Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ, ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ «ՓԱԽՈՒՍՏ» ԲԱՆԿԵՐԻՑ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Արցախյան պատերազմի հետեւանքով ցավալի հետեւանքները դեռ երկար են մեզ ուղեկցելու: Բացի տարածքային եւ մարդկային ծանր կորուստներից, Հայաստանի անվտանգությանը սպառնացող նոր վտանգներից, մենք ավելի խորը ընկղմվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ: Առանց այդ էլ, անցած երկու տարիների ընթացքում երկրի իշխանությունը զավթած խմբակի արկածախնդրությունների հետեւանքով նախՙ սկսեց նվազել մինչ այդ սկսված բարձր տնտեսական աճի տեմպը, ապաՙ դրան հաջորդեց տնտեսական անկումը: Կորոնավիրուսն ու պատերազմը միայն ավելի ակնառու դարձրեցին իշխանության ապիկար կառավարման հետեւանքները, որոնց մեր տնտեսությունը բախվեց ավելի թուլացած: Արդեն այսՙ դեկտեմբեր ամսվա սկզբից տնտեսական անկման ալիքը հասավ ֆինանսական շուկային եւ դրամի փոխարժեքին:

Ամսվա սկզբին, մի քանի օրվա ընթացքում, հայկական դրամը կտրուկ արժեզկվեցՙ 1 դոլարի դիմաց 490 դրամից հասնելով մինչեւ 520 դրամի: Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, իրականացրեց որոշակի քայլեր արտարժութային շուկայում ցնցումները բացառելու համար, եւ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշ չափով արժեւորվեց եւ սկսեց տատանվել 500-505 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Սակայն դա երկար չտեւեց: Ընդամենը մեկ շաբաթ անց դրամը կրկին արժեզրկվեց եւ այս պահին գտնվում է 1 դոլարի դիմաց 520-525 դրամ միջակայքում: Ակնհայտ է, որ դա անմիջական արձագանք է ունենալու մեր սոցիալական կացության վրա : Մասնավորապես, դա արդեն հանգեցրել է սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների աճին:

Արձանագրենք այն ապրանքների գումարային թանկացումները, որոնց ականատեսն ենք մենք բոլորս: Դեռ հոկտեմբերի սկզբին թանկացավ բուսական յուղըՙ 600-650 դրամ միջին գնով վաճառվող այդ ապրանքնատեսակի գինը այժմ դարձել է 850-900 դրամ, շաքարավազը թանկացել է 20 դրամով, ալյուրըՙ 20 դրամով, ձունՙ 1 հատը 20 դրամով, հացըՙ միջինը 20-30 դրամով, թռչնամիսըՙ 1 կգ-ն մոտ 150-200 դրամով, կարագըՙ մոտ 200-250 դրամով: Կտրուկ թանկացել են մրգերն ու բանջարեղենը :

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրություններն այս առթիվ փաստում են, որ թանկացումները տեղի չեն ունեցել գերիշխող դիրքի չարաշահմամբ: Ինչը թերեւս տրամաբանական էՙ արդեն նշեցինք, թե դա ինչի հետեւանք է: Ընդ որում, գների աճը շարունակվում է, եւ առաջիկայում պետք է սպասել ավելի վատթար զարգացումների: Այս ամենն իր անդրադարձն է թողել նաեւ բանկերի վրա եւ մասնավորապես բնակչության կողմից ներդրվող ավանդների վրա:

Բանն այն է, որ մի կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսե-ամիս նվազում են, մյուս կողմիցՙ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի: Այսինքն, բանկերն ավելի քիչ գումարներ են ստանում վարկեր տրամադրելու համար եւ խորանում է դոլարիզացիանՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ներկայացնենք, թե վերջին ամիսներին ինչպես են փոխվել բնակչությունից ներգրավվող ավանդների չափերը:

Սեպտեմբերի վերջին, նախորդ ամսվա նկատմամբ բնակչությունից ներգրավված ավանդները նվազել են 7 մլրդ 489 մլն դրամով կամ 0,4 տոկոսով : Հոկտեմբերին նվազման գործընթացը խորացել է: Հոկտեմբերի վերջին բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է արդեն 69 մլրդ 900 մլն դրամով կամ 4,1 տոկոսով : Ի՞նչ է անում այս գործընթացին դիամագրավելու համար Կնետրոնական բանկը: ԿԲ-ն բարձրացնում է երաշխավորված ավանդների չափը: Սեպտեմբերի 28-ին այդպիսի որոշում է ստորագրել ՀՀ նախագահը: Ըստ այդ որոշման.

ա) Դրամային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափըՙ տասնվեց միլիոն հայկական դրամ :

բ) Արտարժութային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափըՙ յոթ միլիոն հայկական դրամ :

Ինչպես նաեւ, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդըՙ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդըՙ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Նշված սահմանաչափերը ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում են նաեւ ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Մինչ այդ, երաշխավորված ավանդների չափերը 10 մլն դրամ էր դրամային ավանդների դեպքում եւ 5 մլն դրամՙ արտարժույթով ավանդի դեպքում:

Այսինքն, նոր որոշմամբ խրախուսվում է ընդհանրապես ավանդներ բանկերում ներդնելը եւ մասնավորապեսՙ դրամով ավանդները: Սակայն արդյո՞ք դա բավարար է, որպեսզի ավանդները «չփախչեն» բանկերիցՙ չխոսելով արդեն ավելանալու մասին: Թերեւսՙ ոչ: Դրամի արժեզրկման ներկա վիճակը, տնտեսական անկումը, անվստահությունը տնտեսության հեռանկարի նկատմամբ հակառակ արդյունքն են տալիս, ինչը երեւում է նաեւ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:

Սրանք ներկա պահին մեր տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական զարգացումների մի մասն են ընդամենը: Զարգացումներ, որոնց դիմագրավելու ցանկություն եւ կարողություն ներկա իշխանությունը չունի:

Նախորդ գրառումը

Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԳՆԱՃԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԳՆԱՃԸ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական