Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրաքննությունը «Ժողովրդավարության բաստիոնում»

04/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե հաշվենք, թե վերջին 3-3,5 տարիներին քանի՞ մարդ է Հայաստանում ճնշումների, հալածանքի, հետապնդումների ենթարկվել, կալանվել ու պատժվել, պատկառելի թիվ կստանանք։ Քանի՞ լրատվամիջոց ու համացանցային հարթակ այսպես կոչված «վերադաս» մարմիններից նկատողություն ու վերջնագիր է ստացել, բացատրագրեր ներկայացրել, տուգանվել ու, նաեւ, գովազդատուներից ստիպողաբար զրկվել, մտահոգիչ պատկեր կստանանք։ Թիվ ու պատկեր՝ բոլորն էլ տարբեր կարծիք, հակադիր տեսակետ, հակաիշխանական դիրքորոշում ունենալու «անթույլատրելի» վարքագիծ դրսեւորելու հետեւանքով։ Կարծում եմ գավառամիտներից ու պնակալեզներից կազմված մի ցանց է գործում, հատուկ ծառայությունների ու Ռադիոհեռուստատեսային հանձնաժողովի անդամների ընդգրկմամբ։ Այդ ցանցը օրուգիշեր հետեւում, կարդում, տեսաձայնագրում, համապատասխան գործեր է կարում բազմաթիվ գործիչների ու լրագրողների դեմ ու դրանք ներկայացնում պատժիչ համապատասխան օրգաններին։ Ո՞ւմ են ենթարկվում նրանք, կարիք չկա անունը տալու։ Բոլորը գիտեն։

Վերոհիշյալ ցանցի հատուկ հսկողության տակ հայտնվել են դեռեւս ոչ բոլորը, ո՛չ բոլոր ընդդիմադիրները, շուտով այդ երջանիկներին եւս կհասնի հերթը, «սեւ» ցուցակը բոլորին է ընդգրկելու։ Հալածանքներից խուսափում չի՛ լինելու, «պողպատյա չագուչը» կհասնի բոլորին։

Առայժմ գլխավորներն են մեր տեսադաշտում։ Դրանցից մեկն էլ «Հայելի» ակումբն է՝ իր համապատասխան ցանցային հեռուստահարթակով։ Թիրախավորված են արդեն այս հարթակի բոլո՛ր «հաճախորդները», ներառյալ իր տանտիրուհին՝ կամային իր հատկանիշներով հայտնի լրագրողուհի-զրուցավարուհի Անժելա Թովմասյանը։ Մեղադրանքի հերթը այժմ հասել է նաեւ նրան, Գառնիկ Իսագուլյանից, Գեւորգ Պետրոսյանից ու Արմեն Գրիգորյանից հետո, որոնք հաջորդաբար արժանացան կալանքի, մինչ վերջինը դեռեւս «վայելում» է այն, հակառակ առողջական լուրջ խնդիրների։ Հսկայական լսարան ու մեծ ժողովրդականություն վայելող այս հարթակը ուղիղ նշանառության տակ է դեռ 44-օրա պատերազմից էլ առաջ, երբ նրա հյուրերից մեկը, աշխույժ ու կորովի երիտասարդ մի լրագրող հանկարծ անհետացավ տեսադաշտից եւ առայսօր մնում է պապանձված՝ ստացած հոգեկա՞ն, թե՞ ֆիզիկական կտտանքների հետեւանքով։

Հիմա հերթը Ա. Թովմասյանինն է. գրաքննիչ ցանցը նպատակ է դրել փոշիացնել այդ հարթակը, պատժել նրան ընդերկար, քանի որ այն, ինչպես շատ ուրիշ հարթակներ խնդիր են դրել իրենց առջեւ բացահայտելու միապետի դողէրոցքով տվայտող անձի դավաճանությունները։

Արդ, «Հայելի» ակումբը, նրա հյուրերը, նրա ղեկվարը, ինչպես հալածանքի ու հետապնդման ենթակա մյուս բոլոր լրատվամիջոցները, բոլոր լրագրողներն ու խիզախ արտահայտվող մարդիկ կարիք ունեն ոչ միայն լրագրողական մեր հանրույթի եւ առհասարակ ժողովրդավարության, հատկապես մամուլի ազատության խնդիրներով մտահոգ հանրության պաշտպանությանն ու նեցուկին։ Նրանց պաշտպանելով մենք պաշտպանած կլինենք մեր երկիրը, պետությունը, որ դեռեւս 1995 թ.ին Սահմանադրությամբ է հաստատել, որ Հայաստանում գրաքննություն չի՛ լինելու, կարծիքի ու խոսքի ազատությունը ենթակա չէ՛ կաշկանդումների։

Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չեն «Հայելի» ակումբի հյուրընկալի եւ հյուրերի տեսակետներին, կամ լրատվական այլ հարթակների ու միջոցների կարծիքին, բայց եթե անկեղծորեն պաշտպանում են ժողովրդավարությունը, պարտավոր են պաշտպանել ընդդիմախոսների կարծիք ու տեսակետ արտահայտելու իրավունքը ու մերժելով մերժել գրաքննությունը, գրաքննչական բոլո՛ր հետապնդումները։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շառլ Միշելն ու Ալիևը խոսել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հաջորդ գրառումը

ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական