Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՖՐԻՆԻ ՇՈՒՐՋ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Աֆրինի շուրջ կառուցվող ցեմենտաշեն պատը թուրքական վերահսկողություն սահմանելու վառ ապացույցն է: Դրանով Թուրքիան Աֆրինի բնակիչներին եւ աշխարհին հասկացնում է, որ սահմանը վերջնականորեն գծված է: Անկարան լրջորեն մտադիր է մնալ Հյուսիսային Սիրիայում: Գործնականորեն այդ պատը ապահովում է անվտանգությունը որեւէ տեսակի ապստամբական եւ Աֆրինը քուրդերի վերահսկողությանը հանձնելու գործողությունների դեմ», նշել է Օկլահոմայի համալսարանի Մերձավոր Արեւելյան ուսումնասիրությունների բաժնի վարիչ պրոֆ. Ջոշուա Լանդիսը :

Թուրքիան անցյալ ամսվանիցՙ ապրիլից սկսել է պատ կառուցել 2018-ի սկզբներից իր գրաված քրդական անկլավիՙ Աֆրինի շուրջ: Քաղաքական մեկնաբանները դրանում տեսնում են անեքսիայի դրսեւորում, որով Թուրքիան փորձում է արգելել տասնյակ հազարավոր փախստական քրդերի վերադարձը իրենց օջախները: Ներկայիս Աֆրինի քաղաքացիական գործերի վերահսկողությունը հանձնված է Թուրքիայի Հաթայ (նախկին Ալեքսանդրետի սանջակ) նահանգին: Վերլուծաբան Մուտլու Չիվիրօղլուն ընդգծում է, որ պատը գործնականորեն մեկուսացնում է Աֆրինը Սիրիայի մյուս շրջաններից, հատկապես Տալ Ռիֆաթ քաղաքի շրջակայքից, որտեղ 100 հազարից ավելի փախստականներ են ապրում ներկայիս: Ուրիշներ գտնում են, որ պատը կառուցվում է արգելելու համար Աֆրինի ազատագրական ուժերի (HRE) հարձակումները, որոնք վերջին շրջանում լուրջ վնասներ էին պատճառել թուրքական զորքերին: HRE-ն սիրիացի քրդերի ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) ճյուղերից մեկն է, որ թիրախավորել էր թուրքական զորքերին ինչպես Աֆրինում, այնպես էլ Ազազում, որ Թուրքիան 2016-17-ին գրավել էր «Իսլամական պետությունից»:

Մինչեւ օրս սիրիական եւ ռուսական կառավարությունները խստորեն չեն դատապարտել Թուրքիայի գործողությունները, ինչը կարող է նշանակել, որ որոշակի համաձայնություն կա կողմերի միջեւ: «Թվում է, թե Մոսկվան փորձում է ընդառաջել Թուրքիային, որպեսզի կարողանա ավարտին հասցնել S-400 հրթիռների գործարքը», հավատացած է Չիվիրօղլուն:

Վերջերս անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ինքը տեղյակ չէ պատի կառուցման ծրագրից: Իսկ Լանդիսի կարծիքով հնարավոր է, որ որոշ համաձայնություն գոյություն ունի Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Հյուսիսային Հալեպի վերահսկողությունը հանձնելու Թուրքիային, իսկ Իդլիբի վերահսկողութունըՙ Սիրիային: «Մինչ թուրքերը հարավում կճնշեն քրդերին, սիրիացիները հյուսիսում կճնշեն արաբ ապստամբներին», ասել է նա:

Ըստ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի աշխատակից Գունեյ Յըլդըզի Թուրքիայի պաշտոնատար անձինք շատ ավելի մեծ կարեւորություն են տալիս Աֆրինի վերահսկողությունը պահպանելուն, քան հյուսիսարեւմտյան ավելի ընդարձակ տարածություններին, որոնք Թուրքիան գրավել էր «Իսլամական պետությունից» «Եփրատի վահան» գործողության արդյունքում: «Թուրքերի համար առավել նախընտրելի է Էլ-Բաբը, Ջարաբլուսը կամ Ազազը վերադարձնել սիրիական իշխանություններին, քան հրաժարվել Աֆրինից: Թուրքիան ցանկանում է քրդերին որքան հնարավոր է հեռու պահել Միջերկրականից», պնդում է Յըլդըզը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ԿԱՐԻՆ ՄԱՐԿԻԴԵՍԸ ՀԱՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Հաջորդ գրառումը

ՉԺՀ-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԺՀ-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական