Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԻ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ՄԱԿ-ի վերջին տվյալներովՙ աշխարհում ամենաշատը խոսում են չինարեն, ապա իսպաներեն, անգլերեն, արաբերեն եւ հինդի լեզվով: ՄԱԿ-ի մեկ այլ ուշագրավ տվյալովՙ համացանցում ամենատարածված լեզուն անգլերենն է, ապա գերմաներենը, ռուսերենը, իսպաներենը եւ ֆրանսերենը: Ենթադրում եմ, որ ՄԱԿ-ում հայերեն հայհոյանքներ չեն հասկանում, հակառակ դեպքում հայերենը եւս կներառվեր միջազգային համացանցային լեզուների ցանկում, ինչեւէ:

Քանի որ համացանցը հիմնականում տարածված է զարգացած երկրներում, եւ մարդիկ այնտեղ հատկապես ակտիվ են ժողովրդավարական պետություններում, նորմալ է, որ չինարեն, արաբերեն եւ հինդի լեզվով խոսող երկրներում համացանցում այնքան չեն գրում, որքան օրինակ ռուսախոս կամ ֆրանկոֆոն երկրներում: Բայց եթե հարցին հակառակ կողմից մոտենանք, ապա ստացվում է, որ կոնկրետ Չինաստանում, Հնդկաստանում եւ արաբական երկրներում մարդիկ ապրում են: Այսինքն դուրս են գալիս, մարդկանց հետ կենդանի են շփվում, իրար իրական ծաղիկներ են ուղարկում եւ իրականում են համբուրվում, միմյանց աչքերի մեջ են նայում խոսելիս, իրար ձեռք են սեղմումՙ հրաժեշտ տալիս, եթե հայհոյում են, ապա դեմ դիմաց, հիանում են իրական մայրամուտներով ու արեւածագերով, որոնց միայն լուսանկարներն են հիացնում ասենք անգլիախոս երկրների օգտատերներին, այն էլ, եթե այդ լուսանկարները լավ որակի են:

Լավ, ի՞նչ ենք այդքան գրումՙ չինական պատի այս կողմում, ինչի՞ մասին, այն թե ինչպես են մարդիկ սիրում, սպանում, հաղթում, պարտվում, ծնվում, մեռնում… Ապրում: Ո՞ր եւ ո՞ւմ դատավճռով ենք ինքներս մեզ գամել սեփական տան փափուկ սիրելի բազկաթոռին ու էկրանից հետեւել աշխարհի անցուդարձինՙ առանց առնելու այդ աշխարհի կեղտոտ փողոցների հոտը, նաեւ դրա բոլոր պարտեզներում աճող ծաղիկների բույրը: Առանց այդ ծաղիկների մի փոքրիկ փունջ նվիրելու այդ կեղտոտ փողոցներում պարողներին, որոնք, ինչպես Չարլի Չապլինն էր ասում, ամենատաղանդավորն են:

Համացանցը ջնջեց պետությունների սահմաններըՙ մարդկանց միջեւ չինական մեծ պատ կառուցելով: Երեւի պատահական չէ, որ իմաստուն մարդիկ հաճախ հանդիպում են Չինաստանում, Հնդկաստանում եւ արաբական երկրներում: Երեւի տխուր է, որ մարդիկ քիչ են թղթի վրա գրված նամակներ ստանում եւ գրում: Երեւի խաղաղ է, երբ տեսադաշտումդ դիմացիդ սարն է կամ ծովը կամ անտառը կամ մարդը, եւ ոչ թե քառակուսի էկրանը: Երեւի ՄԱԿ-ում աշխատող չինացիները, արաբներն ու հնդիկները շնորհավորել են իրար: Երեւի ՄԱԿ-ում աշխատող գերմանացիները, ֆրանսիացիներն ու ռուսներըՙ նույնպես: Երեւի աշխարհը բաժանվում է չինական մեծ պատովՙ այս կողմում օգտատերերն են ապրում, այն կողմումՙ մարդիկ:

Բայց աշխարհը զարգանում է, երեւի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԴԱՇՏԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ

Հաջորդ գրառումը

ՄԱՏՈՒՑՈՂԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՏՈՒՑՈՂԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

ԿարդալDetails

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական