Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարին դատարանը ենթարկել է 540.000 դրամ տուգանքի

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2022թ. մեղադրական դատավճռով ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին  տեղեկանում ենք Արցախի դատախազությունից։

Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի: