Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազակռիվ

13/07/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրամիության և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում. նկատել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նա կետ առ կետ պարզաբանել է խնդիրները.

1. Բաքուն և Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027 թ.-ից հետո Ադրեբջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության վերաբերյալ: Եթե խոսենք թվերով, ապա ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:

2. Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային արտերիայի՝ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ծրագրերն ամենևին նոր չեն: Այն, ինչ ստորագրվեց երեկ Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանևր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում:

3. Անգամ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորություններն էապես ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչև 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ը՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրապայում բնական գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 400 մլրդ խմ՝ ծավալ, որն անխուսափելիորեն աճելու է մինչև 2027 թ.՝ հաշվի առնելով ԵՄ «կանաչ գործարքի» տապալումն ու «խաղաղ ատոմի» ճգնաժամը: Այսպիսով, լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5%-ը: Այլ կերպ ասած, ադրբեջանական գազը չունի եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն:

4. Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր «ուղեղային կենտրոնների» կողմից անցկացված, ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ը։

5. Այսօր ռուսական «Գազպրոմը» ծածկում է ԵՄ գազի պահանջարկի ծուրջ 40%-ը, ու որևէ պարագայում Ադրբեջանն իր համեստ ու դեռևս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին, ԵՄ էներգետիկ օրենսդրության՝ «3-րդ էներգետիկ փաթեթի» համաձայն՝ նույն «Գազպրոմը» իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ «Հարավային գազային միջանցքի» մաս կաղմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաև միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակի «ռեֆորմները» սկսվեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը

Հաջորդ գրառումը

Այն, ինչ տեղի չունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Այն, ինչ տեղի չունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական