Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՊԱՅՔԱՐԻ» ԲԱՑԱՌԻԿԸ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

2020 թվականը հոբելյանական է մի քանի առումներով` օգոստոսին լրացավ Սեւրի դաշնագրի եւ Կիլիկիայի անկախ հանրապետության հռչակման 100-ամյակները եւ ազգային-ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Միհրան Տամատյանի մահվան 75-ամյա տարելիցը: Հոբելյաններ, որոնցից յուրաքանչյուրը հայոց նորագույն պատմության մեջ կարեւոր ու շրջադարձային են եղել:

Հայ մամուլի պատմության մեջ «բացառիկները» հազվադեպ, սակայն երբեմն հանդիպող խիստ շահեկան երեւույթներ են: Հատկապես դա նկատելի էր սփյուռքահայ մի շարք թերթերի պարագայում: Սակայն վերջին տարիներին «բացառիկները» սփյուռքում էլ էին դարձել բացառիկ: Այդ տխուր իրողությունը օրերս խախտեց «Պայքարն» իր հիանալի բացառիկով:

Միանգամայն տեղին, թերթի աշխատակիցներն առաջին էջում տեղադրել են ՀՀ վարչապետի ուղերձը «Սեւրի պայմանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն եւ պահպանել նրա խորհուրդը» վերնագրով: Սա անչափ կարեւոր իրողություն է այն առումով, որ առաջին անգամ պետականորեն վերաբերմունք է դրսեւորվում Սեւրի նկատմամբ:

Պատմության խորը իմացության եւ փաստերի տրամաբանված համադրությամբ առանձնացող Ե. Ազատյանի հեղինակած «Կիլիկեան ազգային օճախի կորուստը եւ պատմութեան դասերը» վերնագրով խմբագրականում հպարտություն կա, կորստի ցավ, պատմութունից սերունդներին ուղղված դասեր քաղելու հորդոր: Հեղինակը միանգամայն իրավացի է, երբ գրում է, որ Կիլիկիայի կորուստի դառը ցավը լուսավորեց արցախյան ազատամարտի ճանապարհը եւ առաջնորդեց մեզ հաղթանակի:

Բացառիկում միանգամայն տեղին տեղ է հատկացված ՌԱԿ երախտավոր Գերսամ Ահարոնյանի «Մեծ երազի ճամբուն վրայ» գրքի «Սեւրի դաշնագիրը» հատվածին, որտեղ հեղինակը ցավով է արձանագրում, որ Սեւրի պայմանագրով հայ ժողովուրդը մեծ ցավ, ափսոսանք, հիասթափություն եւ պատմական վիրավորանք ապրեց:

Ֆինանսագետ Մկրտիչ Պուլտուքյանը «Սեւրէն հարիւր տարի ետք» շահեկան հոդվածում իրավացիորեն նշում է, որ Սեւրի դաշնագրի կնքման ժամանակ քաղաքական բառարաններում ցեղասպանություն եզրը դեռեւս տեղ չէր գտել եւ դաշնակիցները «զարհուրելի ոճիրներ» էին բնութագրում հայերի նկատմամբ թուրքերի իրագործած գազանությունները:

Հեղինակը նշում է, որ Սեւրի դաշնագիրն առաջին անգամ դրանք ոճիր համարեց մարդկության դեմ եւ առաջարկեց հատուկ ատյան ստեղծել եւ դատել պատերազմի հրձիգ ցեղասպանությունն իրագործած թուրք վերնախավին: Այնուհետեւ հեղինակը շեշտում է, որ թեեւ Սեւրը մնաց թղթի վրա, սակայն այն «պիտի մնայ մեր ժողովուրդը համախմբող խարիսխ»:

Հետաքրքրական ասելիքով առանձնանում է նաեւ Օհան Պոտրումյանի «Ինչ տուաւ Սեւրի դաշնագիրը հայ ժողովուրդին» հոդվածը, որն ավարտվում է հեղինակի հետեւյալ ցավաշատ եզրահանգումով. Սեւրի դաշնագրին հաջորդած Լոնդոնի եւ ապա Լոզանի կոնֆերանսում «Հայկական հարցի գերեզմանը փորուեցաւ»:

Տարողունակ, ընդգրկուն, փաստերի առատությամբ, գիտական պատշաճ մակարդակով եւ թարմ եզրահանգումներով է գրված հայրենաբնակ պատմաբան, դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի «Հարյուրամյա Սեւրի դաշնագիրը» հոդվածը: Հեղինակը շեշտում է, որ այսօր իրատեսական մի շարք պայմաններ են առկա դաշնագիրը կյանքի կոչելու համար. ա) միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ Հայաստանի Հանրապետություն, բ) շարունակաբար զիջելու փոխարեն տարածքային որոշ վերադարձ, գ) Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնություն, դ) սթափ մտածողություն, անկոտրում կամք եւ վստահություն ապագա հաղթանակների նկատմամբ: Միաժամանակ հոդվածագիրը եզրակացնում է, որ անկախ ամեն ինչից, միայն հետեւողական աշխատանքի եւ հզոր ուժ գոյացնելու շնորհիվ է հնարավոր կյանքի կոչել դաշնագիրը: Հոդվածագիրը նաեւ նշում է, որ երկար ժամանակ թյուրիմացաբար համարել են, որ հայերին վերաբերում են դաշնագրի միայն 88-93-րդ հոդվածները, այնինչ ուղղակի եւ անուղղակի այդպիսիք են 142, 144, 226-228, 230, 349, 351, 352-րդ եւ այլ հոդվածները, որոնք ավելի խորազնին ուսումնասիրության կարիք ունեն: Հեղինակը նշում է նաեւ, որ մեր օրերում էլ Թուրքիայում սեւրոֆոբիա գոյություն ունի, որի դեմ հարկավոր է հետեւողականորեն պայքարել:

Գեւորգ Հալեպյանն էլ «Սեւրի հաշտութեան դաշնագրի 100-ամեակ» հիմնականում տեղեկատվական բնույթ ունեցող հոդվածում ցավով արձանագրում է, որ մեծ տերությունների խարդավանքների արդյունքում այն մնաց անիրագործելի, ապա հույս հայտնում, որ հարկավոր է միշտ պատրաստ լինել, քանի որ իրադրության փոփոխությունների հետեւանքով մի օր էլ գուցե հենց այդ նույն տերությունների օգնությամբ այն իրականություն դառնա:

Բացառիկում տեղ է գտել նաեւ հայրենի պատմաբան, բանահավաք պգդ Վերժինե Սվազլյանի «Հայկական Կիկիլկիայի 300-ամյա փառահեղ թագավորությունը եւ կիլիկիահայոց ինքնապաշտպանական մարտերը զավթիչների դեմ» ծավալուն հոդվածը, որն առաջին հայացքից որեւէ կապ չունի օրվա խորհրդի հետ, սակայն մանրամասն ու փաստառատ հենքի վրա ներկայացնում է XX դարի երկրորդ տասնամյակի ընթացքում կիլիկիահայության հերոսական գոյապայքարը թուրքական ոճրագործների դեմ:

Բացառիկի երկրորդ`«100 տարի առաջ` Կիլիկիայում» բաժինը բացվում է երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանի «Անկախության սխրալի փորձ» հոդվածով: Հեղինակը հիշեցնում է բոլորին, այդ թվում` ներկայիս ՀՀ վարչապետին, որ հայերը բոլոր ժամանակներում եղել ու մնում են պետականության գաղափարի կրողներ, մշտապես պայքարել են դրա համար եւ որպես դրա առարկայական ապացույց` վկայակոչում է 100 տարի առաջ Մ. Տամատյանի վարչապետությամբ Կիլիկիայի ինքնավարության հռչակման փաստը:

Կիլիկիայի անկախության այդ նույն հայտարարության մասին բավականին մանրամասն խոսում է նաեւ Հակոբ Վարդիվառյանը «Կիլիկեցիներուն միօրեայ անկախութիւնը» հոդվածում: Հոդվածն առանձնանում է վավերագրերի առատությամբ եւ իրադարձությունների մանրամասն նկարագրությամբ:

«Հայկական լեգեոնը» գրքի եւ «Կիլիկիոյ ազատագրութեան ճանապարհին» հրապարակման հեղինակ Ավետիս Ռազմիկը բարձրացնում է «Շոշափելի տուեալներ կային ինքնավար պետութեան մը գոյառման համար» հրապարակախոսական հարցը եւ ինքն էլ փորձում պատասխանել, որ իհարկե կային, քանի որ հայերի կողքին բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ էին եւ արաբներ, որոնց հետ «համակեցությունը բնական էր եւ հնարավոր»: Նկարագրելով հայերի ճիգերը եւ ֆրանսիացիների տմարդի պահվածքը` հեղինակը գրում է. «Ֆրանսիացիների պատիւը հողին հաւասարած էր», իսկ «Կիլիկիոյ ազատագրութեան ճանապարհը մնաց կիսատ…»:

Միանգամայն տեղին բացառիկի մաս է կազմել Մ. Տամատյանի հեղինակած «Կիլիկիեան դատին իսկական բնոյթը եւ նշանակութիւնը» հրապարակումը, որտեղ Կիլկիայի անկախության փորձը որակվում է «պատմական աննախընթաց պատեհութիւն մը չկորսնցնելու զգաստ նախաձեռնութիւն մը», որն ուղղված էր Միջերկրականի գոհար, Հայաստանը դեպի ծով քաշող մագնիս, «ներկայ եւ ապագայ սերունդներուն գրգանշոյլ երազ» Կիլիկիան փրկելու գործընթաց:

Որպես ազնիվ հոգու ճիչ ու անզուսպ պոռթկում կարելի է անվանել Սարգիս Վահագնի հեղինակած «Հաճընը սիրուն» վեպի «Կիլիկիան մե՛րն է» հրապարակումը:

Մեծ ցավի, ափսոսանքի եւ լուսավոր ապագայի նկատմամբ հավատի խտացված մարմնացում է Պայծիկ Գալաջյանի «Կիլիկիոյ որբերը – եւ անոնց պանծալի ապագան» հոդվածը: «Հայ որբերը,- գրում է հեղինակը,-ուր որ գացին, հայի դրօշը տարին իրենց հետ: Իրենց բազուկի ուժով գերազանցեցին իրենք զիրենց… ունեցան երկրորդ հայրենիք մը… սակայն արյունաներկ դրօշը պահեցին իրենց հոգիներուն մեջ, որովհետեւ այն մասունք մըն էր այն «հին երկրէն», որ ծնունդ տուած էր իրենց էութեան: Վերագտան իրենց արիական ոգին եւ ուր որ գացին անոնք եղան արիական ոգիի մարմնացումներ»:

Պատմագիտական եւ գեղարվեստական պատումի յուրօրինակ շաղախ է հայտնի եւ սիրված գրող Գրիգոր Ջանիկյանի «Մուսալեռցիները Մուսա լեռում ու Մուսալեռից հետո» հրապարակումը: Ներկայացնելով մուսալեռցիների դյուցազնական գոյամարտն ու իրական ոչնչացումից փրկությունը` հեղինակն այնուհետեւ նկարագրում է նրանց ոդիսականն ու Արեւելյան Լեգեոնի շարքերում Արարայի հերոսամարտը, որտեղ մեկ անգամ եւս աշխարհը համոզվեց հայի նվիրվածության ու բազկի ուժի հզորության մեջ:

Զավեն Գրիգորյանի «Առասպելական Զեյթունը», դոկտոր Զավէն Ա. քահանայ Արզումանյանի «Տ.Տ. Սահակ Բ. Խապայան կաթողիկոսի վերջին այցն ու Կիլիկիոյ դժբախտ ճակատագիրը» հրապարակումները եւս համահունչ են օրվա խորհրդին:

Անկեղծ ու իր հերոսի հիշատակին նվիրված խոնարհումի անկեղծ տուրք է գիտական բարձր մակարդակով, նյութի գերազանց իմացությամբ եւ նոր շրջանառության մեջ դրվող մեծաթիվ արխիվային փաստերով գրված Ս. Սարգսյանի «Միհրան Տամատյան հեղափոխականն ու ազգային գործիչը» հոդվածը: Հեղինակը բարձր է գնահատում Մ. Տամատյանի անուրանալի ներդրումը ազգային-ազատագրական պայքարի գործում, ինչպես նաեւ կարեւորում է նրա հասարակական-քաղաքական եւ հայապահպան ու ազգաշահ գործունեությունը Սփյուռքի ձեւավորման դժվարին տարիներին:

Տամատյանական մեծարումների միանգամայն իրավացի շարունակություն է նաեւ Պարույր Աղպաշյանի «Աննկուն յեղափոխական մտաւորական կուսակցական` Միհրան Տամատեան (Կիլիկիոյ վերջին վարչապետը)» հոդվածը: «Այսքան ներդրում,-գրում է հոդվածագիրը,-աւանդ եւ վաստակ, իսկական ՀԱՅՈՐԴԻԻ մը ուսերուն որ ոչ մէկը կրած էր իր վրան, այլ ԻՆՔԸ կրած էր, կամովին ու հոգեւին, այն ազգային ու մարդկային իրատեսութեամբ, թէ իր ժողովուրդը իրաւունք ունի վերապրելու ու գոյատեւելու, պէտք չէ ընկրկիլ վայրկեան միսկ…»:

Ահարոն Շխրտըմյանի «Միհրան Տամատեան հայ ժողովուրդին նուիրեալ մարտիկը» հոդվածում էլ անթաքույց ափսոսանքի ցավ կա, որ Տամատյանի նման մեծ գործչի կյանքն ու գործունեությունը դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից (մոտ ապագայում տողերիս հեղինակը ծավալուն մենագրությամբ կփորձի փարատել այդ ցավը):

Գրեթե նույնաբովանդակ է նաեւ Հարություն Իսկահատյանի «Հայոց արդար պահանջները եւ Միհրան Տամատեանի Կիլիկիոյ անկախութեան հռչակագիրը» հրապարակումը, որը հեղինակն ավարտում է ցավաշատ «այսպիսի հակահայկական քաղաքական խաղերու պատճառով Մ. Տամատեանի եւ հայութեան իղձը` Կիլիկիայի մէջ պետութիւն ունենալու ի դերեւ ելան…»:

Ամփոփենք: Բացառիկը հաջողված պատմագիտական, լրագրողական եւ բանասիրական միանգամայն արժանի հուշարձան է Սեւրի դաշնագրի, Կիլիկիայի ինքնավարության 100-ամյա հոբելյաններին եւ Միհրան Տամատյանի մահվան 75-ամյա տարելիցին: Որպես առաջին փորձ սույն ժողովածուն զերծ չէ նաեւ թերություններից: Այնպիսի տպավորություն է, որ որոշ նյութեր պատահաբար են հայտնվել բացառիկում, կան անհարկի կրկնություններ, հանրագիտարանային եւ համացանցից վերցրած նյութերի անփոփոխ կրկնություններ եւ այլն, որոնք սակայն բոլորովին չեն ստվերում կատարված մեծածավալ աշխատանքը: Նշենք նաեւ, որ բացառիկը կազմող հեղինակներին հաջողվել է մեկտեղել արժեքավոր հրապարակումներ, որոնցում կարմիր թելի նման անցնում է հայրենասիրության, հայրենիքին անմնացորդ նվիրվելու, այսուհետեւ օտարի վրա հույս չդնելու եւ մի շարք այլ անչափ կարեւոր ու դաստիարակիչ գաղափարներ: Կատարված է շնորհալի աշխատանք, որի առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր հեղինակներին, խմբագրակազմին եւ ընթերցողներին այսպիսի ամփոփ եւ տարողունակ ասելիքով ժողովածուի համար:

Նախորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ «ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

«ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՐՍԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՐՍԸ»

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական