Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ժամանակն է, որ Ռուսաստանը մտածի 1921 թ. Մոսկվայի պայմանագրի մասին

Հունիսի 7-11-ը Նախիջեւանում անցկացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի «Մարտական եղբայրություն-2019» զորավարժությունների վերջին փուլը մարտական հրաձգությամբ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության հաղորդումների համաձայն, զորավաժանքներին մասնակցել են երկու երկրների շուրջ 5000 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 180 հրետանային կայանքներ, համազարկային կրակի հրթիռակայանքներ եւ ականանետեր, 21 օդանավ եւ ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր եւ արդիական այլ զինատեսակներ ու ռազմական տեխնիկա:

Զորավարժանքներում ներգրավված են եղել առանձին համազորային բանակի ստորաբաժանումներ, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության զանազան ուժային կառույցներ: Նպատակը եղել է շտաբների համատեղ գործողությունների մշակումը, անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունների համակարգումը համատեղ խնդիրների կատարման միջոցով: Այդ մարտավարական զորավարժանքները միտված են ռազմական հրաձգության լրամշակմանը: Ըստ որում, նման զորավարժություններ Նախիջեւանում առաջին անգամը չէ, որ անցկացվում են: Պարզապես այս անգամ դրանք կատարվում էին Ադրբեջանում անցկավող զորավարժությունների համատեքստում: Այս տարի դրանք արդեն չորրորդն էին: Երրորդն անցկացվել էր ս.թ. մայիսի 20-24-ը Ադրբեջանի տարածքում: Հենց սա է իրավիճակի գխավոր առանձնահատկությունը:

Ադրբեջանի ներքին տարածքում անցկացվող զորավարժությունները, անկասկած, հասցեագրված են միայն Հայաստանին եւ ակնարկում են, որ Բաքուն հակված է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ուժային միջոցներով: Իսկ ո՞ւմ եւ ի՞նչ են ցուցադրում Ադրբեջանից կտրված Նախիջեւանում անցկացվող զորավարժությունները: Այս կապակցությամբ ադրբեջանցի ռազմական փորձագետներից շատերը նշում են, որ պատերազմի սանձազերծման դեպքում Նախիջեւանը հարմար հենակետ է Հայաստանին հարված հասցնելու համար: Բայց այդ դեպքում նման գործողությունները կբնութագրվեն որպես նախահարձակ քայլ ՀԱՊԿ անդամ պետության դեմ: Բաքվում եւ Անկարայում հիանալի գիտակցում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությունից բացի, ապահովում է Հայաստանի սահմանների պաշտպանությունը դրանց ամբողջ երկայնքով:

Ստեղծված իրավիճակը կարոտ է այլ պարզաբանումների: Ադրբեջանը ծրագիր է մշակում, ըստ որի կձգտի ԼՂ հակամարտության կարգավորման որեւիցե տարբերակի դեպքում ապահովել Զանգեզուրի միջով ելքը դեպի Նախիջեւան եւ Թուրքիա: Ըստ որում, Նախիջեւանի աշխարհաքաղաքական իրադրությունը բավական անկայուն է: Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ընդհանուր սահման գոյություն չունի: 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 3-րդ հոդվածով, Նախիջեւանը մտցվեց ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ իբրեւ ինքնավար տարածք: Այդ հոդվածում ասվում է. «Պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջեւանի մարզը, որի սահմանները նշված են սույն պայմանագրի հավելվածում, կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքոՙ պայմանով, որ Ադրբեջանը սույն պրոտեկտորատը չի զիջի երրորդ պետության» : Այդ պայմանագիրը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Ահա թե ինչու Արցախի հիմնահարցը վաղուց դադարել է տեղային բնութագիր ունենալուց: Հակառակ դեպքում այն վաղուց արդեն լուծված կլիներ: Ներկայումս այն դարձել է միջազգային հարց, որով զբաղվւմ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, դատելով ըստ ամենայնի, միջանկյալ բնույթ է կրում: Այսինքն, Արցախի ուղղությամբ Բաքվի գործողությունները շրջափակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, իսկ Նախիջեւանի ուղղությամբՙ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով: Նման կառուցվածքի բեկումը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Տարօրինակությունն այն է, որ եթե Ադրբեջանը տարբեր պատճառներով կորցրել է իր տարածքի 20 տոկոսը, ապա ավելի ուշ Թուրքիայում իրադրությունը արմատապես փոխվել է: ԱՄՆ-ը միանշանակ կերպով շեշտը դնում է քրդերի վրա եւ գործը հանգեցնում է այդ երկրում դաշնապետության ստեղծմանը: Այդ դեպքում կարող է սկսվել քրդերի շրջափակումՙ ռազմակայան ստեղծելով Նախիջեւանում:

Գոյություն ունի եւս մեկ գործոն, որի մասին Բաքվին նախազգուշացնում են իր քաղաքագետներըՙ նշելով ռեալ աշխարահաքաղաքական վտանգները, որոնք կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականության հետ: Թեհրանը բացասաբար է ընկալում Նախիջեւանում Թուրքիայի ակտիվ ռազմական ներկայության փաստը: Ռուսաստանցի ռազմական փորձագետների կարծիքով, պատահական չէ, որ երբ 2016 թ. սկսվեց Արցախի դեմ ուղղված ապրիլյան քառօրյա պատերազմը, Իրանը պատրաստակամ էր գործի դնել Հայաստանի հետ ռազմական գործողությունների պայմանագիրը: Դա նշանակում է, որ Իրանը պատրաստ էր օրակարգում դնել նաեւ Նախիջեւանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովվում է Իրանի տարածքով: Այդ ժամանակ միջանցք կբացվեր Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը կհանգեցներ հակամարտության աշխարհագրական ընդլայնմանը: Ո՞վ է հավանական հակառակորդըՙ Ռուսաստանը, Հայաստա՞նը, թե՞ Իրանը, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ներկա փուլում առայժմ անհնար է կանխատեսել իրադարձությունների զարգացումը:

Անկարան այժմ ունի ուրիշ աշխարհաքաղաքական գերակայություններ, որոնք կապված են Սիրիայի ռազմական հակամարտության կարգավորման տարբեր կողմերի հետ: Դրան անհնար է հասնել առանց Ռուսաստանի եւ Իրանի հետ ստեղծված դաշինքի պահպանման: Ահա թե ինչու Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններն առաջացնում են տարաբնույթ զգացողություներ, եթե նկատի ունենաք դրանց պատճառական հիմնավորումները:

Նախորդ գրառումը

ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆՙ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական