Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀՆ ԱՐՏԱԿԱՐԳ Է

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսպանիայի ֆինանսների նախարարը, ի դեպ, Իսպանիան բացի արեւոտ ծովափերից, ընտիր գինուց, տաք գիշերներից, ֆուտբոլից ու Բարսելոն քաղաքից, նաեւ ֆինանսներ ունի, հայտարարեց, թե ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին այդ երկիրը աստիճանաբար կսկսի վերադառնալ բնականոն կյանքի: Դե այսինքն տաք-տաք մաչոները նորից նարնջի պաղ-պաղ հյութ կմատակարարեն ծովափում փռված նարնջագույն կանադուհիներին, իսկ Պապից ավելի կաթոլիկ քահանաները կեսօրվա շոգին կփակեն եկեղեցիները` հավատացյալների առջեւ, քանի որ սիեստա է:

Բայց Իսպանիայի ֆինանսների նախարարը մեկ այլ ու շատ ավելի կարեւոր բան էլ ասաց. այն, որ երբ մարդիկ վերադառնան փողոցներ եւ հրապարակներ, իշխանությունը կասի, թե ինչ կարող են նրանք անել, իսկ ինչ` ոչ: Հասկանալի է, որ իսպանացի նախարարը արտահայտել է բոլոր երկրների իշխանությունների ցանկությունը կամ գաղտնի նպատակը, կամ նպատակը: Ու հիմա ես ուզում եմ հասկանալ, երբ ասում եք` նոր աշխարհ, կյանքը` կորոնավիրուսից հետո, սա՞ նկատի ունեք: Այսինքն վերադառնալու ենք փողոցներ եւ հրապարակներ եւ ենթադրենք Աբովյան փողոցում իշխանության թիկնեղ կամ զինված ներկայացուցիչն ինձ ասելու է, որ ես չե՞մ կարող պաղպաղակ ուտել, քանի որ այդ փողոցում դա արգելվա՞ծ է, ճիշտ այնպես, ինչպես Ազատության հրապարակում երկուսից ավելի մարդկանց կուտակումները միաժամանակ: Եւ ես դեմքի` հնազանդ եմ արտահայտությամբ շարունակելու եմ քայլել իմ ազատ ու անկախ հայրենիքո՞ւմ, որտեղ բոլոր մարդիկ ավելին քան երբեք ազա՞տ են…Չափազանցնո՞ւմ եմ, այսպես չի՞ լինելու, իսկ դուք գիտեի՞ք, ասենք 2 ամիս առաջ, թե կորոնավիրուսն ում շունն է, ի դեպ, հիմա գիտե՞ք…

Բայց ամենաշատը ինձ դուր են գալիս մարդիկ, հիմնականում տարեց, որոնք երբեմն (իրականում հաճախ) դուրս են գալիս ու ինչպես առաջ, այնպես էլ հիմա, նստում իրենց բակերի նստարաններին` կողք-կողքի: Չնայած այս մարդիկ ինձ ոչ թե դուր են գալիս, այլ հույս են տալիս: Նրանք հրաժարվում են նոր աշխարհից` գիտակցելով դրա անխուսափելիությունը: Փողոցն իրենց ինքնամեկուսացման վայրն է, որովհետեւ ծերությունն արդեն իսկ ինքնամեկուսացում է: Շատերի տանը տարբեր սերունդներ են, իրարամերժ երազանքներ եւ այդ ամենը` մի սենյակում: Դրա համար են նրանք երեկ դուրս եկել փողոց ու դրա համար են նրանք վստահ, որ այսօր նույնն անելով` ոչ արտակարգ դրության ռեժիմ են խախտում, ոչ էլ հարգելի պարետի որոշում: Բա էլ որտե՞ղ մենակ մնան…

Մի քանի տարի առաջ Անգլիայի խուլ գյուղերից մեկում հարցում էին արել, թե համաձա՞յն եք, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոմիության կազմից: Երկու տատիկ պատասխանել էին` Այո, իհարկե: Իսկ ինչո՞ւ, հարցրել են նրանց: Ու տատիկները պատասխանել էին` Որովհետեւ մենք ուզում ենք, որ ամեն ինչ առաջվա նման լինի, երբ Անգլիան մեծ նավեր ուներ` աշխարհի բոլոր ծովերում… Այս մարդիկ, որոնց հանդիպում ենք մեր բակերում` կողք-կողքի նստած, մեկը մյուսից սպիտակ մազերով, եւս ուզում են, որ ամեն ինչ առաջվա նման լինի, դրա համար են դուրս գալիս փողոց, որտեղ նրանք թեկուզ ձեռնափայտով, բայց միշտ երիտասարդ են:

Իսկ մե՞նք… Մենք կմնանք տանը եւ երբ այս ամենն ավարտվի, դուրս կգանք փողոց, ու քանի որ դա անսովոր կլինի, մեզ կմոտենան իշխանության ներկայացուցիչներն ու ժպտալով կօգնեն, թե ինչ է պետք անել փողոցում ու ինչպես է պետք անել… Չափազանցնո՞ւմ եմ: Իհարկե չափազանցնում եմ, ավելին` սխալվում եմ, այն էլ` չարաչար ու գրողը տանի, դա այնքան արտակարգ է…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԽՆԱՅՈՒՄ Է ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆՙ ASIMDER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԲԵՅԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ» ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆՙ ASIMDER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԲԵՅԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ» ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական