Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի մարտահրավերը՝ «Դոն Ժուան»

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Հասմիկ Պապյանը ստանձնեց Կոմիտաս կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Պաշտոնավարումից ի վեր մեկ անգամ եղել եմ նրա «կաբինետում»: Իր շքեղ ներկայությամբ հակադրությունն առավել սուր է նկատվում՝ մաքուր է, բայց աղքատ հաստատության դրոշմ կա՝ պատերը, հատակը, կահույքը…Մեր պետական պաշտոնյան, ԱԺ պատգամավորը, խանութի տնօրենը, երբ պաշտոն են ստանձնում, սկսում են իրենց կաբինետի վերա կամ՝ հիմնանորոգումից: Իսկ շո՞ւրջը…«աղքատ երկիր է, ինչպե՞ս մի քանի ամսում սարքվի» պատճառաբանությունը պաշտոնատարի բացատրությունն է:  Պապյանի «կոմֆորտը» տեսանելի է հանդիսատեսի համար՝ երկու տարի էլ չկա եւ նորոգ բեմն ու հանդիսասրահը կրթել են Բեթհովենի, Վիարդոյի, Բրամսի, Ռոսսինիի (անհավանական թվա գուցե, բայց ներկայացվածը բավական ծավալուն է իմ կարճ գրության մեջ) արվեստի երկրպագուներին: Պապյանը սիրում է մարտահրավերը՝ Գլյուքի «Օրփեւս եւ Եվրիդիկե» օպերայի հաջողությունը վկա: Պետությունը չի կարողանում սփյուռքի հետ գործակցության կամուրջ կապել, քանզի նախ՝ չի ճանաչում իր եւ սփյուռքի ներուժը, չի կարողանում խոսել: Պապյանի մի կանչով սփյուռքը, արտերկրում հանրահայտ հայ արվեստագետները նրա կողքին են, Երեւանում եւ  օպերային ստուդիա լուսավոր հասցեում ստեղծում են մի Բան, որ աշխարհին հասկանալի է՝ համամարդկային է, ակունք ունի եւ արդիական է, այսինքն՝ անժամանցելի է: Այն, որ այս Բանն ընկալելի չեղավ 2022 թվականի«Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին, այն, որ նոմինացված «Օրփեւսը» մրցանակ չստացավ,ինձ համար մեր երկրի բարոյականության անկման եւս մեկ ահազանգ է: Վախենում են երեւի խոստովանել, որ օպերային թատրոնից գլուխ չեն հանում, բեմանկարչությունից, լույսից, գեղագիտությունից՝ առավել եւս:

Սեպտեմբերին օպերային ստուդիան ներկայացնում է օպերաների օպերան՝ Մոցարտի «Դոն Ժուանը»: Դարձյալ նրա մի կանչով արտերկրից անվարձահատույց եկել, աշխատում են: «Արտավազդի» ժյուրիի անդամները թող գնահատեն ժամանակը՝ կարդան եւ պատրաստվեն առաջնախաղին, իսկ նրանց մեջ թատերագիտական քննադատական հոդված գրելու ձիրք ունեցողները ներկայացումը դիտելուց հետո «Ազգին» հոդված բերեն: Սա էլ նրանց մարտահրավերն է:

Հասմիկ Պապյանին բեմում տեսնողը համոզվել է, որ երաժշտությունը, օպերան պարզապես անհրաժե՛շտ է կենդանի ունկնդրել: Օպերային ստուդիան Պապյանի գեղադիտակն է, ինքը բեմում կանգնած՝ մարդկանց իր գեղագիտության շուրջ համախմբողը, մի արժանիք, որ անհրաժեշտ է առաջնորդին: Պապյանն ու նրա գեղագիտությունը մի լուսարձակ է, որ ցրում է խավարը:

Քովիդից հետո մարդիկ տարածություն են պահում: Գերմանիայում սա նկատելի է թատրոններում, համերգասրահներում: Պատերազմից վիրավոր, սեւազգեստ Հայաստանում ոչ միայն տարածություն, այլ վիհ կա, որ սիրով լցվելու պակասն ունի, հոգի կա՝ գգվանքի կարոտ: Արցախում՝ առավել եւս: Պատերազմից հետո Պապյանը բազմիցս եղել է այնտեղ: Հուլիսի վերջին՝ որպես «Ատկեն Արմենյան» հիմնադրամի «Զարթոնք» ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:

Եթե հավատում ենք բառի ձգողական ուժին, ապա մեր մշակութային զարթոնքը, մեր մտքի հաղթանակը նրանով պայմանավորողները եղանակ են փոխելու, որքան էլ որ մեր երկրում «Արտավազդի» դափնիները ստանում են ուրիշներ:

Բարի՛ տարեդարձ, սիրելի՛ Հասմիկ Պապյան:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիմոն Աբգարյանը շարունակում է իր հաղթարշավը ֆրանսիական թատրոնում

Հաջորդ գրառումը

Քիմիայի ինստիտուտի տարածքներին ու շենքերին բոլորը մկրատով են մոտենում

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Քիմիայի ինստիտուտի տարածքներին ու շենքերին բոլորը մկրատով են մոտենում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական