Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՊԻ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴԻՆ. ՀԱՅԵՐԸ «ՔՅՈՒՐԻՈԶԻԹԻ» («ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ») ՆԱԽԱԳԾՈՒՄ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇԱՆՏԱԼ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

2012-ի օգոստոսի 5-ին, կեսօրից հետո, Խաղաղօվկիանոսյան ամառային ժամանակով 13.30-ին «Քյուրիոզիթի» մարսագնացը անկարգելով իջավ եւ ուղղահայաց վայրէջք կատարեց Մարսի մակերեւույթին: «Քյուրիոզիթին» ՆԱՍԱ-ի Մարսի Հետազոտության նախագծի մաս է կազմում, որը մեր տանը այդքան մոտ գտնվող Կարմիր մոլորակի երկարաժամկետ ռոբոտային հետազոտություն է: Այն նախագծված էր Մարսի բնակելիությունը գնահատելու, եւ տեսնելու համարՙ այդ մոլորակը մանրէ կոչված կյանքի տեսակը պահպանելու համար համապատասխան միջավայր երբեւէ ունեցել է, թե՞ ոչ:

Մարսագնացը համալրված է երբեւէ Մարս ուղարկած ամենամեծ, ամենաառաջատար գործիքակազմով եւ ուսումնասիրելու է բնահողից վերցրած եւ ապարներից շաղափած փորձանմուշները: Յուրաքանչյուր մոլորակի երկրաբանական տվյալներն, ըստ էության, պահպանված են ապարների եւ բնահողի մեջՙ մասնավորապես կազմավորման ձեւի, քիմիական բաղադրության եւ կառուցվածքի մեջ: «Քյուրիոզիթին» ունի ներկառուցված լաբորատորիա, եւ ուսումնասիրելու է ապարներն ու բնահողը որեւէ օրգանական քիմիական կառուցվածքային մասնիկ հայտնաբերելու եւ Մարսի անցյալի պատկերը վերակազմելու համար:

«Քյուրիոզիթիի» ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը դրա սնուցման աղբյուրն է: Մարսագնացը համալրված է ռադիոիզոտոպային համակարգով, որն էլեկտրաէներգիա է արտադրում պլուտոնիումի ռադիոակտիվ տրոհումից առաջացած ջերմության շնորհիվ: Ռադիոակտիվ տրոհումը մի գործընթաց է, որի ընթացքում անկայուն ատոմի միջուկը իոնացող մասնիկներ ճառագայթելովՙ էներգիա է կորցնում: Իոնն առաջանում է, երբ ատոմը ձեռք է բերում կամ կորցնում է լիցքավորված մասնիկ, օրինակՙ էլեկտրոն կամ պրոտոն: Այս սնուցման աղբյուրը բավականաչափ հզոր է «Քյուրիոզիթիին» մեկ մարսյան տարի կամ 687 Երկրային օր էներգիայով ապահովելու համար. սա նաեւ «Քյուրիոզիթիին» ավելի շատ գործառնական ճկունություն եւ ավելի մեծ շարժունակություն է տալիս, քան դրան նախորդող որեւէ այլ Մարսյան առաքելությանը:

Ըստ JPL-իՙ «Քյուրիոզիթին» մեծ առաջընթաց է Մարսի մակերեսի ճանաչման եւ ուսումնասիրության գործում, քանի որ այն ցուցադրում է շատ մեծ եւ ծանր ամենագնացիՙ Մարսի մակերեւույթին վայրէջք կատարելու կարողությունը, միեւնույն ժամանակ հաշվարկային վայրէջքի շրջանի ժամանակ այն ունի ավելի ճշգրիտ վայրէջքի կարողություն: Սա բավականին մեծ ձեռքբերում է:

Ես հպարտ եմ ոչ միայն որպես գիտնական, այլեւ իմանալով, որ առնվազն 16 հայ աշխատակցել են այս ծրագրի հաջողության համար: JPL-ում խմբի ղեկավար Արբի Կարապետյանը ծրագրին միացավ նախագծման եւ իրագործման փուլում: Նա փորձարկման ղեկավար էր հավաքման, ստուգման եւ գործարկման ընթացքում: Երբ նրան հարցրին, թե ինչ է զգում այս ծրագրի հաջողության վերաբերյալ, Կարապետյանն ասաց. «Որպես ճարտարագետ դու տեղյակ ես վիճակագրական վերլուծությանը եւ հուսալիությանը: Յուրաքանչյուր ճարտարագետ հասկանում է, որ անում ես կարողացածդ լավագույնը, սակայն սխալվելու հավանականություն միշտ կա: Ճարտարագիտության մեջ առաջընթացի պատճառով այս նախագիծը երկրաչափական ցուցիչով ավելի բարդ էր, քան նախորդող որեւէ այլ նախագիծ: Բարդությունն այնքան մեծ էր, որ այլեւս հնարավոր չէր մեկ ճարտարագետ ունենալՙ աշխատանքը պետք է բաժանվեր շատ մասնագետների միջեւ, որն ավելի մեծացրեց սխալվելու հավանականությունը»: Կարապետյանը հպարտանում է անձնակազմի նվաճումով, իսկ հաջողությունը նրանց մեծագույն պարգեւն էր նախագծի վրա կատարված երկարատեւ, դժվարին աշխատանքի համար: «Եթե դու սիրում ես անել այն, ինչ անում ես, կյանքումդ երբեք մեկ օր էլ չես աշխատի: Բազում աշխատանքային ժամերը ամեն գործում ծայրահեղ լարում են պահանջում: Եթե սա իսկապես քո տարերքն է, ապա այդ ամենն ինքն իրեն կկարգավորվի, եւ դժվար չի լինի շարժառիթ գտնել հարկ եղածն անելու համար»:

Հետեւյալ հայերն իրենց կարեւոր ավանդն են ունեցել «Մարսի գիտական լաբորատորիա» նախագծի հաջողության մեջՙ Ավո Դեմիրճյանը , Վաչե Որբերյանը , Ալֆրեդ Խաշակին , Ֆելիքս Սարգսյանը եւ Հրայր Անթաբլյանը էլեկտրոնիկայի ոլորտում, Կարեն Խանոյանը եւ Ռիչարդ Օհանյանը վայրէջքի ռադարի համակարգում, Սերժիկ Զադուրյանը եւ Վազրիկ Կարախանյանը հավաքման, փորձարկման եւ գործարկման մեջ, Գայանե Ղազարյանցը կենսաբանության, Հենրի Հարությունյանը ՙ թռիչքի ծրագրային ապահովման մեջ, Արմեն Թուրյանը սարքավորումներում եւ փորձարարական նմուշներում, Զարեհ Գորջյանը համակարգչային անիմացիայում, Ջուլի Իսպիրյանը մեխանիկական ձեւավորման մեջ եւ Լյուսի Աբրահամյանը գործառնությունների պլանավորման ծրագրային ապահովման լաբորատորիայում:

Home

Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սփյուռքում ապրող հարգելի հայրենակիցներ, արթնացեք վերջապես. Ռաֆայել Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ՎԵՊԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ՎԵՊԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական