Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ 91-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1 մարտ, 2021

2020 թ. փետրվարի 27-ին, առաջին անգամ իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում, ՀԲԸՄ երկամյա Ընդհանուր ժողովը, խախտելով ավանդույթը, իր աշխատանքներն ամբողջովին անցկացրեց առցանց: Հաշվի առնելով համավարակի տեւական ներկայությունը, որն արդեն թեւակոխել է իր երկրորդ տարին եւ դեռ շարունակում է թեժ օջախների ձեւով պահպանվել ամբողջ աշխարհում, ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը համաձայնեց օգտվել վիրտուալ տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունիցՙ միավորելու համայն աշխարհի իր անդամներին հեռավար կերպով:

Շնորհիվ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) փորձառության, 32 երկրներից հարյուրավոր մասնակիցներ կարողացան միանալ Zoom-ի միջոցովՙ անգլերենից հայերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն համաժամանակյա թարգմանությամբ:

«Անցյալ տարի կորոնավիրուսի բռնկումից ի վեր ՀԲԸՄ-ն իրեն առցանց դրսեւորեց որպես ճկուն եւ հնարամիտ ուժ: Այդ ժամանակվանից ի վեր մեզ համար պարզ դարձավ, որ ոչ միայն կարող ենք շարունակել մեր առաքելությունը, այլ նաեւ ավելի քան երբեւէ ընդլայնել մեր հասանելիությունը համայքների ավելի մեծ հատվածների համար, որոնց ծառայում ենք», ասաց Կենտրոնական վարչության անդամ եւ ատենադպիր Սարգիս Ջեբեջյանը , որը վարում էր ժողովը:

Ողջույնի խոսքերից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տվեց իր օրհնությունըՙ մաղթելով Ժողովին հաջող գումարում եւ ընդգծելով ՀԲԸՄ-ի կարեւոր դերը հայ ժողովրդի կյանքում:

Ինչպես միշտ, պաշտոնական օրակարգը ներառում էր 2018 եւ 2019 թվականների համախմբված ֆինանսական հաշվետվությունը, որը ներկայացրեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության գանձապահ Նազարեթ Ֆեստեքջյանը եւ նույն ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների վերաբերյալ զեկույցը Կենտրոնական վարչության անդամ եւ փոխ-ատենադպիր Արդա Հարաթունյանի կողմից: Կրթության բնագավառում ՀԲԸՄ կատարած աշխատանքը, հատկապես Հայկական վիրտուալ համալսարանի հսկայական ներդրումը հայ կրթության մեջ դրա հիմնադրումից ի վեր անցած տասը տարիների ընթացքում, ներկայացրեց Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը : Կարճ հարց ու պատասխանին հաջորդեց խնդիրների քննարկումը, որոնք բարձրացվել էին անդամների կողմից նախքան հանդիպումը:

Գովասանքի խոսքեր հնչեցին ՀԲԸՄ երեք խմբերի հասցեին, որոնց մասին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հպարտությամբ խոսեցՙ ճանաչելով ժամանակի եւ փորձառության նրանց աներեւակայելի զոհողությունը 2020 թվականի ճակատագրական պահերին: Դրանց թվում էին Լիբանանի Շրջանային վարչությունը եւ դրա նախագահ Ջերարդ Թյուֆենկջյանը եւ ՀԲԸՄ ամբողջ լիբանանյան համայնքը, որոնք վերաիմաստավորեցին քաղաքացիական ներգրավվածությունը Լիբանանում անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այնուհետոեւ, Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ սկաուտներին ամբողջ աշխարհում իրենց քրտնաջան աշխատանքի եւ համայնքային ծառայության համար այս աներեւակայելիորեն դժվարին ժամանակներում երկրում եւ աշխարհում: «Մենք երջանիկ ենք, որ նրանք կրում են ՀԲԸՄ կրծքանշանը եւ մեզ այդքան լավ ներկայացնում են», նկատեց Սեդրակյանը, որը նախկինում եւս եղել է սկաուտական առաջնորդ: Վերջապես, առանձնակի նշվեցին ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները համաճարակի բռնկման ժամանակ առաջնորդություն ստանձնելու իրենց կարողության դրսեւորման համարՙ նախահարձակ կերպով գտնելով կապի մեջ մնալու ուղիներ, ինչպես նաեւ ապահովելով ֆորումներ կարեւոր հարցերի շուրջ ժամանակին մտքերի փոխանակության համար:

Իր պաշտոնական երկամյա ուղերձում Սեդրակյանը անկեղծորեն ընդունեց, որ ՀԲԸՄ տպավորիչ ձեռքբերումներն ու նվաճումները 2018-2019 թվականներին շուտով ստվերվեցին 2020 թվականին տեղի ունեցած ճգնաժամերի պատճառով: Նա ընդունեց, որ այս աղետներն անհրաժեշտ դարձրեցին գերակայությունների լուրջ փոփոխություն դեպի ինտենսիվ մարդասիրական օգնություն, մի բնագավառ, որում ՀԲԸՄ-ը վաղուց փայլել է տպավորիչ եւ վստահելի հեղինակությամբ:

Սեդրակյանն առիթն օգտագործեց մասնակիցներին հիշեցնելու հայ ժողովրդի պատմության այն բազմաթիվ շրջադարձային կետերի մասին, որոնք ՀԲԸՄ-ին ավելի մեծ չափով են ներգրավել ժամանակակից հայկական պետության ստեղծման գործումՙ սկսելով ՀԲԸՄ հեռատես հիմնադիր Պողոս Նուբարի հիմնադիր աշխատանքից 20-րդ դարի նախաշեմին Համիդյան Թուրքիայի աղքատացած եւ ճնշված հայկական համայնքները կրթելու, ինչպես նաեւ նորաստեղծ Խորհրդային Հայաստան հայերի հայրենադարձման գործում: Նա վկայակոչեց իր նախորդների կողմից կայացված կարեւորագույն որոշումները, ինչպես օրինակՙ Ալեք Մանուկյանի կոչը սատարելու Սուրբ Էջմիածինը որպես Հայ եկեղեցու կենտրոնի եւ Լուիզ Սիմոնի ջանքերը ուղղված Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրմանը 1991 թվականինՙ Հայաստանի կողմից անկախություն նվաճելուց կարճ ժամանակ անց:

Տեղյակ լինելով ներկաների անմիջական մտահոգությունների մասինՙ Սեդրակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում ՀԲԸՄ եւ Հայաստանի հետագա առաջընթացի ուղղությամբ: «ՀԲԸՄ ղեկավարությունը, ելնելով մեր ազգի առջեւ ծառացած վտանգների մասին լուրջ մտահոգությունից, կոչ է արել համայն հայ ժողովրդին միավորվել եւ բերել իր փորձառությունը, ներգրավվածությունն ու անկոտրում կամքըՙ կառուցելու ապագան անցյալ տարվա իրադարձություններից հետո», ասաց նա:

Իր խոսքը նա եզրափակեց գալիք տարիների լավատեսական, բայց զուսպ տեսլականով: «Մենք վստահ ենք, որ ՀԲԸՄ-ը կարող է գլոբալ առումով կարեւոր դեր խաղալ մեր ազգի առանցքն ամրապնդելու առաքելության մեջՙ իր հայրենիքով եւ իր Սփյուռքով: Սրա համար պահանջվում է ձեզանից յուրաքանչյուրի եւ բոլորի մասնակցությունը, քանի որ միայն միասին կկարողանանք հասնել ազգային բարգավաճման եւ կայունության, որ խորապես ցանկանում ենք տեսնել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՑԻՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԹՍ ՈԼՈՐՏԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆՙ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆՙ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական