Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր այդքան վստահ են իրենց գիտելիքների, տրամաբանության եւ իմացականության վրա: Դա իսկապես բացառիկ մարդկանց տրված շնորհ է, օժտվածություն, որը գերազանց արդյունավորություն է տալիս նրանց, ավելի շուտՙ նրանց բռնած գործին, երբ այդ գործը նվիրված է ճշմարտության բացահայտմանը, արդարության պաշտպանությանը: Այդպիսի մարդ էր Վահագն Տատրյան գիտնականը, որ օգոստոսի 3-ին կնքեց իր մահկանացուն, 93 տարեկանում, կատարելուց հետո իրեն վերապահված գիտական առաքելությունը որպես համաշխարհային մեծության ցեղասպանագետ, որպես հայկական պահանջատիրության մունետիկ եւ մարտիկ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ճանաչման ողջՙ մեկդարյա գործընթացը եթե կարելի է բաժանել շրջանափուլերի, առաջինն ընդունելով որպես վկայությունների փուլՙ Արամ Անտոնյանի, Գրիգորիս վրդ. Բալաքյանի, Երվանդ Օտյանի, Թեոթիկի եւ այլոց վկայաբանություններով, իսկ երկրորդըՙ որպես փաստերի ներկայացման եւ ապացուցման փուլՙ խորհրդանշված Գերսամ Ահարոնյանով, Լեւոն Վարդանով, Շավարշ Թորիկյանով, Մուսա Փրենսով, Մկրտիչ Ներսիսյանով, Զավեն Մսըրլյանով եւ ուրիշներով, ապա երրորդ փուլըՙ արդեն նաեւ օտարազգի ուսումնասիրողների մասնակցությամբՙ խորհրդանշվում է Վահագն Տատրյանով, Քրիստոֆեր Ուոքերով, Ջոն Կիրակոսյանով, Նիկոլայ Հովհաննիսյանով ու, վերջապես, Թաներ Աքչամովՙ որպես դատաքննական փուլ:

Ի տարբերություն մյուսների, սակայն, Վահագն Տատրյանը հանդես էր գալիս «ցեղասպանություն» եզրույթի ամբողջական, համամարդկային ախտաբանական բնորոշմամբ, ինչը նրան թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության պատճառահետեւանքային կապի համեմատական քննություն կատարել, դրա ծրագրավորումից մինչեւ գործադրումն ու հերքումը, կոծկման եւ ժխտման քաղաքականության բացահայտումը, անգամ դրա օրինաչափ լինելու երեւույթի բացատրությունըՙ ընդհանրապես ցեղասպանության այլեւայլ օրինակների ներկայացմամբ:

Վահագն Տատրյանի հետազոտական մեթոդոլոգիան ինձ միշտ հիշեցրել է MRI (ՅԱՄԵՐ) սարքավորման դերը բժշկության մեջ. նա շերտ առ շերտ տեսագրում-նկարում-հետազոտում էր հայոց դեմ գործադրված եղեռնագործության ողջ գործընթացը, յուրաքանչյուր շերտի վիճակը համեմատում այլՙ նմանօրինակ պարագաների հետ, գալիս էր առանձին եզրակացության, ապա հաջորդ շերտի խորազնին ստուգման արդյունքը համադրում էր մյուս շերտերի հետ եւ վերջում հանգում ամբողջական եզրակացությանՙ անառարկելի, անվերաքննելի…

Ճիշտ է, նա մաթեմատիկոս էր դարձել Բեռլինի համալսարանում, պատմաբանՙ Վիեննայի պատմության ֆակուլտետում, սակայն իրավունքի ու իրավաբանության մասնագետ էր օծվել Ցյուրիխի համալսարանում: Այդ էր պատճառը, որ նա մեղադրյալին մոտենում էր իրավաբանի պեսՙ երբեմն անհեթեթ թվացող հարցերի պատասխանները տեղադրելով մի ընդհանուր մեղադրականի մեջ, որտեղից խուսափելն անհնար է, անողոք մեղադրանքը պարզվում է իր անհերքելի տեսքովՙ որի դիմաց զինաթափվում են բոլոր սուտ փաստաբանները…

Ես առիթ եմ ունեցել, Ռոլանդ Սյունիի մի աշխատության դեմ նրա ընդդիմախոսական գործի անգլերենից հայերեն թարգմանության առթիվ, գործնականապես համագործակցել Տատրյանի հետ: Դա ժխտումն էր Սյունիի այն թեզին, թե ծրագրային կապ չկա համիդյան կոտորածների եւ թալաաթյան ցեղասպան գործողությունների միջեւ, այլ խոսքովՙ թուրքական հայաջինջ քաղաքականությունը նախածրագրված չէր: Խոստովանեմ, որ հաճույք էի ստանում նրաՙ հերքելու հմտության եւ տրամաբանության փայլատակումները թարգամանելուց: Նա փաստում էր, որ ծրագրային ուղիղ կապ կար հայասպանների իրարահաջորդ սերունդների եւ իշխանությունների միջեւՙ ընդհուպ Մուսթաֆա Քեմալի ժամանակաշրջանը: Տարբեր հանգամանքների բերումով ինձ չհաջողվեց ավարտին հասցնել այդ թարգմանությունը, սակայն լավ եմ հիշում այն հրճվանքը, որն ապրում էր ցեղասպանագետը, երբ հյուրանոցում նստած բարձրաձայն կարդում էի թարգմանածս էջերը, որոնք արեւմտահայերեն էին, ինչպես ինքն էր փափագել, քանզի արեւմտահայ բարբառը նրա պաշտամունքի առարկան էր:

Չեմ ուզում այստեղ թվարկել նրա հրատարակած մենագրությունների ու կարեւոր հոդվածների ու դասախոսությունների ցանկը, որոնք արդեն հիշատակվել են Սփյուռքում թե Հայաստանում անցնող շաբաթներին լույս տեսած մահախոսականներում, սակայն կուզենայի մեծ գիտնականի հետ իմ վերջին հեռախոսազրույցից հատկանշական մի հատված մեջբերել: Երբ իրեն հարց տվեցի իր առողջական վիճակի մասին, նա կենսուրախ ձայնով ասաց. «Ամեն առտու մարզանք կընեմ. 100 անգամ կբանամ եւ կգոցեմ նախ աջ, ապա ձախ ափս, որպեսզի շարունակեմ գրել թուրքերուն դեմ: Ամեն առտու 100 անգամ ձախ եւ 100 անգամ աջ ոտքս կբարձրացնեմՙ ամեն անգամ զորավոր կից մը տալու թուրքերուն»:

Ճշմարտության, արդարության իսկական մարտիկ-գիտնական, որ մինչեւ վերջ մնաց գերազանց մարզավիճակում:

Խորին հարգանքներ իր վաստակին:

Նախորդ գրառումը

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ»

Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական