Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ, ԹԵ՞ ՈՉ

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էլադա Պետրոսյան

Հետպատերազմական ժամանակահատվածում, երբ ողջ հայությունը սգում է իր անսփոփ վիշտը, հազարավոր զոհերի կորուստը, թուրքական բանակի կողմից գերեվարված հայ զինծառայողների հետագա ճակատագիրը մնում է անորոշ, իսկ անթաղ մարմինների եւ կորած զինծառայողների հարցըՙ օդում կախված:

Անելանելի այս ժամանակաշրջանում, երբ մոտենում է Նոր տարին, իմ շրջապատի մարդկանց մեծամասնությունը տեղին է համարում, որ տարեմուտը բուռն կերպով չտոնվիՙ այդպիսով հարգելով զոհված զինծառայողների հիշատակը:

Ներկայիս ժամկետային զինծառայողի քույր Անուշ Հակոբյանը կարծում էՙ ճիշտ ժամանակն է քրիստոնյային վայել առաջնային տեղ տալ, իմաստավորել Սուրբ ծնունդը, ավելի մոտենալ քրիստոնեական արժեքներին, իսկ Նոր տարին ամեն ընտանիք թող դիմավորի <<յուրովի>>, բոլոր դեպքերում` զուսպ։ Պետք է հաշվի առնել, որ կան տոնի սպասող երեխաներ, բայց նաեւ ընտանիքներ` որոնց վիշտը պետք է հարգել ազգովի, լինել հարգալից եւ ինչու ոչՙ պետք է մեծահասակների կողմից շատ բաներ զսպվեն, չանտեսելով երեխաներին:

Շատերի կարծիքովՙ յուրաքանչյուրը շատ համեստ պիտի նշի Նոր տարին, կյանքը շարունակվում է, ամեն մեկի տանը երեխա կա, իսկ երեխաները մեղավոր չեն այս դաժան ժամանակների համար, մեծահասակներ կան, որ չգիտենքՙ մյուս տարի մեզ հետ կլինե՞ն արդյոք: Մարդիկ ցանկանում են այս տարեմուտը նշել առանց ավելորդ աղմուկի, հրավառության, մի քանի փողոց այն կողմ լսվող երաժշտությամբ։ Հարգենք մեր տղաների հիշատակը, քանի որ նրանց շնորհիվ ենք շարունակում ապրել:

Մարդկանց մի մասն էլ նշում է, որ կա այսպիսի մի միտքՙ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի… Եթե առաջնորդվենք այս մտքով, ապա այստեղ էլ կանգնում ենք հակասությունների առջեւ: Չէ՞ որ 2020-ը շատ լավ ենք դիմավորել, այդ դեպքում ինչո՞ւ տարին այսքան անհաջող անցավ… Այնպես որ, բոլորովին էլ պետք չէ, որ Նոր տարին ճոխ նշվի եւ, այո՛, պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, որոնց թափած արյան գնով հիմա ապրում ենք, ապրում ենք նրանց փոխարեն… Ոչինչ չի փոխվի, եթե այս տարին էլ չնշվի: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց եւս կարելի է բացատրել կատարվածի իմաստը, նրանք են մեր ապագա սերունդը եւ պարտավոր են ապրել իրականության, այլ ոչ ստի մեջ, չէ որ նրանք դեռ բազում լավ տոնվող Նոր տարիներ կունենան….

Այսպիսով գալիք տարվա հետ կապված փոխվում են մարդկանց նպատակները, հույսերը, սպասելիքները, քանի որ պատերազմը թողեց իր խորը եւ բաց վերքը ողջ հայության սրտին։ 18-20 տարեկան մեր հաղթանակած տղաները մեզ են նայում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ՛ ԱՐՑԱԽՈՒՄ

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական