Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ակցիա՝ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց

Այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց մի շարք երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել:

«Մենք հայ ազգի անունից դիմում ենք դեսպանին հորդոր-խնդրանքով. Շվեյցարիայում 300-ից ավելի ադրբեջանական Սոկար նավթային և գազային ընկերություններ կան, որոնք ուղիղ ծառայում են Ադրբեջանի ռազմական բյուջեին: Մենք ցանկանում ենք դիմել և խնդրել ձեզ՝ որպես դաշնակից և բարեկամական երկիր, որպեսզի կասեցնեք այդ ֆինանսավորումը»:

Երիտասարդները նաև նամակ փոխանցեցին Շվեյցարիայի դեսպանատանը։

Ավելին՝ տեսանյութով: