Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռնիձորի հատվածում Ադրբեջանի հետ նոր ճանապարհի վերակառուցումը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից

27/07/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

հայտարարությունից«Փաստինֆո»-ն գրում է.«Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները: Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։«Տեղեկացնում ենք, որ (Մ-12) -Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ», – նշվում է նախարարության տեղակալ Ք.Ղալեչանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում։

Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են նախատեսվում սկսել, հետեւապես նաեւ ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։Դեռեւս հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե ոչ։ Հետաքրքրվել էինք նաեւ քանի այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Բացի այդ՝ խնդրել էինք պարզաբանել, թե նոր երթուղուն համաձայնությունը տալիս արդյոք հաշվի առնվել է, որ այն շրջանցում է Բերձորը, որտեղով անցնում են Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները։ Եւ վերջապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ուղղակի նշված չէ, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձոր, Աղավնո եւ Սուսի համայնքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու խնդրել էինք փոխվարչապետին՝ տեղեկացնել, թե ինչ հիմնավորմամբ է այդ գործընթացն իրականացվելու։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսանավել է պատասխանել այս հարցերին։ Նախ գրասենյակից պարզաբանել էին, թե հարցերին կպատասխանեն ԱԳՆ-ի հետ քննարկումներից հետո, սակայն հետագայում այն վերահասցեավորել են ՏԿԵ նախարարություն, թեեւ ակնհայտ էր, որ մեր բարձրացրած հարցերն այս նախարարության իրավասության ներքո չէին, այլ հենց Մհեր Գրիգորյանի, որը նաեւ հանդիսանում է համապատասխան հանձնաժողովների նախագահ։ՏԿԵ նախարարությունն էլ նախ մեկ ամիս ժամանակ էր ուզել՝ հարցերին պատասխանելու նպատակով ուսումնասիրություն կատարելու համար, բայց, ի վերջո, ուղարկել գրություն՝ անդրադառնալով միայն իրենց իրավասության ներքո գտնվող՝ ճանապարհների շինարարության վերաբերյալ հարցին։

Բերձորի հետ առնչվող վերը թվարկված հարցերին արձագանքելով սույն նախարարության տեղակալը նշել էր, որ դրանց «պատասխանները ենթադրում են հղում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը՝ մասնավորապես 6-րդ կետին»»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում հակասություններ չկան. ԱՆ

Հաջորդ գրառումը

Վերադառնալ «բարձրակարգների» խումբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025
Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025
Նորություններ

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
Հաջորդ գրառումը

Վերադառնալ «բարձրակարգների» խումբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական