Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎՐԱՍՏԱՆԸ ՃԿՎՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ»

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 16-ին այս վերնագրով վերլուծական հոդված է հրապարակել «Ինֆոտեկա24» ռուսական լրատվական պորտալը: Ըստ հոդվածագրի, վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակի ջանքերը հատկապես ուժգին կենտրոնանում են Վրաստանի վրա: Բաքուն բացահայտ հանդես է գալիս Վրաստանի տարածքով Հայաստանին զենքի մատակարարման դեմՙ այն դեպքում, երբ Թուրքիայից եւ այլ երկրներից Վրաստանով մշտապես սպառազինություն ու ռազմական տեխնիկա է մտնում Ադրբեջան: Ալիեւն այն աստիճան է համարձակություն ձեռք բերել, որ Վրաստանին թելադրում էՙ նրա տարածքով ինչ թույլ տալ անցնելու, ինչ թույլ չտալ:

Հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արշավին Անկարան ու Բաքուն եւս ակտիվորեն ներգրավված ենՙ աշխատանք կատարելով իրենց համար ձեռնտու թեկնածուներին առաջ մղելու ուղղությամբ: Իսկ Վրաստանի տնտեսական եւ պատմամշակութային հարցերին միջամտության գործում Բաքուն ու Անկարան վաղուց են արդեն առաջ գնացելՙ իրենց ձեռքը վերցնելով ազդեցության լծակները: «Դավիթ Գարեջի» եզակի վանական համալիրի հարցով Ադրբեջանի ու Վրաստանի վեճերն առ այսօր չեն դադարում: «Դավիթ Գարեջին» Ադրբեջանի համար իր ծագման «հնության» ստեղծված տեսության կարեւոր օղակ է: Ստանալով այն, Բաքուն ընդամենը 102 տարեկան իր պետականության էթնիկ ծագման կեղծման լուրջ հաղթաթուղթ կունենա: Նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությունն իր ամբողջ էությամբ ուղղված է այն դրույթի ապացուցմանը, թե ադրբեջանցիները Անդրկովկասի բնիկ ժողովուրդ են:

Միեւնույն ժամանակ, նշվում է հոդվածում, Թբիլիսիի կախվածությունը Անկարայից եւ Բաքվից գնալով ավելի է մեծանում: Թուրքերենը որպես լեզու ավելի ու ավելի է ժողովրդականություն վայելում Վրաստանում: Թուրքական ընկերությունները կառավարում են Բաթումի եւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանները, կառուցում են արդյունաբերական ձեռնարկություններ, հյուրանոցներ, բացում են սննդի օբյեկտներՙ իրենց հետ աշխատուժ բերելով Թուրքիայից, իսկ տեղի վրացի քաղաքացիները հարկադրված են բավարարվել այդ նույն օբյեկտներում նվազ վարձատրվող աշխատանքով: Թուրքական կազմակերպությունները Վրաստանում տիրում են նաեւ էներգետիկայի ձեռնարկությունների, իսկ ադրբեջանականները գործում են վառելիքալիցքավորման «ՍՕՔԱՐ» կայաններում, անշարժ գուքի եւ առաջին հերթինՙ հյուրանոցային բիզնեսումՙ Թբիլիսիում ու նաեւ ծովափնյա քաղաքներում: Վրաստանն այժմ էներգետիկ կախման մեջ է Ադրբեջանից. հրապարակված տվյալովՙ երկիր ներմուծվող նավթամթերքի ու գազի 80-90%-ը Ադրբեջանից է, ներմուծումն իրականացնում է «ՍՕՔԱՐ» ընկերությունը:

Փորձելով ազատվել ռուսական ազդեցությունից, Վրաստանը հայտնվել է Թուրքիայից ու Ադրբեջանից տնտեսական-քաղաքական կախվածության վիճակում, ասվում է հրապարակման մեջ: Միջազգային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերին համատեղ մասնակցությունն ու քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը ակնհայտորեն չեն խթանել վրացական ապրանքների արտահանումն այդ երկրներ: Ավելին, վրացական շուկան ինքը հեղեղված է թուրքական ապրանքներով:

Կողքից նայելիս թվում է, թե թուրք-ադրբեջանական երկյակը Վրաստանի տնտեսության մեջ ոչ քիչ ներդրումներ է կատարում: Իրականում այդ տնտեսական լծակներն օգտագործվում են քաղաքական նպատակներովՙ Վրաստանի իշխանությունների վրա ազդեցություն ունենալու, ընդհուպ երկրի կառավարության կայացվող որոշումների վրա ազդելու համար: Բաքվի իշխանությունների առաջնահերթությունների, նպատակների ու խնդիրների թվում նշվում է, մասնավորապես, ադրբեջանական սփյուռքի ակտիվ մասնակցությունը տվյալ երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքին, համագործակցությունը լոբբիստական կազմակերպությունների հետ:

Անկարան, իր հերթին, ավելի հեռուն է գնացել, որոշելովՙ Վրաստանը կարո՞ղ է նշել իր ազգային տոները, թե՞ ոչ: Խոսքը մասնավորապես վերաբերում է 1121 թվականի օգոստոսի 12-ի Դիդգորի ճակատամարտում սելջուկ թուրքերի ջախջախման 900-ամյակին… Ահա թե ինչու չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո նա կորոշի նաեւ 1944 թվականին Վրաստանից տեղահանված թուրք-մեսխեթցիներին Մեսխեթիա վերադարձնելու հարցը: Վրաց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը իր անձը չբացահայտելու պայմանով կարծիք է հայտնել, որ եթե բան չփոխվի, մոտ ժամանակներս թուրք-ադրբեջանական օղակը կարող է սեղմափակվել եւ կազմել Վրաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող ժողովրդագրական գոտի:

Ընդհանուր պատկերը, հոդվածագրի գնահատմամբ, հստակ է. Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի խաղաղ նվաճման վիթխարի պլաններ են փայփայում: Այդ է անուղղակիորեն ցույց տալիս նաեւ Վրաստանում ադրբեջանական եւ թուրքական ավելի քան կեսմիլիոնանոց սփյուռքի առկայությունը, որը գլուխ է բարձացնում եւ ձգտում է քաղաքական օրակարգ թելադրել վրաց իշխանություններին:

Իզուր չէ, որ վրացիները, որոնք իրենց երկիրը կոչում են Սաքարթվելո, այժմ այն դառնությամբ անվանում են «ՍՕՔԱՐվելո»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ԹԵ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԿՀԱՆՁՆԻ

Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ ԳԻՆ ՈՒՆԻ՞

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ ԳԻՆ ՈՒՆԻ՞

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական