Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Որ հակասութիւններով լեցուն է Հայաստանը, արդէն ամէն մարդ գիտէ. նորին կողքին հինը տեսնելը, արդիական նորակառոյց շէնքին հարեւանութեամբ փլփլած տնակ մը նկատելը, կամ դաստիարակուած, շրջահայեաց մարդու մը կողքին անդաստիարակ ու անկիրթ մէկը տեսնելը սովորական դարձած երեւոյթներ են, եւ նման շատ բաներ:

Սարդարապատի յաղթանակի օրուան եւ Առաջին հանրապետութեան տարեդարձին առթիւ կազմակերպուած պաշտօնական եւ ժողովրդական հանդիսութիւններն ու տօնակատարութիւնները անգամ մը եւս եկան փաստելու, որ մեր ժողոովուրդը գիտէ գնահատել, փառաբանել ու պահպանել մեր սխրագործութիւններն ու պատմական փայլուն էջերը հայրենասիրական ճառախօսութիւններով, երգերով, պարերով, ցնծալով, դիմատետրը լուսանկարներով ու վիտիօնկարներով հեղեղելով: Ապրի՛նք մենք:

Բայց քանի՞ հոգի գիտէ անունները հերոսամարտի ղեկավարներուն: Ո՞ւր են Սարդարապատի յաղթանակը մեզի կտակած հերոսները. Թանգարանի՞ն մէջ, որպէս արձան ու նկա՞ր: Ո՞ւր են անոնց անուններով փողոցներն ու դպրոցները: Բանակին մէջ արդեօք կա՞ն անոնց անուններով ռազմական դպրոցներ ու հաստատութիւններ, կամ վաշտեր ու գունդեր…

Կայ Սարդարապատի հոյակերտ յուշահամալիրը իր զանգատուներով, ցուլերով ու արծիւներով, աննման, մեծապէս տպաւորիչ, սակայն… սակայնՙ ինչո՞ւ ան հայկական անուն չի կրեր: «Սարդարապատ»ը պարսկական անուն է. ինչո՞ւ արդեօք:

Սա եռեակին առաջինն է, հապա երկրորդն ու երրորդըՙ Բաշ Ապարանն ու Ղարաքիլիսա՞ն… երկուքն ալ թրքական: Թէեւ անոնք անուանափոխուած են հիմա եւ դարձած Արմաւիր եւ Վանաձոր, սակայն Սարդարապատը մնացած է նոյնութեամբ: Չեմ գիտեր, այդ վայրը ունեցա՞ծ է հայկական անուն, երեւի պատմաբանները պատասխանեն այս հարցին:

Մեր Արցախը երկար տարիներ «Ղարաբաղ» էր, մինչեւ որ թօթափեցինք անոր սեւանունը, թէեւ տակաւին միջազգայնօրէն կը մնայ «Karabagh», ինչպէս տակաւին կը շարունակեն իրենց թրքական անունները պահել շատ մը տեղանուններ Հայաստանի եւ Արցախի մէջ:

Անցնինք Առաջին հանրապետութեան տարեդարձի տօնակատարութեանց, որը պատմական մեծ իրադարձութիւն է, Բագրատունեանց թագաւորութեան անկումէն մօտ 900 տարի եւ Կիլիկեան Հայկական թագաւորութեան անկումէն ալ մօտ 600 տարի ետք պատմական Հայաստանի մէկ տասներորդ բեկորին վրայ անկախ Հայաստան մը հիմնուեցաւ, աղքատ, տկար, սակայն մե՛րն էր վերջապէս:

Այստեղ ալ զգացական մեր զեղումներուն հետ խոտոր համեմատողը Առաջին հանրապետութեան կառավարական շէնքին ներկայ վիճակն է. մէկ մասը փիցցայի ճաշարան, միւս մասըՙ դրամատուն… Կարելի չէ՞ր ազգայնացնել եւ թանգարանի վերածել: Իսկ հանրապետութեան կերտիչին, Արամ Մանուկեանի տունը, ամօթ չէ՞ որ ցարդ լքուած ու անմխիթար վիճակի մը մէջ կը գտնուի: Մարդուն գովքը կը հիւսեն, զինք սուրբերու կարգին կը դասեն, անոր արձանը կը կանգնեցնեն, սակայն տունը կը մնայ որպէս որբացած յիշատակ իր անունը կրող փողոցին վրայ:

Մեր խելայեղ տօնակատարութեանց ու ցնծութեանց զուգահեռ պէտք չէ մոռնանք աւելի կարեւոր բաներ: Այս վիճակը կը նմանցնեմ այն պատանիներուն, որոնք իրենց մեծ մօր տարեդարձը շնորհաւորելու եկած են, սակայն անոր հետ խօսող չկայ, քանի որ ամէն մէկը իր հեռախօսը բացած, մէջը թաղուած է, իսկ խեղճ մեծ մայրը ձեռնածալ նստածՙ ափսոսանքով կը նայի անոնց:

Խմբ. կողմից.- Ցանկանում ենք մեր աշխատակցին հիշեցնել, որ միջազգային պատմագիտության մեջ ընդունված է նշանավոր ճակատամարտերը, կարեւոր ժողովներն ու համաձայնագրերը կոչել այն տեղանունների անունով, ուր տեղի են ունեցել դրանքՙ անկախ հետագայում այդ տեղանունների փոփոխությունից: Սրա լավագույն օրինակներից մեկը Ստալինգրադն է, «Ստալինգրադի ճակատամարտ», եւ ոչ թե Վոլգոգրադի…

Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական