Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԹՈՒՄՈՒՄ «ՀԱՆԳՍՏԱՑԱՆՔ»

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆՏ
Այս տարի էլ որոշեցինք Բաթումում հանգստանալ եւ մեկնեցինք: Ի տարբերություն նախորդ տարիների, հովեկների թիվն այնքան էլ տպավորիչ չէր: Հավանաբար ռուս-վրացական ոչ այնքան բարեկամական հարաբերություններին ու Մոսկվա-Թբիլիսի ավիաչվերթների չեղարկումն էր պատճառը: Միեւնույն ժամանակ զգացվում էր, որ ադրբեջանցիների ու պարսիկների թվաքանակն էլ նախկինը չէր: Սակայն ինչ որ չափով այդ պակասը լրացնում էին Միջին ու Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանածները: Հանդիպեցինք նաեւ զգալի թվով եվրոպացիների, որոնց թվաքանակը մեծ չէր, սակայն եթե հաշվի առնենք, որ վերջիններս անհամեմատ ավելի վճարունակ են, ապա կարելի է եզրակացնել, որ հարեւան Վրաստանի բյուջեն շարունակում է բարելավվել: Ավելանում են նաեւ նոր աշխատատեղեր եւ այդ ամենում իր մեծաքանակ դրամական հոսքերի շնորհիվ տարեցտարի զգալի է դառնում տուրիզմի բնագավառի ընդգծված դրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա:Սովորությանս համաձայն լողալուց ազատ ժամերին շրջում էի քաղաքում, փորձում լրացնել նախորդ տարիներին ստացած տպավորություններս: Շինարարական բումը նախկինը չէր այս տարի, ամեն ինչ թեւակոխել է հաստատուն քայլերով առաջ ընթացող մակարդակ: Արդեն քաղաքի ոչ բոլոր մասերում են շենքեր կառուցվում: Գրեթե անաղարտ պահպանվել է քաղաքի արեւելյան հատվածը: Այստեղ աչք են շոյում 19-րդ դարում կառուցված 2-3-հարկանի շենքերն ու սալահատակ փողոցները, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տարբեր չափերի ու նշանակության խանութ-արհեստանոցների: Հարյուր եւ ավելի տարիների վաղեմություն ունեցող ընդհանուր անդորրն ու համաչափությունը խախտում են մի քանի բարձրահարկերը: Դրանք հիմնականում պատկանում են հյուրանոցային այնպիսի համաշխարհային ցանցերին, ինչպիսիք են «Մարիոթ», «Շերատոն», «Ռեդիսըն բլյու» եւ այլն, որոնք իրենց 30-40-հարկանի մասնաշենքերով կարծես գալիս են ասելու, որ ժամանակն է վեր բարձրանալ, տարածքներ խնայել բնության բարիքներ մշակելու համար:Դեպի արեւմուտք քաղաքը զարգացել է ժամանակակից քաղաքաշինության բոլոր նորմերին համահունչ: Այստեղ կառուցվել ու կառուցվում են հիմնականում 40 եւ ավելի բարձր հարկանի եւ ծավալներով մեծ շենքեր: Դրանք հիմնականում հյուրանոցներ են լինելու: Այս թաղամասում ամենուրեք վեր են խոյացել բարձր ամբարձիչներ, եւ այստեղ է, որ քաղաքը նորանում է արագ թափով: Նորակառույցների ճնշող մեծամասնության կառուցապատողն ու սեփականատերը «Օրբի» հոլդինգն է: Ամենուրեք փակցված ու վազող տողերով գովազդային պաստառներից մի տեսակ ստացվում է, որ քաղաքի այս հատվածը Օրբիբաթում է:Քաղաքի միջին հատվածը` հավատարիմ իր միջին անվանը եւ դիրքին, հնի եւ նորի համակցություն է (սինթեզ): Նախկին, հիմնականում խորհրդային տարբեր հասակի բնակելիների կողքին, հետեւում կամ դիմացին նկատելի է հյուրանոցների առատությունը: Հետաքրքրվեցի դրանց գներով: Բարձրակարգ հյուրանոցներում (օրինակ` «Շերատոնում») երկտեղանոց համարի արժեքն սկսվում է 300 ԱՄՆ դոլարից, իսկ ավելի համեստ հյուրանոցներում` 30-40: Պարբերաբար հետաքրքրվելուս արդյունքում պարզեցի, որ ազատ տեղեր ավելի հաճախ ուղղակի չեն լինում: Եթե դրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ շատ սեփական տներ ու բնակարաններ են վարձվում, ապա պարզ կդառնա, թե միայն բնակվարձից ինչ հսկայական գումարներ են «մնում» Բաթումում: Դրան էլ եթե գումարենք սննդի, ծովափնյա հազար ու մի ծառայությունների համար վճարները, հաճույքի վայրերում եւ հատկապես խաղատներում ծախսվող գումարները, ապա նույնիսկ համեստ հաշվումներով իսկապես պատկառելի թիվ է ստացվում:Այս տարի հավանաբար այդ հոսքերից շփանալու հետեւանքով նկատելի էին նաեւ մի քանի ոչ ցանկալի իրողություններ.Ծովին շատ մոտ, ափամերձ հատվածի ամբողջ երկայնքով վարձակալները վաղ առավոտյան շարում էին իրենց պառկելու հարմարանքները եւ համարյա ազատ հատված չէր մնում ու շատերը չցանկանալով, բայց ստիպվածՙ վարձակալում էին դրանք բավականին բարձր գներով:Ափին շատ մոտ, լողացող մարդկանց կողքին տեղացի աշխատողները սկուտերներով ցուցադրական լողաձեւեր էին անում եւ ոչ միայն իրենց առաջացրած ալիքներով խանգարում էին լողացողներին, այլեւ վտանգում նրանց կյանքը:Նախկինում (շուրջ 20 տարի է Բաթումում եմ հանգստանում) շատ հազվադեպ էր եղել, որ գողության դեպքեր լինեին, սակայն այս տարի հատկապես հեռախոսների գողության մասին իմանում էինք գրեթե ամեն օր: Մեզ հետ էլ նման դեպք եղավ եւ երբ փորձեցինք օգնության ակնկալիքով դիմել տեղի ոստիկանությանը, մեզ պարզապես ասվեց, որ ավելի զգույշ լինենք եւ ոչնչով չեն կարող օգնել: Ամենացավոտն այն էր, որ գոնե ձեւական անհանգստություն էլ ցույց չտվեցին:Իսկ ամենացավոտը մեր վերադարձը եղավ: Նախ` բացի նորակառույց «բետոնկաներից», ճանապարհը թեեւ շատ որակով է արված, սակայն շատ նեղ է, եւ տարբեր հատվածներում, մասնավորապես Զեստաֆոն քաղաքին մոտ, շուրջ 40-50 կիլոմետրանոց խցանում էր:Հանգստի երանելի օրերի հաճույքն էլ լիովին փչացավ սահմանանցման ժամանակ: Կարճ եթե ասեմ, ապա օգոստոսի 7-ին ավելի քան 10 կիլոմետրանոց հերթ էր գոյացել, որն առաջ էր շարժվում կրիայից էլ դանդաղ: Եթե պատկերացնենք մեծ թվով կանանց, երեխաների ու մեծահասակների այդ շոգ, ջուր ու սնունդ հայթայթելու անհնարինությունն ու զուգարանների իսպառ չգոյությունը, ապա ընդհանուր պատկերը պարզ կդառնա:Չեմ կարող չընդգծել նաեւ, որ որոշ ճարպիկ վարորդներ խախտելով երթեւեկության բոլոր նորմերը, դուրս էին գալիս երթեւեկելի հանդիպակաց մաս եւ փորձում խցկվել հերթի ավելի առաջ գնացած հատվածներում: Այդ վիճակից մարդիկ առանց այդ էլ խիստ լարված էին եւ ընդամենը մի փոքր առիթ ու կայծ էր անհրաժեշտ, որ այդ ամենն իսկական ողբերգության վերածվեր: Իսկ այդ նույն ժամանակ վրացական ոստիկանական մեքենան պարզապես անվրդով հետ ու առաջ էր անում` չնկատելու տալով այդ ամենը: Վիճակը փոքր ինչ բարելավվեց ժողովրդի հեռախոսազանգերից ազդված Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների շատ ուշացած միջամտության արդյունքում միայն: Ակամա մտածում ես. անկախ այն հանգամանքից, թե որն էր եղել այդ խցանման պատճառը (ասում էին վրացական իշխանություններն իբր կրճատել էին իրենց աշխատակիցների աշխատավարձերը եւ նրանք որպես բողոքի նշան դանդաղ էին աշխատում), եթե միջամտությունից հետո հնարավոր եղավ շտկել իրավիճակը, ապա հնարավոր չէ՞ր ավելի շուտ միջամտել եւ թույլ չտալ, որ այդքան տառապեն մեր հայրենակիցներն (ի դեպ որոնց վճարված հարկերից են աշխատավարձ ստանում դեսպանատան աշխատակիցները) ու թեեւ փոքրաթիվ, բայց Հայաստան ժամանող հյուրերը:Ինչ որ է, գրեթե բոլորն էին դժգոհ հարեւան երկրի պաշտոնյաների այս տարվա վերաբերմունքից: Հաճախ կարելի էր լսել` լավ, քի՞չ փող ենք թողել, որ այսպես են վարվում:Վերջում մի հարցի մասին մասին էլ եմ ուզում նշել. հասկանալի է, որ շուկայական հարաբերություններ են, գնագոյացման մեխանիզմի հիմքը առաջարկ-պահանջարկ համակցությունն է, սակայն ապշել կարելի. Երեւան-Բաթում ինքնաթիռի տոմսն ամրագրեցինք 38 հազար դրամով, իսկ փաստացի գնեցինք 78 հազար դրամով: Լավ, որեւէ զսպիչ մեխանիզմ չկա՞ այս երկրում: Ընդամենը 40 րոպեանոց թռիչքի համար 165 ԱՄՆ դոլար գինը որքանո՞վ է տրամաբանական: Մի՞թե կարելի է այսպիսի ու այսքան կամայական մոտեցում դրսեւորել…Չգիտեմ, թե ինչ կլինի մեկ տարի հետո, սակայն այսօր արդեն ծանոթ-բարեկամներիցս շատերը որոշել են հանգստանալ ոչ Վրաստանում: Իսկ մեր կրակոտ ու խիստ զայրացած հարեւանը, ում պատահաբար հանդիպեցի սահմանանցման «շքերթում», այդ ամենը բնութագրեց հետեւյալ կերպ` վայ թե ավելի լավ էր Բաքվում հանգստանայինք…Հավանաբար շատ-շատ էր զայրացած ու վիրավորված:
 
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼՔՎԱԾ» ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական