Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿՈՒՄ ԵՔ, ՓԱԿՈՒՄ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՑԵԼ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրեր առաջ հայտարարվեց, որ Կրթության ազգային ինստիտուտըՙ նախարարի որոշմամբ լուծարվել է: Այսինքնՙ գնացել է մշակույթի ու սփյուռքի նախարարությունների մոտՙ հանգստանալու, որովհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե «հիմա ժամանակավորապես փակվում է, հետո կրկին բացելու ենք» :

Կրթության որակի լավ ու վատ լինելն իրենց ողջ քաղաքական պայքարի հիմնական խթաններից մեկը դարձրած քաղաքական ուժն այսօր համարձակվում է ձեռք բարձրացնել մի կարեւոր կառույցի վրա, որն, ըստ էության, պետք է իր ուսերին կրի պետության կրթության կազմակերպումն ու դրա հստակ ընթացքը, իսկ լավ կրթությունը լավ տնտեսություն է ենթադրում:

Այլ բան է, եթե կառույցում թերացումներ են եղել: Ավելի խիստ ու կոպիտ թերացումներ էին եղել նաեւ Հայաստանի նախկին իշխանության գործելաոճի մեջ (այսօր էլ նույն վիճակն է), բայց վիճակը շտկելու համար ոչ թե պետության «դռները» փակեցինեք ու գաղթեցինք խոպան, այլՙ իշխանափոխություն տեղի ունեցավ:

Այսօր էլ նույն «իշխանափոխությունը» պետք է տեղի ունենա Կառավարման ազգային ինստիտուտում: Եթե թերացումներ ու չարաշահումներ են եղել, մեղավորները պետք է պաշտոնանկ արվեն ու պատասխանատվության ենթարկվեն, ինչպես պահանջում է մեր երկրի սահմանադրությունը: Եթե չկան այդ թերացումներն ու չարաշահումները, ուրեմն նախարարի որոշումն այնքան էլ խելամիտ չէ, որովհետեւ այդ ինստիտուտն իրականում լուրջ կառույց է, եթե աշխատի, բայց… պետք է այնպես անել, որ աշխատի:

Երբ խոսում ենք կրթության որակի բարձրացման մասին, եւ կրթության նախարարը անվերջ խոսում է դրա մասին, արդյունքի հասնելու համար, խոսելուց ու ինչ-որ բան փակելուց բացի պետք է նաեւ աշխատենք: Ի դեպ, փակելու մասով. հետաքրքրական էՙ իր պաշտոնավարման ընթացքում, ի հակակշիռ «փակված» կառույցների, ի՞նչ է «բացել» Ա. Հարությունյանը: Անցյալի փորձն արդեն մեզ ցույց է տվել, որ «բացելը փակելուց խեր է»: Բոլոր կառույցներում էլ հնարավոր են թերացումներ ու բացթողումներ. բոլորը փակե՞նք…Եթե վաղը որեւէ դպրոցի ուսուցչական կոլեկտիվ շեղվի իր պարտականություններից, ուսուցչական կա՞զմն ենք փոխելու, թե՞ դպրոցն ենք փակելուՙ կրթության հնարավորությունից զրկելով երեխաներին:

Եթե համապատասխան նախարարությունը կարողանա ուշքի բերել ԿԱԻ-ի գործունեությունն ու «համոզի», որ ժամն է աշխատելու, ապա, համոզված եղեք, որ մեր երկրում կրթության որակը բավականին լուրջ տեղաշարժ կունենաՙ դրական իմաստով: Բայց այս պարագայում լուծարելն ամենասխալ որոշումն է, այն մեր երկրի կրթական համակարգը մեկ քայլով ավելի է մխրճում տիղմի մեջ, որից դուրս գալը հետո շատ դժվար է լինելու:

ԿԱԻ-ի հիմնական գործառույթները մանկավարժական ու ղեկավար կազմերի վարապատրաստումն է, ուսումնամեթոդական գրականության փորձաքննությունը, կրթության կառավարման եւ բովանդակային նորմատիվների մշակումը, գնահատման համակարգի մշակումն ու մանկավարժական մամուլի հրատարակումը:

Պատկերացրեք, եթե այս ամենը կատարվի ըստ պահանջի ու պատշաճի, կատարվի բոլոր այն փաստաթղթածրարային կետերի համաձայն. որքա՜ն շոշափելի կլինի ստացված արդյունքը:

Ցավոք սրտի, բացի այն, որ նախարարությունում հաշվի չեն առել այս ամենը, շրջանցել են նաեւ այն կարեւոր հանգամանքը, թե ԿԱԻ-ի լուծարումից հետո ո՞ր կառույցն է զբաղվելու վերջինիսՙ նախկինում կատարած գործառույթներով կամ արդյո՞ք որեւէ կառույց զբաղվելու է դրանով:

Հ.Գ. Անցյալ տարի Արայիկ Հարությունյանը «փակել-բացելու» բառապաշարով արտահայտվել էր նաեւ Հայաստանի Ազգային ակադեմիայի մասին: Ի՛նչ խոսք, այսօր ակադեմիան իր գործունեությամբ չի փայլում, բայց այն «լուծարելը» արդեն մի տեսակ մեջքից հարված էՙ ազգային պատմությանն ու գիտությանը: Նույնիսկ հարեւան Ադրբեջանը Գիտությունների ազգային ակադեմիա ունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՉՎՍՏԱՀԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ԿԱՄ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է ԴԱՐՁԵԼ

Հաջորդ գրառումը

ԳԱԶԻ ԳՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳԱԶԻ ԳՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական