Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Նշվում է, որ Սևիլ Ալիևան Իլհամ Ալիևի ավագ քույրն է:
Հաղորդվում է, որ սեփականատերը հրդեհի ժամանակ տանը չի եղել: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը 20 քմ տարածքում։