռաշիդի Մկրտչյան, շարքային, 1986թ., Մարտակերի շրջան, գյուղ Վանք

15. Ղարիբ Հայասերի Սահակյան, ավագ սերժանտ, 1987թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

16. Նվեր Սարոյի Սիմոնյան, ավագ սերժանտ, 1990թ., Հադրութի շրջան, գյուղ թաղասեր

Ժամկետայիններ ՙ

17. Վլադիմիր Ստեփանի Նարինյան, կրտսեր սերժանտ, 1996թ., Արցախ, քաղաք Մարտունի

18. Յուրի Անատոլիի Փարամազյան, սերժանտ, քաղաք Մարտունի

Կամավորներ ՙ

19. Նորայր Միքայելի Հաջիյան, 1976թ., քաղաք Ստեփանակերտ,

20. Մասիս Միքայելի Թովմասյան, 1979թ., քաղաք Ստեփանակերտ

Ներե՛ք մեզ, տղե՛րք

Հ.Գ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել նաեւ չորս քաղաքացիական անձերՙ

1. Վաղինակ Թաթուլի Գրիգորյան, 2004թ., Մարտունի

2. Ռազմելա Խալափյան, Թալիշ

3. Վալերա Խալափյան, Թալիշ

4. Մարուսյա Խալափյան, Թալիշ

Հավերժ հիշատակ բոլորին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՍՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ` «ՄԵԹՐ ՀՐԱՉՅԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՄԱՐԴՆ ՈՒ ԳՈՐԾԸ»

Հաջորդ գրառումը

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական