Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը

11/07/2022
- Նորություններ

Միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պատշաճ ներկայացված չեն, և մեր հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը. այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով Եվրոպական խորհրդարանում իր հանդիպումների արդյունքում արված արձանագրումներից առաջինը։

Նրա երկրորդ արձանագրումը՝ ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում  նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման պահանջ գոյություն չունի։

«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, խաղաղության օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ընթացքում մանրամասն բացատրում էինք, որ հայ ժողովուրդը դեմ չէ խաղաղությանը, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, և պարտադրված խաղաղությունը տարածաշրջանին չի կարող բերել կայունություն, այս հիմնավորումները նրանց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ երրորդ արձանագրման՝ Հայաստանի ընդդիմությունը պայքարում է մի քանի ճակատներով։ Այսպես՝ թուրք -ադրբեջանական պատվիրակություններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել իբրև ռևանշիստական, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, և նրանց այս թեզերը նաև  աջակցություն են ունենում Հայաստանի իշխանությունների կողմից։ Հետևաբար, ընդդիմության բոլոր պնդումներն ու հայտարարությունները, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում մեր ժողովրդի շահերը, համագործակցում են Թուրքիայի և Ադրբեջւանի հետ, նույն թեզերն են առաջ տանում միջազգային կառույցներում, շատ ակնհայտ էին հանդիպումների ժամանակ։

«Չորրորդ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում և վերադասավորումների փուլում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական, ոչ համարժեք քաղաքականություն»,- նշեց Սաղաթելյանը ՝ շեշտելով, որ Ադրբեջանը դարձել է հետաքրքիր Եվրոպայի համար՝ նավթի ու գազի շնորհիվ, ու այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան  «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը։

Հինգերերոդ արձանագրմամբ՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունները ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները ներկայացնում են միակողմանի, և այս հանդիպումները շատ կարւևոր էին, որպեսզի ներկայացվի Հայաստանում տիրող իրական վիճակը՝ քաղբանտարկյալներ, ապօրինություններ և այլն։

Նախորդ գրառումը

Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին

Հաջորդ գրառումը

«Պողիկտոսը» վերադառնում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

«Պողիկտոսը» վերադառնում է

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական