Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի օրեր են նշվում ամեն տարի մայիսի առաջին տասնօրյակում ողջ աշխարհում: Հայ ժողովուրդը անմասն չէ համաշխարհային շատ գործընթացներից, ինչպես նաեւ երկրորդ աշխարհամարտից: Մենք` հայերս եւ մեր մտերիմ բարեկամներն ու գործընկերները շնորհավորում ենք միմյանց մայիսյան Եռատոնի կապակցությամբ:

Այս տարի, ողջ աշխարհի հետ մենք էլ նշեցինք նացիստական ուժերի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը:

Հարազատ մնալով իմ ընտրած թեմաներին, ես չեմ պատրաստվում գրել արցախյան հերոսամարտի կամ երկրորդ աշխարհամարտի հերոսների, գեներալների, ռազմիկների, զոհերի մասին:

Մեկ անգամ եւս հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին նշված պատերազմներին:

Վերջերս մեկ անգամ եւս դիտելով Յուլիան Սեմյոնովի համանուն վեպի վրա ստեղծված «Գարնան տասնյոթ ակնթարթ» հրաշալի ֆիլմը, գլխումս մի միտք ծագեց. գրել այդ օրերի հետախույզների մասին: Ֆիլմի գլխավոր հերոս շտանտարդեն ֆյուրեր Շտիրլիցի կերպարը կերտել է հռչակավոր դերասան Վյաչեսլավ Տիխոնովը:

Խորհրդային հետախույզ Մաքսիմ Մաքսիմովիչ Իսաեւը` քողարկված գերմանական բարձրաստիճան հետախույզի անվան տակ, աշխատում է հօգուտ Խորհրդային Միության: Լինելով նացիստական Գերմանիայի արտաքին հետախուզության (SD – Ausland) բարձրաստիճան սպա, Շտիրլիցը (իմիջիայլոց Խորհրդային Միությունը նման հետախույզ չի ունեցել, նա հավաքական կերպար է) շփվում է Իմպերիայի Անվտանգության գլխավոր վարչության բարձրաստիճան ղեկավարության` Հենրիխ Հիմլերի, Էրնստ Կալտենբրուների, Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն) պետ Հայնրիխ Մյուլերի, Վալտեր Շելենբերգի (1942 թվականից արտաքին հետախուզության պետ, ստոր, խորամանկ, խարդախ, սառնարյուն, հաշվենկատ անձնավորություն, Շտիրլիցի անմիջական ղեկավարը), կուսակցական հարցերով ռայխ մինիստր Մարտին Բորմանի, Երրորդ Ռեյխի ռազմական վերնախավի այլ սպաների հետ (վերը նշված բոլոր անձինք իրական, գործող դեմքեր են եղել):

Ֆիլմում խորհրդային հետախույզի առջեւ խնդիր է դրվում բացահայտել եւ փաստեր ձեռք բերել պատերազմի վերջում (1945 թ. մարտին) Շվեյցարիայի Բեռն եւ Լոզան քաղաքներում տեղի ունեցող սեպարատ, գաղտնի բանակցությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում մի կողմից Երրորդ Ռեյխի էմիսարների եւ մյուս կողմից Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դիվանագետների եւ հետախույզների միջեւ:

Այդ բանակցությունները տեղի էին ունենում Խորհրդային Միության թիկունքում: Արեւմուտքի խնդիրն էր կասեցնել կոմունիստական գաղափարախոսության մուտքը Եվրոպա եւ, իրենց հսկողության տակ, ստեղծել նոր Գերմանիա: Եվ ահա այստեղ, Երրորդ Ռեյխի ֆաշիստական լիդերների միջեւ սկսվում են «պալատական ինտրիգներ». կանցլեր Ադոլֆ Հիտլերի անունով երդվող մարդակեր գաղափարական առաջնորդները փորձում են օր առաջ «ծախել» իրենց ֆյուրերին, համոզել Արեւմուտքին, որ իրենք ընդամենը հրաման են կատարել, որ նրանք, ի սկզբանե, դեմ էին այդ ամենին եւ այլն: Այսպիսով, վերին ռազմաքաղաքական խավի ներկայացուցիչներից ամեն մեկը աշխատում էր փրկել իր կաշին, դուրս հանել իր թալանածը եւ ապրել բարեկեցիկ կյանքով արեւմտյան երկրներում:

Ստալինը, առաջին իսկ տեղեկությունը ստանալուց հետո, հանձնարարեց խորհրդային հետախուզության ամբողջ համաստեղությանը աշխատել այդ ուղղությամբ: Ի պատիվ խորհրդային հետախույզների պետք է նշել, որ նրանց հաջողվեց ձեռք բերել ստույգ տեղեկություններ այդ բանակցությունների եւ դրանց մասնակիցների վերաբերյալ:

Փառք ու պատիվ խորհրդային հետախույզներին, որոնք իրենց կյանքը վտանգում էին ոչ միայն «կարմիր սահմաններից» այն կողմ, այլեւ հենց իրենց հայրենիքում: Նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ բավական է մի խրթին, անհեթեթ մատնություն, եւ անմիջապես ետկանչ կլիներ, բանտախուց, գուցե եւ մահապատիժ: Այդ նվիրյալ հետախույզների առասպելական գործունեության մասին շատ իրական պատմություններ կան: Եվ, իրոք, այդ ժամանակաշրջանի խորհրդային հետախույզները արժանի են ամենայն հարգանքի: Սխալ, արատավոր գաղափարախոսության համար նրանք պատասխանատու չէին, տարիներ ի վեր անխոնջ ծառայել են իրենց հայրենիքին, ժողովրդին, վերջապես համոզմունքներին եւ հավատամքին: Ուշադրություն դարձրեք, ես գրում եմ հետախույզների մասին, ոչ թե գաղտնի ոստիկանության, ռեժիմները պահպանող ռեակցիոն ուժերի, ինչ-որ գաղափարական պահապանների մասին: Ընդհանրապես հատուկ ծառայության աշխատակիցները եւ հատկապես հետախույզները չպետք է տուրք տան քաղաքական կամայականություններին:

Եվ այդ պայծառ մարդկանց, նվիրյալների «միաբանության» մեծ մասը կոտորվեցին, ոչնչացվեցին Ստալինի, Բերիայի, բերիականների կողմից սուտ մատնությունների, քաղաքական հետապնդումների պատճառով:

Ջարդել-փշրել հատուկ ծառայությունը չի՛ կարելի, պետությունը դրանից, շատ կարճատեւ ժամանակահատվածում խիստ կտուժի:

Խորհրդային հետախույզների մասին ես արդեն պատիվ եմ ունեցել գրելՙ Գեւորգ Վարդանյան, Ռիխարդ Զորգե եւ այլն:

Այսօր նպատակս մի այլ հետախույզի մասին գրելն է, որի հաջողված կերպարը կարող եք տեսնել վերոնշյալ ֆիլմի վերջին հատվածներում:

Խոսքս ամերիկյան հետախույզ Ալեն Դալեսի մասին է, որի կերպարը ոչ վատ կերտել է նույնպես խորհրդային դերասան Շալեվիչը:

Միանգամից մեջբերեմ Ալեն Դալեսի հայտնի արտահայտություններց մեկը. «Չկան բարեկամ հատուկ ծառայություններ, կան բարեկամ պետությունների հատուկ ծառայություններ»:

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՆԶԱՐՈՏԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է

Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ. ԸՆԴԱՌԱՋԵՆՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ. ԸՆԴԱՌԱՋԵՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական