Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

C-500-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ապագայում իր երկիրը եւ Ռուսաստանը կարող են սկսել հ-500 հակահրթիռային համակարգի համատեղ արտադրություն, հաղորդում է Haber Turk-ը: Նրա խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանը պետք է հ-400 համակարգերը Թուրքիային մատակարարի ընթացիկ տարվա հուլիսին: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ չնայած հ-400 համակարգի գնմանը, ԱՄՆ-ը Թուրքիային կմատակարարի F-35 ռազմօդանավեր:

Էրդողանը ընդգծել է, որ հ-400-ը ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգ է: «Ներկա պահին Ռուսաստանը մեզ ընձեռել է վճարումների շատ հարմար պայմաններ», մանրամասնել է նա: Անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել էին 2,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ հ-400-ի չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիր: Նախատեսվում է համալիրները տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Ամերիկացի պաշտոնյաները Անկարայից պահանջել էին հրաժարվել հ-400ի ձեռքբերումից, քանի որ ռուսական համալիրները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին:

Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսը վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան ձեռք բերի ՆԱՏՕ-ի «հայտնի հակառակորդների» կողմից օգտագործվող հ-400 զինատեսակը, ապա դրա մատակարար երկիրը հնարավորություն կստանա ուսումնասիրելու F-35 կործանիչների տեխնիկական առանձնահատկությունները:

Ապրիլի սկզբներին Reuters գործակալությունը հաղորդել էր, որ ամերիկյան կողմը հրաժարվում է թուրքերին F-35-ի մասեր մատակարարել հ-400-ի գնման պատճառով: Գործակալության տվյալներով ամերիկացիները թուրքերին առաջարկել էին հ-400-ի փոխարեն ձեռք բերել Patriot համակարգ: Վերջինս հետաքրքրել էր Թուրքիային, բայց երկիրը որոշել էր այդուհանդերձ չհրաժարվել հ-400-ից:

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ձեռքի տակ ունի Թուրքիայի նկատմամբ նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների ցանկը, որոնցից նա պետք է ընտրի հինգը, ինչպես որ դա պահանջում է օրենքը:

Բացի դրանից, ռուսական լրատվամիջոցների տվյալներով, Մոսկվան Անկարային նաեւ առաջարկել է ամերիկյան F-35-ի փոխարեն ձեռք բերել հինգերորդ սերնդի ռուսական բազմանպատակ Սու-57 ռազմօդանավեր:

Նախորդ գրառումը

ԱՄՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ C-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Լրահոս

Ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը. Հարութ Սասունյան

17/06/2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։ Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ...

Փրկարարները գտել են 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը

17/06/2026

Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018...

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրեն Սուրենյանց

17/06/2026

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։ Այս որոշումը...

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական